Рубрика: Առաջադրանք

Համբարձման տոն

Համբարձումը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Համբարձման տոնին աղջիկները կժեր են վերցնում, յոթ տարբեր աղբյուրներից յոթ բուռ ջուր են վերցնում, յոթ տարբեր քարեր և ծաղիկներ են հավաքում և լցնում են կժի մեջ: Այդ ընթացքում աղջիկները պետք է լուռ մնան: Բարեմաղթանքներ են գրում և լցնում են կժի մեջ:  Աղջիկները երգելով բարեմաղթանքները բաժանում են և տեսնում, թե ինչ է մարդկանց սպասվում, իսկ մարդիկ փոխարենը տալիս են մետաղադրամներ, կոնֆետներ, նաև կաթնապուր են հյուրասիրում: Համբարձման տոնին  ծաղիկներ են քաղում,  աղջիկները՝ դրանցով երգելով ծաղկեպսակներ են հյուսում, որ դնեն գլուխներին, ծաղկամայր  տիկնիկ են պատրաստում ու նրան գովում:  Այդ օրը ամուսնացած աղջիկները թաքուն գետերում լողանում են ու հետո ընդանրապես գործ չեն անում, որ իրենց երեխաները տարբեր հիվանդություններով չհիվանդանան: Ու այդպես նշում են Համբարձման տոնը: