Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի
բնակչության հիﬓական զբաղմունքն ու ապրուստի ﬕջոցը: Հայերը
հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և
անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ:
ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալատնտեսական ցնցուﬓերի
պատճառով:

Рубрика: Աշխարհագրություն 9

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

Արդյունաբեության կարևորագույն ճյուղերից է վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա և վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք: 

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաև տնտեսության տեղաբաշխման վրա: 

Հայտնի է, որ էներգատար արտադրությունները տեղաբաշխվում են հենց վառելիքային ռեսուրսների և էժան էլեկտրաէներգիայի արտադրության շրջաններում:

Աշխարհում արագ աճում է վառելիքի և էներգիայի սպառման ծավալը, քանի որ մի կողմից աճում է բնակչության թիվը, իսկ մյուս կողմից` մեկ շնչի հաշվով սպառվող էլեկտրաէներգիայի քանակը:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը կազմված է հետևյալ ճյուղերից՝  վառելիքային արդյունաբերությունից և էլեկտրաէներգետիկայից։

Рубрика: Աշխարհագրություն 9

Մետալուրգիա

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է։ Հին Հայաստանը հարակից երկրների հետ միասին եղել է մետաղաձուլական համաշխարհային կենտրոններից մեկը։ Այստեղ Ք․ ա․ 4-րդ հազարամյակից արդեն ձուլվել է բրոնզ իսկ Ք․ ա․ 2-րդ հազարամյակի կեսերից՝ երկաթ։ Այդ են վկայում Մեծամոր բնակավայրում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված զարդերը, զենքերի և գործիքների նմուշները։

Հայտնի է, որ մետաղի ստացումն անցնում է տեխնոլոգիական մի քանի փուլ՝ սկսծ հանքանյութի հանույթից, հարստացումից մինչև մետաղի ձուլումը և գլանվածքի ստացումը։ ՀՀ մետալուրգիական համալիրը բաղկացած է մի քանի ենթաճյուղերից՝ պղնձի, մոլիբդենի, բազմամետաղների և ոսկու։ Դրանցից ավարտուն տեխնոլոգիական ցիկլ ունեն պղնձի, մոլիբդենի և ոսկու արտադրությունները։ ՀՀ մետալուրգիայում զգալի է օտարերկրյա ընկերությունների ներկայությունը։

Рубрика: Աշխարհագրություն 9

Մեքենաշինություն

Մեքենաշինությունը սև և գունավոր մետաղների հիմնական սպառողն է, որն առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ: Այն ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր ու արտադրություններ, որոնք տարբեր տեսակի մեքենաներ և սարքավորումներ են մատակարարում տնտեսության բոլոր ճյուղերին:

Առավել կարևոր են մեքենաշինության տրանսպորտային, հաստոցաշինական, սարքաշինական, գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, էներգետիկական ճյուղերն ու ենթաճյուղերը։

Մեքենաշինության դերը շատ մեծ է տնտեսության բազմակողմանի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրության ավտոմատացման, մարդկանց կենցաղի ու աշխատանքի պայմանների բարելավման գործում։ Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարևոր, նույնիսկ վճռորոշ նշանակություն: Արդի մեքենաշինության փոփոխության և զարգացման գլխավոր միտումը (ուղղությունը) գիտատարության մակարդակի բարձրացումն է:

Ռոբոտաշինությունը մեքենաշինության նորագույն ճյուղերից է:

Մեքենաշինության զարգացման մյուս կարևոր ուղղությունն այն է, որ այդ բնագավառում ձևավորվում են մեքենաշինական այնպիսի հսկա միավորումներ, որոնք մեծ դեր են խաղում ոչ միայն տվյալ երկրի, այլև աշխարհի մեքենաշինական արտադրության մեջ:

Օրինակ

Այդպիսի միավորումներից են «Տոյոտան», «Ֆորդ մոթորզը», «Սիմենսը», «Սոնին» և այլն:

«Սոնին» ներկայանում է բազմատեսակ ապրանքներով:

Sony NFC Products.jpg

Մեքենաշինությունը, նախ և առաջ, զարգացած երկրների մենաշնորհն է: Ձևավորվել են մեքենաշինության զարգացման երեք խոշոր տարածաշրջաններ` Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ և Արևելյան Ասիա (Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և այլն): 

Համաշխարհային մեքենաշինության առաջատար ճյուղը տրանսպորտային մեքենաշինությունն է, մասնավորապես՝ ավտոմեքենաշինությունը:

