Рубрика: Без рубрики

Առաջադրանքներ

1Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:


Միամորիկ- մոր միակ զավակը հանդիսացող                       

Քանքար- Ոսկե կամ արծաթե մետաղադրամ, տաղանդ

Քենակալ-քենու ամուսինը, բաջանաղ

Մաքառել-պայքարել, կռվել

Անտունի- ժողովրդական երգի մի տեսակ

Դրվատել-գովել, գովաբանել

Մախաղ-տոպրակ, պարկ


2Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել                                  չարաճճի

թևերը փռել                                   խիստ վախենալ

աստծու կրակ                               պաշտպանել

արյունը ջուր դառնալ                  դրդել մի արարքի

առաջին ջութակ                           գլխավոր դեմք  

Գլուխւ լցնել-դրդել մի արարքի
Թևերը փռել-պաշտպանել
աստծու կրակ-չարաճճի
արյունը ջուր դառնալ- խիստ վախենալ
Առաջին ջութակ- գլխավոր դեմք

3Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)


թրաշուշան-թուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան(արմատ)

դաշունահարված-դաշուն(արմատ)+ա(հոդակապ)+հար(արմատ)ված(ածանց)

պարագիծ-պար(ածանց)+ա(հոդակապ)+գիծ(արմատ)

շքերթ-շուք(արմատ)+երթ(արմատ)

տնանկ-տուն(արմատ)+անկ(արմատ)

տնտեսուհի—տուն(արմատ)+տես(արմատ)+ուհի(ածանց)

հարսնացու-հարսն(արմատ)+ացու(ածանց)

ջրամբար-ջուր(արմատ)+ամբար(արմատ)


4
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր

բարձրագագաթ -լեռնագագաթ, սրագագաթ
քաղցրաձայն — ցածրաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-բռնակալ
վճռաբեկ-դյուրաբեկ
սառնաղբյուր-կաթնաղբյուր
վարկանիշ-ցուցանիշ
 դալկադեմ-գեղեցկադեմ
ցատկահարթակ-բարձրահարթակ
հոռետես-հեռատես

Բաղադրյալ բառերը լինում են բարդ, ածանցավոր և բարդածանցավոր

5Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բաղադրյալ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ-հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ-Ձնծաղիկ, ծաղկաշատ, ձնաշատ

Սեր, ընկեր, զրույց-ընկերասեր, զրուցասեր, զրուցընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն-ուղղագիծ, ուղղանկյուն, անկյունագիծ

Երգ, պար, խումբ-երգչախումբ, պարախումբ, պարերգ

Քաղաք, պետ, գյուղ-քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք

6․ Տրված են նախադասություններ․

  1.  Կետադրի՛ր նախադասությունները, մեկնաբանի՛ր։
  2. Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։
  3. Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։
  4. Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։
  5. Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։
  6. Նախադասություններում գտիր և ընդգծիր կապերն ու կապական բառերը։
  7. Գտիր նախադասություններում մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։
  8. Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված՝ նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար ներկա։

    1.Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից նայեցին նրանց կողմը։
    2. Նրան թվաց օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
    3. Բասուտա գետի մյուս ափին քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։
    4. Խսիրի վրա պառկեց նաև կինը ծածկելով փոքրիկ տղային։
    5. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր հիշեցնելով մի հին երգ։
    6. Հասկացրու թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։
    7. Հիշենք Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։
    8. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։
    9. Հովտում երևում էր Գաբրիելի պապի առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։
    10. Ամենագեղեցիկ իրը առօրեական դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից։
Рубрика: Без рубрики

Ֆիզիկա

1․Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 100 վ-ում 25 Օմ դիմադրություն ունեցող մետաղե պարույրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին:

iStock_000019129839_Small.jpg

t=100 վ, R=25 Օմ, U=120 Վ
I=U/R=120/25=4.8 Ա
A=I*U*t=4.8*120*100=57600 Ջ
Պատ․՝ A=57600 Ջ

2․ Ջեռուցիչ տարրի դիմադրությունը 200 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 0.6 Ա:

Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:

hot_electric_hob.jpg

R=200 Օմ, I=0.6 Ա, t=10 վ
U=I*R=0.6*200=120 Վ
A=I*U*t=0.6*120*10=720 Ջ
Պատ․՝ A=720 Ջ

3․ Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=20 Օմ և R2=80 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 200 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում:

images.jpg

R1=20 Օմ, R2=80 Օմ, U=200 Վ, t=2 ր=120 վ
R=R1+R2=20+80=100 Օմ
I=U/R=200/100=2 Ա
A=I*U*t=2*200*120=48000 Ջ
Պատ․՝ A=48000 Ջ

4․ Նույն չափերի 0.1 Օմ⋅մմ2/մ  տեսակարար դիմադրությամբ երկաթե և 1.1 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ նիքրոմե հաղորդալարերը միացված են շղթային հաջորդաբար: Ինչի՞ է հավասար նույն ժամանակամիջոցում առաջին և երկրորդ հաղորդալարերում անջատված ջերմաքանակների հարաբերությունը:

ρ1=0.1Օմ⋅մմ2/մ, ρ2=1.1 Օմ⋅մմ2/մ, t1=t2
ρ=ρ21=1.1/0.1=11 Օմ⋅մմ2

5․ Էլեկտրական արդուկի 0.017 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 2 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 1.5մմ2։ Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 10 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 3 Ա է:

7cafe0adbff60a65bc8b63e185697658.jpg

ρ=0.017 Օմ⋅մմ2
L=2 մ
S=1.5մմ2
t=10 ր=36000 վ
I=3 Ա
R=ρ*L/S=0.017*2/1.5=0.02 Օմ
U=I*R=3*0.02=0.06 Վ
A=I*U*t=3*0.06*36000=6480 Ջ
Պատ․՝ A=6480 Ջ

