Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 27.11.2020

  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:

Շիվ-բարակ ու դալար ճյուղ

պայտել-կենդանու ոտքին պայտ խփել

կամ-ցորեն

մանգաղ-գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

շիկնել-կարմրել

մաճ-գութան

սնել-կերակրել, ուտեցնել

  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:

Բանաստեղծության մեջ բոլոր նկարագրությունները առանձնահատուկ են իրենց ինքնատիպությամբ, կենդանությամբ, արտահայտչականությամբ, հույզերով և գեղեցկությամբ։ Ինձ առանձնապես դուր են եկել <<Իմ պապը հողի հետ Խորհել ու խոսել է, Ամպի հետ արտասվել Ջրի հետ հոսել է>> նկարագրությունը և <<Եվ պապը ակոսում Պառկել ու քնել է, Խառնվել այն հողին, Որ իրեն սնել է>> նկարագրությունը

  • Ուշադրություն դարձնել բանաստեղծություններում արտահայտված մտքերին, նշումներ անել: 

Համո Սահյանը փոքրիկ բանաստեղծության տողերում կարողացել է ներկայացնել իր պապի ապրած ողջ կյանքը։ Պապի միջոցով մենք տեսնում ենք հայ արդարամիտ, աշխատասեր, գործունյա, պատվախնդիր, արարող, բնությունը պաշտող, ընտանիքն ու հայրենի հողը սիրող, փայփայող մի մարդու, ով իր ողջ կյանքը նվիրել է ազնիվ, քրտնաջան աշխատանքի միջոցով գոյատևելուն։

Ինչ է արել պապը՝

  • Պապը զբաղվել է այգեգործությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ և միաժամանակ որմնադիր է եղել։
  • Ինչ է զգացել պապը՝

Այդ ամենը նրան հեշտությամբ չի հաջողվել՝ (Իսկ հնձի ժամանակ Ձեռքի մեջ մանգաղի Դաստակը ցավել է։) Սիրելով բնությունը՝ նա հասկացել է նրա լեզուն, խոսել է հողի ու ջրի հետ։

  • Ինչ է կատարվել պապի հետ՝

Անցել են տարիները պապը ծերացել է, թուլացել, զարմացել, անակնկալի եկել ու ամաչել իր ծերությունից։ Սակայն նա դարձյալ չի գտել իր հանգիստը։ Նա իր կյանքը ավարտել է հողի ակոսում և ըստ բանստեղծի <<խառնվել այն հողին որ իրեն սնել է։>>

  • Ընտրել բանաստեղծություն/ներ, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել: 

Оставьте комментарий