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի արդյունաբերության ընդհանուր բնութագիրը 

Արդյունաբերությունը նյութական արտադրության ամենախոշոր և տեխնիկապես կատարելագործված ճյուղն է: 

Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է:

Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ:

Օրինակ

Գյուղատնտեսական մթերքները (միս, կաթ, կաշի, բուրդ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն և այլն) արդյունաբերության տարբեր ճյուղերի կողմից վերամշակումից հետո փոխակերպվում են արյդունաբերական արտադրանքի ( երշիկ, կարագ, կոշիկ, գործվածք, հաց, մրգի և բանջարեղենի պահածոներ): 

Օրինակ

Արդյունաբերությունն արտադրում է բազմազան արտադրատեսակներ, որոնք կարող են լինել ինչպես անմիջական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ), այնպես էլ՝ արտադրանքի միջոցներ (հաստոց, մեքենա, գործիքներ):

ինդ.jpg

Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլև էներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ` էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաև դեպի վար հոսող ջրի և այլ աղբյուրներից ստացվող էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի: 

Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:

1.jpg

Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:

Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:

mining.jpg

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից:

Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:

Culture-Vixen-Wintibaugh-Wheatley-Cheese-Dairy-2.jpg

Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը:

Օրինակ

Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:

Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:

Արդյունաբերության տեղաբաշխումն ունի բավականին բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բնական, տնտեսական, սոցիալական ու էկոլոգիական բազմաթիվ գործոնների ազդեցությամբ:

Դրանք անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ ունի տեղաբաշխման իրեն բնորոշ հատկանիշներ: Օրինակ` պղնձաձուլության տեղաբաշխման գլխավոր հատկանիշը հումքատարությունն է, ալյումինաձուլությանը՝ էներգատարությունը, իսկ սարքաշինությանը` աշխատատարությունը:

Թեթև արդյունաբերությունն արդյունաբերության հին ճյուղերից մեկն է, որն աչքի է ընկնում աշխատատարությամբ:

2.jpg

Մեքենաշինությունն արդյունաբերության նոր ճյուղերից է, որին բնորոշ են գիտատարությունը, աշխատատարությունը, հումքատարությունը:

3.jpg

Տիեզերական հրթիռաշինությունն արդյունաբերության նորագույն ճյուղերից է, որին հատուկ է գիտատարությունը:

4.jpg
Рубрика: Աշխարհագրություն 9

Տնտեսություն

Հայաստանը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, հյուսիսում և արևելքում սահմանակից է Վրաստանի և Ադրբեջանի հետ, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի և Իրանի հետ։

Խորհրդային Միության փլուզման հաջորդած մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն զգալի անկում ապրեց, ինչը պայմանավորված էր ինչպես ԽՍՀՄ փլուզմամբ առաջացած տնտեսական դժվարություններով, արդյունաբերության ու գյուղատնտեսության անկմամբ, արտագաղթով, այնպես էլ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությամբ, հարևան Թուրքիայի հետ փակ սահմաններով և այլ հանգամանքներով։  Այդ ժամանակաշրջանում Հայաստանի ՀՆԱ-ն տատանվում էր 1-2 միլիարդ ԱՄՆ դոլարի միջակայքում։ Հայաստանի տնտեսական վիճակը բարելավվեց հաջորդող տասնամյակում։ 2000-ականներին Հայաստանը գրանցում էր ՀՆԱ-ի տարեկան երկնիշ աճ, ինչի շնորհիվ երկիրն առաջ անցավ ԱՊՀ ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համադրելի երկրներից։ 2000-2008 թվականներին Հայաստանի դոլարային ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ՝ 1.9 միլիարդ ԱՄՆ դոլարից հասնելով 11.7 միլիարդ դոլարի (պայմանավորված նաև ազգային արժույթի արժևորմամբ)՝ աշխարհում բարելավելով իր դիրքը շուրջ 30 տեղով։ 2020 թվականին ՀՆԱ-ն կազմել է 12.6 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի 13.6 մլրդ ԱՄՆ դոլարի փոխարեն։

Հայաստանի մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշը անկախացումից ի վեր շարունակել է աճել (անկում է գրանցվել 2009 և 2016 թվականներին)՝ 2018 թվականին գերազանցելով 4000 ԱՄՆ դոլարի սահմանը և դրանով իսկ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքից տեղափոխվելով միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների շարք՝ համաձայն Համաշխարհային բանկի դասակարգման։

Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներն են պղնձի հանքաքարը, ծխախոտը, ոգելից խմիչքները և ոսկին։ Հայաստանը հիմնականում ներմուծում է բնական գազ, նավթ և նավթամթերք, դեղամիջոցներ, հումք, մեքենաներ ու սարքավորումներ։

Հայաստանի արժույթը հայկական դրամն է, որը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ից։ Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին։

Հայաստանի կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը համահունչ է ազատականացված կապիտալի հաշվի գործարքների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ թռչնատեսակներ

Արծաթափայլ որոր

Առավելապես տարածված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուժեղ և ագրեսիվ վարք ցուցաբերող թռչունը հանդիպում է խոշոր քաղաքների շրջակայքում, որտեղ իրեն ապահով է զգում և սնունդ գտնելը հեշտ։ Խոշորամարմին, սպիտակ գլխով արծաթափայլ որորն ունի 54-60 սմ երկարություն, թևերի բացվածքը 123-148 սմ է, իսկ քաշը՝ 720-1500 գրամ։ Բազմացման շրջանում գլխի և վզի փետուրները վառ սպիտակ են։ Մարմնի որովայնային մասը և պոչը նույնպես սպիտակ են։ Մարմնի վերին մասը և թևերի վերին հատվածները կապտամոխրագույն են, մի փոքր ավելի բաց են այն թռչունների մոտ, որոնք բնադրում են Արևմտյան Եվրոպայում և Իսլանդիայում։ Ուսագլուխների փետուրները սպիտակ են։ Կտուցն ուղիղ է, կողերից սեղմված և վերջավորության հատվածում փոքր-ինչ թեքված է դեպի ներքև։ Ունի կանաչավուն և դեղնավուն երանգ։ Կտուցի վրա կա կարմիր բիծ։ Աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է կամ արծաթամոխրագույն։ Ոտքերը կարմրավարդագույն են։ Արտաքին սեռական օրգանները գունային տարբերությամբ աչքի չեն ընկնում։

Երիտասարդ թռչուններն ակնհայտորեն տարբերվում են տարեցներից, իսկ բաց գունավորում ստանում են միայն կյանքի չորրորդ տարում։ Փետուրները բազմերանգ են։ Ճակատի, ծնոտի, գլխի և կողքի փետուրները կեղտոտ սպիտակ գույն ունեն՝ բազմաթիվ ուղղահայաց մուգ գծերով և պուտերով։ Գլխի հետին մասը, վզի կողային հատվածները սպիտակ են։ Մեջքի փետուրները մուգ գույն ունեն։ Կյանքի երկրորդ և երրորդ տարիներին մարմնի գույնը աստիճանաբար բացվում է և ստանում է առավել միագույն երանգ։ Կյանքի երկրորդ տարում մեջքին հայտնվում է բաց մոխրագույն ծածկույթ, իսկ երրորդ տարում դրանք արդեն գերակշռում են մարմնի վերին հատվածներում։ Հասունացման շրջանում ծիածանաթաղանթը գունափոխվում է՝ դառնալով շագանակագույնից մինչև դեղին։ Իսկ կտուցը դառնում է մուգ գորշագույնից մինչև դեղին՝ կարմիր բծով։

Ի տարբերություն սեռականորեն չհասունացած թռչունների, հասուն առանձնյակները համեմատաբար հեշությամբ են տարբերակվում այլ որորներից։ Այլ ցեղակիցնեի հետ համեմատության, արծաթափայլ որորները մարմնով ակնհայտորեն առավել մեծ են, նաև բնութագրվում են յուրահատուկ մորֆոլոգիական հատկանիշներով։ Միջերկրածովյան որորների ոտքերը վառ դեղին են, ի հակադրություն դրա, արծաթափայլ որորներն ունեն կարմրավարդագույն են։

Արծաթափայլ որորը լայն տարածում ունի հյուսիսային կիսագնդում՝ հանդիպելով ինչպես բարձրադիր լայնություններում, այնպես էլ արկտիկական լայնություններում և տաք տրոպիկական կլիմայի երկրներում։

Բնակավայրերի ընտրությունը կապված է տվյալ տարածքում առկա ներքին և արտաքին ջրային պաշարների հետ։ Բնակեցնում են խոշոր լճերի, գետերի, ջրամբարների մոտակա արեալներում։ Հիմնականում բնակվում են կղզիներում։ Նրանց համար կարևոր է այն տարածքների բնակեցումը, որտեղ զերծ են մնում գիշատիչ այլ թռչունների հարձակումներից։ 20-րդ դարի վերջին բնակեցրել են խոշոր քաղաքներ, բները կառուցել են շենքերի տանիքներին։ Ձմռանը, որպես կանոն, բնակվում են ծովափնյա տարածքներում։

