Рубрика: Քիմիա 9

Անհատական աշխատանք

Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)

Օդում կարող են պարունակվել գազային թունավոր նյութեր, ինչպիսիք են ածխաթթոu գազ, ազոտի դիօքսիդ, և օզոն։

Օդում կարող են պարունակվել պինդ թունավոր նյութեր, ինչպիսիք են կապար, մկնդեղ, կադմիում, ցինկ և պղինձ:

Օդում կարող են պարունակվել հեղուկ թունավոր նյութեր, ինչպիսիք են սնդիկ ամմիակ և այլն։

Рубрика: Քիմիա 9

Էկոտուր

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…

Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրները լինում են էներգետիկ (էլեկտրաէներգիա, վառելիք), առողջապահական (էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր կենսական միջավայր)։

  • Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները

Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրներից են երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։

  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում

Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ։

  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ

Այն սնունդն է, որը չի պարունակում վնասակար նյութեր։ Մաքուր է այն սնունդը, որտեղ չկան քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ, ներկեր: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև աճեցման տեղը, օդի մաքրությունը, ոռոգման ջրերի քիմիական կազմը, արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը:

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները

Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններից են գույնը, հոտը, համը, տեսքը։

  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Մաքուր խմելու ջուր է համարվում այն ջուրը, որը թափանցիկ է և քաղցրահամ։

  • Ի՞նչ վնասակար հատկություններ ունի քլորով հագեցած ջուրը

Քլորը փոխազդում են ջրի հետ՝ առաջանում է քլորգազ: Հետո այդ ջրով վարակազերծում են մարդկանց: Այն քայքայում է մարդու օրգանիզմի հյուսվածքները, մահանում են բջիջները: Իսկ դա հիվանդություն է:

  • Որո՞նք  են  ջրի  ախտոտման  տեսակները  

Ջուրը աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։

  • Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր:

Թորած ջուրը թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուրն է։ Թափանցիկ է, անգույն և չեզոք։ Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից։ Պահում են անագե փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Երկարատև օգտագործումը առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում։

Рубрика: Քիմիա 9

Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ

Ուղղորդող  հարցադրումներ.

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)

Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:Իզոտոպներն են 16O, 17O, 18O: Թթվածինը  միացություններում երկվալենտ է:

  1. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա  

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18  

  1. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ 

Թթվածնի(O) ատոմների և’ վալենտականությունները, և’ օքսիդացման աստիճանները (բացարձակ արժեքով) համապատասխանաբար հավասար են՝ 4 և 2:

  1. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները  

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում: Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

  1. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  թթվածինը  լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ 

Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ.
Ստացված թթվածինը կարելի է հավաքել օդը դուրս մղելու եղանակով, քանի որ թթվածնի խտությունը մեծ է օդի խտությունից։
Ջրածնի պերօքսիդով (H2O2) լցված փորձանոթը նույնիսկ ձեռքով տաքացնելիս այդ նյութը քայքայվում է.
Այս ռեակցիան ավելի արագ է ընթանում մանգանի (IV) օքսիդ (MnO2) նյութի ներկայությամբ, որն անվանվում է կատալիզատոր (կատալիզորդ)։

Рубрика: Քիմիա 9

Անհատական աշխատանք․ Առանց ջրի կյանք չկա

Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…
Ջրածինը համարվում է Տիեզերքում համար մեկ տարըը, որովհետև միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա ամբողջովին կազմված է ջրածնից:

Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնի այրման ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Ջրածնի այրումից առաջացած ջերմությունը շատ ավելի մեծ է քան ցանկացած այլ վառելանյութի այրումից: Հենց մեր օրերում ստեղծում են վառելանյութը, լաբորատոր փորձերի և ուսումնասիրությունների միջոցով:

Բնութագրեք  ջրածին քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը- H                            բ) հարաբերական ատոմային զանգվածը-1,00797                                       գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ-ոչ մետաղ                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին     ե) ատոմի կառուցվածքը`միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

*Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..
Ջրածնի վալենտականությունը 1 է: Օքսիդացման աստիճանը -1 է հիդրիթներում, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ.
Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ:

Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

Ջրածնի առաջացրած և երկրագնդում ամենատարածված բարդ նյութը H2O-ն է:

