Рубрика: Պատմություն

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

1.Երեք նախադասությամբ ներկայացրու ՝ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Պատմությունն ամեն տեղ է՝ մեր հագուստի, զարդերի ձևավորման մեջ, խոհանոցի և բժշկական բաղադրատոմսերում, շինություններում, կահույքում, գիտության մեջ, երգում, պարում, երաժշտության մեջ, նկարներում, ֆիլմերում, գրքերում, մեր հոգում և աչքերում։ Պատմությունը մարդու ապրած կյանքն է՝ անցյալը, ներկան․․․

Առանց պատմության մենք կտրված կլինենք մեր սերունդների մեր պապերի ձեռքբերած փորձից։ Անցյալի ուսումնասիրությունը օգնում է մեզ ճիշտ կառուցելու ապագան։ Մենք պետք է հիշենք ամեն ինչ, վերլուծենք, եզրակացություններ անենք, չկրկնենք սխալները ու կարողանանք գնահատել։

Рубрика: Без рубрики

Մայրենիի տնային աշխատանք 24․11․2020

Քարն ու ճանապարհը

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:
Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու  մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ հղկել, լայնարձակ, սալարկված, պճնազարդ, ամուր, մաշիկ, աղտոտել, ապարդյուն:

Հղկել-հարթել

Լայնարձակ-լայնածավալ

Սալարկված-Սալերով հատակը պատած ծածկած, սալահատակված

Պճնազարդ-շքեղազարդ

Ամուր-պինդ, կարծր

Մաշիկ-կոշիկ

Աղտոտել-կեղտոտել

Ապարդյուն-անօգուտ

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Առակի ասելիքը այն է, որ մենք պետք կարողանանք գնահատել մեր ունեցածը։

3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:

Առակը խորհրդանշում է այն մարդկանց ովքեր իրենց ունեցածը չեն պահպանում և ունեցածի արժեքը հասկանում են կորցնելուց հետո։

4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:

Մենք չենք մտածում մեր ունեցածը պահպանելու մասին և կորցնելուց հետո ափսոսում ենք։

5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ քանոն, այր, աղա:

Քանոն-երկրաչափական գործիք

Քանոն-երաժշտական գործիք

Այր-տղամարդ

Այր-քարանձավ

Աղա-տեր

Աղա-ինչ-որ բան աղալ

6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:Ջրի գին, կրակի գին, անկողին ընկնել, պոչը քաշել, ոտքերն ընկնել, աչքը ջուր կտրել:

Ջրի գին-էժան

Կրակի գին-թանկ

Անկողին ընկնել-հիվանդանալ

Պոչը քաշել-հեռանալ

Ոտքերն ընկնել-խնդրել

աչքը ջուր կտրել-սպասել

7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:

Լեղաճաք լինել-լեղին ջուր կտրել

Արյունը գլխին խփել-աչքերը գագաթը թռչել

Աչքը ջուր կտրել-ականջը դռանը պահել

Կյանքի թելը կտրվել-հոգին ավանդել

Ոտքերն ընկնել-աղաչել-պաղատել

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք 23․11․2020

  1. Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում
    A (+5), B (–9), C (+2), D (–20) կետերը։

A (+5) 5 միավոր դեպի աջ

B (-9) 9 միավոր դեպի ձախ

C (+2) 2 միավոր հատված դեպի աջ

D (-20) 20 միավոր հատված դեպի ձախ

  1. Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի
    մեծ է.

բ) |-6|>|-5|

դ) 9 > 8,

զ) 17 > 0։

  1. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի
    փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
    0, – 15, – 45, 10, – 30։

|0| : 5 + 11=11

|-15| : 5 + 11=14

|-45| : 5 + 11=20

|10| : 5 + 11=13

|-30| : 5 + 11=17

  1. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում
    գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

բ) – 4 < * < 0, -1, -2, -3

զ) –1< * < 1։ 0

  1. Գտե՛ք ձախ սյունակի յուրաքանչյուր արտահայտության համարժեքը աջ սյունակում.
Рубрика: Բնագիտություն

Բնագիտության տնային աշխատանք

  • Գտնել կրիայի արագությունը, եթե հայտնի է, որ 7 մ երկարությամբ ճանապարհը նա անցավ 36 վարկյանում:

36։7=5մ վրկ․ (1 մնացորդ)

  • Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 15 ժամում, եթե մեքենայի արագությունը 90 կմ/ժ է:

15ժ․90կմ/ժ=1350կմ

Рубрика: Պատմություն

Պատմության նախագիծ

1.Մի քանի նախադասությամբ պատմիր քո դիտած այն պատմական  ֆիլմի մասին, որը խորհուրդ կտայիր ընկերոջդ. հիմնավորիր ինչու:

Ես խորհուրդ կտամ ընկերոջս դիտել «Որտեղից են հայտնվել մարդիկ, երբ մարդիկ դեռ չկային» տեսաֆիլմը, որովհետև դիտելով ֆիլմը մենք ավելի լավ կճանաչենք մեր պատմությունը և կիմանանք հետաքրքիր տեղեկություններ մարդու ծագման մասին։

2.Կարդում ենք «Հայ հին վիպաշխարհ»/, «Հին հունական լեգենդները»/6-րդ դասարան/

3.Ուսումնասիրության թեման

«Հետաքրքիր բացահայտումներ զիվորական մեկ ատրիբուտի մասին»

«Իմ հերոսը»-

ա.նախ սահմանիր՝ ով է հերոսը

բ.ընտրիր պատմական կերպարներից մեկին, ով քեզ համար հերոս է

գ.պատմիր այդ անձի մասին

դ.հիմնավորիր ինչու ես համարում նրան հերոս

Իմ հերոսը Դավիթ Բեկն է։

Ծնվել է1669
ԾննդավայրՍյունիք
Մահացել է1728
Մահվան վայրՀալիձորՀայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։

Դավիթ Բեկը կռվել է պատերազմում և հաղթել։

Рубрика: Պատմություն

«Որտեղից, ինչպես հայտնվեց մարդը Երկրի վրա

Դիտելով տեսանյութը ես իմացա, որ շատ գիտնականների ասելով, մարդիկ առաջ ապրել են Մարս մոլորակի վրա, բայց եկավ ժամանակ, որ կյանքի համար վտանգավոր դարձավ ապրել Մարսում։ Փրկված մարդիկ լքեցին Մարսը և եկան Երկիր մոլորակ։ Մարսի վրա ժամանակին կար կյանք և նրա պայմանները մարդու համար ավելի արդյունավետ էին քան Երկիր մոլորակի վրա։