6․ Բնակարանի տաքացման համար օգտագործվող 100 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 5 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

R=100 Օմ, I=3.5 Ա, t=5 ժ=18000 վ
U=I*R=3.5×100=350 Վ
A=I*U*t=3.5x350x18000=22050000 Ջ
Պատ․՝ A=22050000 Ջ

7․ Նկուղում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 10 ժամում, եթե լամպը միացված էր 127 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

t=10 ժ=36000 վ, U=127 Վ, I=0.8 Ա
A=I*U*t=0.8*127*36000=3657600 Ջ
Պատ․՝ A=3657600 Ջ

8․ 30 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 8 րոպեի ընթացքում:

1377342770.gif_big.jpg

R=30 Օմ, U=120 Վ, t=8 ր=480 վ
I=U/R=120/30=4 Ա
A=I*U*t=4*120*480=230400 Ջ
Պատ․՝ A=230400 Ջ

9․ Էլեկտրական մսաղացի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը:

myasorubka-mirta-mgr315r!Large.jpg

10․ 9 Վ լարման և 1 Ա հոսանքի ուժի դեպքում ռադիոընդունիչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1 ժամ:

Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

b3.jpg

U=9 Վ, I=1 Ա, t=1 ժ=3600 վ
A=I*U*t=1*9*3600=32400 Ջ
Պատ․՝ A=32400 Ջ

Рубрика: Без рубрики

Mékhitar de Sébaste

Mékhitar de Sébaste est le fondateur d’un ordre catholique arménien qui jeta les bases du mouvement intellectuel arménien moderne.

Né dans l’Empire ottoman et prénommé à l’origine Manouk, il adopta le prénom Mékhitar après avoir intégré l’Eglise apostolique arménienne. Estimant que ses structures ne répondaient pas à ses désirs intellectuels, il la quitta pour l’Eglise catholique romaine. Après sa conversion, il partit en Europe et établit un ordre exclusivement arménien au sein de l’Eglise catholique qui prit le nom d’Ordre mékhitariste.

Erudit, Mékhitar travailla durant des années au premier dictionnaire arménien exhaustif, dont le premier volume parut après sa mort. L’institution qu’il créa deviendra le principal centre des études arméniennes sur près de cent ans, entre les XVIIIème et XIXème siècles. Sa renommée atteindra les frontières de l’Europe et de l’Asie, grâce aux marchands arméniens originaires d’Inde se faisant mécènes, et à des intellectuels étrangers, tel lord Byron, venu d’Angleterre y étudier.  

L’héritage de Mékhitar donnera forme à la psyché arménienne moderne en faisant revivre la langue et la littérature arméniennes et, finalement, en jetant les bases du futur mouvement de libération nationale.

Рубрика: Без рубрики

Манюня

Я прочитала книгу Нарине Абгаряна «Манюня». Книга представляет собой небольшой роман, в котором автор рассказывает о  детстве двух подружек Нарине и Манюни. Большую роль в романе играет добрая, но злая бабушка Манюни, которую дети называли просто Та. Автор рассказывает читателю о поколении, выросшем без Wi-Fi и компьютерных игр. Особенно мне  понравились части романа, где автор рассказывает о своих веселых детских приключениях.
Главные герои книги — Нарине, Манюня, бабушка Манюни и разные родственники. Все они имеют глубокие чувства: они счастливы, опечалены, разочарованы… Книга очень интересная, читалась легко и быстро. Книга была и грустной и веселой для меня, я и смеялась, и грустила. Я поняла, как мои родители и их родители жили в детстве. Но наиболее привлекательными были иллюстрации в книге, которые выделялись своей выразительностью.

Рубрика: Без рубрики, Մայրենի

Սուրբ Ծննդյան հեքիաթ

Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ,, ստեղծագործությունը:

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

Անհասկանալի բառեր չկան։

Առանձնացրու՛ կարևոր մտքեր , հատվածներ:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Рубрика: Без рубрики

Մայրենիի տնային աշխատանք 15․12․2020

․Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,, պատմվածքն ամբողջությամբ:

 1.Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

 Ավետել-բարի լուր հաղորդել 

կոհակել-ալիքվել, ալեկոծվել

ունելի-կրակ բռնելու երկճյուղ մետաղյա հարմարանք, կայծառ

անպաճույճ-համեստ, պարզ, հասարակ

նավակատիք- նախատոն

ընդարմանալ-շշմել, թմրել

 2. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

 Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա՝ կտրվել դժգույն իրականությունից, մոռացության տալ կյանքի դժվարությունները, տխուր ապրումներից հետո ինչ-ինչ պատճառներով ձեռք բերել ուրախ տրամադրություն։

 3.  Դուրս գրիր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

 • հուզված է,

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։

 • վախեցած է:

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

 4. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

 Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը

այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

Ակնապիշ հայացք

 5. Բացատրիր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

Թանկարժեք ընծաների մեջ պակասում էին Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգի հպարտությունը կազմող երկու թանկ բաները՝ Դելլայի մազերն ու հորից ժառանգած ոսկե ժամացույցը, որոնց պետք է լրացնեին ու գեղեցկացնեին ընծաները։

Рубрика: Без рубрики

Խոսեի սանդալները

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Անհասկանալի բառեր չկան։

2. Մեկնաբանի՛ր այս տողը. Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:

Այս նախադասության ասելիքը նրանում էր, որ Խոսեն երբեք չէր զգացել սեր իր հանդեպ, մտածում էր, թե դա սովորական է։