Рубрика: Ձիեր, պեգասներ

Ձի Պեգաս

Ձիերի ընտելացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թ-ին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թ-ին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ ։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։ 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝ Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։ Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։

Պեգաս (հին հուն․՝ Πήγασος) առասպելական թևավոր նժույգ հին հունական դիցաբանության մեջ։  Ծնվել է Դորգոն Մեդուզայի մարմնից, երբ նրան սպանել է Պերսևսը։ Հետագայում հերոս Բելլերոփոնտեսը աստվածների օգնությամբ սանձելով Պեգասին հաղթել է Քիմերա հրեշին։ Պեգոսիի կճղակի հպումից Հելիկոն լեռան վրա բխել է Հիպպոկրենե աղբյուրը, որի ջուրը ներշնչել է բանաստեղծներին («Պեգասին թամբել» արտահայտությունն ստացել է բանաստեղծ լինելու իմաստ)։