Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք 29․10․2020

313. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝ անհնար.

ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ մեկը։ Հավաստի

բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։ պատահական

գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի չեմպիոն։ Պատահական

դ) Աքաղաղը ձու է ածել։ Անհնար

ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։ Պատահական

զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։ Անհնար

է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։ Անհնար

ը) Անկոչ հյուր է եկել։ Պատահական

թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։ Հավաստի

319. Քանի՞ ելք ունի այն պատահական փորձը, երբ միաժամանակ նետվում է երկու մետաղադրամ:

Ղուշ-ղուշ

Գիր-գիր

Գիր-ղուշ

Ղուշ-գիր

Պատ՝․ 4 հատ

322. Կատարե՛ք գործողությունները.

ա) 23199։57+4 1/2․5 2/3․2/ 13 1/2

23199։57=407

41/2.5 2/3.2=9/2.17/3.2=306/6=51

51:13 1/2=51:27/2=51.2/27=17.2/9=34/9=3 7/9

407+3 7/9=410 7/9

326. Եռանկյան կողմերի երկարությունները համեմատական են 6, 7, 9 թվերին։ Գտե՛ք եռանկյան կողմերի երկարությունները, եթե նրանցից ամենափոքրն ունի 12 սմ երկարություն։

6,7,9=12:14:18

327. Գտե՛ք ստվերագծված պատկերի մակերեսը (տե՛ս նկ. 41)։ 

S1=S2=2.2=4սմ2

S3=2.4=8սմ2

S4=6.14=84սմ2

84սմ2-(4սմ2 + 8սմ2)=68սմ2

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք 28․10․2020

287. 35-րդ նկարում պատկերված է մեքենայի շարժման գրաֆիկը.

Գրաֆիկով որոշե՛ք՝

 ա) քանի կիլոմետր է անցել մեքենան 5 ժամում,

5ժ.60կմ/ժ=300կմ

բ) շարժման սկզբնակետից ինչ հեռավորության վրա է գտնվել մեքենան 1 ժ անց, 2 1/2 ժ  անց,

1ժ․60կմ/ժ=60 կմ

2 1/2ժ․60կմ/ժ=150կմ

գ) որքան ժամանակում է մեքենան

90կմ։60կմ/ժ=1,5 ժ

289. Ունենք միևնույն 48 սմ2 մակերեսով 5 ուղղանկյուն։ Այդ ուղղանկյունների լայնություններն են՝ 1 սմ, 2 սմ, 3 սմ, 4 սմ, 6 սմ։ Կազմե՛ք ուղղանկյունների լայնությունից նրանց երկարությունների կախման աղյուսակը և համապատասխան գրաֆիկը:

293. Մեքենան 100 կմ անցնելու համար ծախսում է 10 լ բենզին: Նկատի ունենալով, որ մեքենայի բենզինի բաքի տարողությունը 80 լ է` որոշե՛ք, թե որքան բենզին կմնա բաքում, երբ մեքենան անցնի 20 կմ, 40 կմ, 60 կմ, 80 կմ: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:

295. Գրե՛ք երկու համեմատություն, որոնց եզրային անդամների արտադրյալը հավասար է 36-ի։

6։3=12։6

36:18=2:1

299. Դպրոցի տասներորդդասարանցիներից գերազանցիկ են 15-ը, որ նրանց 20 %-ն է։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա տասներորդ դասարաններում։

100%.15/120=75 (աշակերտ)

Рубрика: Без рубрики, Մայրենի

Հիյասքանչ Հայաստան նախագիծ

Հայաստանում իմ ամենասիրելի վայրերից մեկը Տաթևի վանքն է։ Վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այն գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Այնտեղ է գտնվում Տաթևեր ճոպանուղին, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից։ Երկորրդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Рубрика: Մայրենի

Յուլիսիս Վ․ Սարոյան

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

  1. Բնութագրի՛ր Յուլիսիսին:

Յուլիսիսը բարի, վստահելի, հետաքրքրասեր, մարդասեր, շփվող, անկոտրուն, ուրախ, հասկացող, ժպտուն, անկեղծ, զարմանալի տղա էր։

  1. Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:

Յուլիսիսի համար աշխարհը տարօրինակ էր, զարմանալի, անիմանալի, բայց միևնույն ժամանակ՝ շատ գեղեցիկ։

  1. Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:

Ինձ թվում է՝ Նեգրը Յուլիսիսի նման բարի, անկեղծ, մարդասեր, շփվող, ուրախ, ժպտուն, զարմանալի մարդ է։

  1. Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:

Յուլիսիսը ծնվել էր Մաքոլիների ընտանիքում և ժառանգել էր այն բոլոր հատկանիշները, որոնք ունեին նրանք․ նրանք աչքի էին ընկնում կյանքի նկատմամբ իրենց լավատեսությամբ։

  1. ,,Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին,,:  Մեկ բառով ինչպես կանվանես այդ հայացքը:

Ծերուկի հայացքում կյանքի նշույլ չկար։

  1. Ո՞րն էր Մաքոլինների ժպիտը:

Մաքոլիները ժպտում էին՝ մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո էր ասում ամեն ինչին։

Рубрика: Մայրենի

Անհատական նախագիծ

  1. Ընտրիր քո սիրած երկիրը։
  2. Պատմիր, թե ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ՛ երկիրը նախնտրում։
  3. Համացանցից և այլ աղբյուրներից տեղեկություններ հավաքիր ձեր նախնտրած երկրի մասին։
  • Աշխարհագրական դիրքը
  • Լեռները
  • Գետերը
  • Լճերը
  • Քաղաքները
  • Ծովերը
  • Բնակչությունը
  • Արվեստը, մշակույթը
  • Ինչով է աչքի ընկնում երկիրը

Աշխատանքը ներկայացնել տեսանյութի, ռաձյոնյութի կամ Power point սահկահանեսի միջոցով:

Աշխատանքը ուղարկել՝ իմ էլեկտրոնային Հասցեին-Gayane-Khachatryan1@mskh.am

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք 23․10․2020

  237. Եթե A կետը համաչափ է B կետին, ապա համաչափ կլինի՞ արդյոք B կետը A կետին։

Այո

241. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։

Համաչափ են է և ե տարբերակները

247. Քանի՞ տոկոսն է.

P=B.100/A

գ) 125-ը 25-ի,

125.100:25=500%

ե) 300-ը 30-ի,

300.100:30=1000%

249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

42.100%:120=35%

253. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ թիվը։

(X+15).4=80

4x+60=80

4x=20

X=5

Рубрика: Մայրենի

Ստի մոլորակը

Կար մի մոլորակ, որտեղ ապրում էին վախկոտ մարդիկ։ Եվ քանի որ վախկոտ էին, վախենում էին ճշմարտությունից։ Նրանք այնքան ստեցին, որ նրանց կյանքը վերածվեց խառնաշփոթի։ Որպեսզի կարողանան հասկանալ ճշմարտությունը, նրանք ստիպված էին բազմաթիվ անհայտներով խնդիրներ լուծել։ Իսկ այդ խնդիրներն այդպես էլ չէին լուծվում, քանի որ պայմանների բոլոր տվյալները կեղծված էին։ Հավաքվեցին այդ մոլորակի խելամիտ մարդիկ և որոշում կայացրին փոխել մոլորակի կյանքը։ Նրանք մարդկանց համար մշակեցին կանոններ, որոնց ենթարկվելու արդյունքում պետք է փոխվեր իրենց կյանքը․