Տարածված է Հայաստանի բոլոր ջրավազաններում և գետերում։ Առավել հաճախ հանդիպում է Սևանա և Արփա լճերի կղզիներում։ Մեր հանրապետության տարածքում համարվում է նստակյաց, մասամբ քոչվոր թռչուն։ 

Ծովային քարադր

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում։ 1986-1994 թվականներին Արարատյան դաշտի ճահճուտներում ու լճափերին կատարված յուրաքանչյուր հաշվառման արդյունքում՝ 8 կմ տարածության վրա գրանցվել է 1-10, առանձին դեպքերում՝ 24-35 թռչուն։ Սնվում է անողնաշարավորներով։

Տարածված է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, դեպի հարավ` մինչև Կապյան Երկիր, Ցեյլոն, Տասմանիա, ԱՄՆ, Վեստ Ինդիա ու Չիլիի ափերը։

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից։ Պոպուլյացիան կազմված է հավանաբար 30-40 զույգից։

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը և ենթադրվող բնադրավայրերի մոտ անասունների արածեցումը։

Գերեզմանարծիվ 

Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Նստակյաց և հազվագյուտ տեսակ է։

Մարմնի երկարությունը 72-83 սմ է, թևերի բացվածքը՝ 190-210 սմ, իսկ կենդանի զանգվածը մոտ 3 կգ է։ Խոշոր գիշատիչ թռչուն է, մարմինը՝ սև-դարչնագույն, գագաթի հետին մասը և ծոծրակը՝ բաց գույնի, ուսափետուրներին կա սպիտակ փոքր բիծ։

Մարմինը թույլ զոլավոր է, պոչը՝ վերևից բաց մոխրագույն մուգ լայն ծայրաշերտով։ Թռիչքի պահին պոչը փակ է։ Երիտասարդի մարմինը բաց դեղին-դարչնագույն է՝ մուգ խայտերով։ Թռչում է թևերի դանդաղ թափահարումներով։ Թռիչքի ընթացքում բաց գույնի գագաթը, ծոծրակը և պոչավերևի հիմքը ցայտուն են դառնում արևի լույսի տակ։ Սավառնում է երկար, նեղ, հարթ թևերն ուղիղ տարածած, հասունները՝ պոչը փակած, իսկ երիտասարդները՝ բացած։ Սահասավառնում է թեթևակի վեր պարզած բազկաթևով, թևերի խոր ու դանդաղ թափահարումներով։ Սովորաբար հանդիպում է առանձին անհատներով, նույնիսկ՝ չվելիս։ Բնակվում է բարձրաբուն անտառներում, լքված պտղատու այգիներում և նոսր ծառերով լեռնատափաստաններում։

Սնվում է կաթնասուններով, թռչուններով (որսում է գետնին) և լեշերով։

Հայաստանում հանդիպում է հիմնականում չուի ժամանակ, հավանաբար, հազվադեպ ձմեռում է հանրապետության տարածքում։ 1955 թվականին առաջին անգամ բնադրում է հայտնաբերվել Տավուշի մարզում և Այրումի մոտակայքում։ Նույն շրջանում գերեզմանաարծիվը բնադրել է 1976 թվականին և գրանցվել՝ 1978-1979 թվականներին։

Վտանգման հիմնական գործոններն են հավանաբար, կերային պաշարների կրճատումը, բնադրման պայմանների վատթարացումը, չուի շրջանում թռչուններին սպանելը, չուի ժամանակ որսագողությունը` խրտվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը

Рубрика: Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն

1․ Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագիր/բնութագիր

Նկարագիր-Հայաստանը գտնվում է Հարավարևմտյան Ասիայում։ Հայաստանի հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։

Բնութագիր-

2. 5 երկրներ, որոնք նման են Հայաստանին

Սերբիա֊վատ հարաբերություններ հարևան երկրների հետ

Բելռուս-ծով չունի վատ հարաբերություններ հարեվան պետությունների հետ

Ադրբեջանը- ծով չունի վատ հարաբրեւոյթւններ Իրանի ու Հայաստանի հետ

Նեպալ-լեռնային երկիր ու ծով չունի

Կոսովա-ծով չունի վատ հարաբերություններ հարևան երկրների հետ