Որտե՞ղ են  կիրառում ջրածինը….
Ջրածինը կիրառվում է որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ դիրիժաբլների լցման համար: Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ: Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։ Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ Ջրածինը ծախսվում է ոչ միայն էներգիա արտադրելու վրա։ Ջերմա- միջուկային պրոցեսների ընթացքում նրանից առաջանում են նոր քիմիական տարրեր, իսկ արագացված պրոտոնները արտանետվում են՝ մերձարեգակնային քամի։

                                                                                                                  
Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր: Ջրի աղտոտման  պատճառները  որո՞նք  են: 

Մաքուր խմելու ջուր է համարվում այն ջուրը, որը թափանցիկ է և քաղցրահամ։

Рубрика: Քիմիա 9

Ինչ է օզոնը

Օզոն կամ եռթթվածին (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2

Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը պատկանում է օզոն գազին, որ հունարենից թարգմանաբար կնշանակի հոտ ունեցող։

Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։

Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Սովորական պայմաններում օզոնը կապտավուն, յուրահատուկ հոտով, ջրում վատ լուծվող գազ է։ 0 °С-ում լուծվողականությունը 0,494 լ/կգ է՝ թթվածնից տասն անգամ բարձր։ Մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք, ΔOOO=116,5°։ Հեղուկ օզոնը մուգ մանուշակագույն է, -183 °C-ի դեպքում ունի 1,71 գ/դմ3 խտություն։ Եռման ջերմաստիճանը՝ tեռ=-112°С։
Երկրի մակերևույթի 20-25 կմ բարձրության վրա օզոն նոսր լայն շերտ կա, որը սեղմելիս 2-3 մմ է ընդամենը, որը կլանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները

Հոտը սուր է, յուրահատուկ «մետաղական» (Դմիտրի Մենդելեևի բնորոշմամբ՝ խեցգետնի), մեծ խտացումների դեպքում նման է քլորի հոտի։ Հոտն զգացվում է նույնիսկ 1։100 000 նոսրացնելու դեպքում։

  • Մոլեկուլային զանգվածը՝ 48 զ.ա.մ.
  • Գազի խտությունը՝ 2.1445 գ/դմ3
Рубрика: Քիմիա 9

Հալոգեններ

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը .

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

  *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ…

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

*3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների դերը  մարդու  օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը


Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման      աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…, ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:

*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական         լուծույթ»:   1 կգ   ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ        աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:
 

Рубрика: Քիմիա 9

Քիմիա

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերն են

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը կոչվում են մակրոտարրեր

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։ Բջջի 70%ը կազմում է անորգանական նյութ ջուրը

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Գիտնականներն այդպես են ասում, որովհետև սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

Рубрика: Քիմիա 9

Սիլիցիում

31.

  • Բնության մեջ տարածվածությունը (ինչպիսի միացություններ ձևով, բանաձևեր անուններ)

Սիլիցիումը, թթվածնից հետո, բնության մեջ ամենատարածված քիմիական տարրն է: 

Սիլիցիումը բնության մեջ ազատ վիճակում գոյություն չունի, այն հանդիպում է միացություններում և կազմում է երկրակեղևի զանգվածի 29,5 %-ը:

իլիցիումի առավել տարածված միացությունը սիլիցիումի (IV) օքսիդն է` քվարցը: Քվարցի տարատեսակն է՝ վանակնը (լեռնային բյուրեղապակի):

Լեռնային բյուրեղապակու հանրահայտ տարատեսակն է ամեթիստը, այն համարվում է կիսաթանկարժեք քար: Սիլիցիումի (IV) օքսիդից է կազմված նաև սովորական ավազը:

Սիլիցիումի բնական միացություններից են նաև սիլիկատները և ալյումասիլիկատները:

Օրինակ՝ տալկը (3MgO⋅4SiO2⋅H2O), կավը (կաոլին՝ Al2O3⋅2SiO2⋅2H2O)

  • Ֆիզիկական քիմիական (փոխազդեցություն և բարդ նյութերի հետ) ֆիզիոլոգիական հատկությունը

Քիմիական հատկություն՝

Սիլիցիումի ատոմը իրենից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի ատոմներին միանալիս հիմնականում դրսևորում է +4 օքսիդացման աստիճան, և −4օքսիդացման աստիճան՝ պակաս էլեկտրաբացասականությամբ տարրերի ատոմներին միանալիս:

Սիլիցիումը փոխազդում է հալոգենների հետ (միայն ֆտորի հետ սենյակային ջերմաստիճանում, իսկ մյուսների հետ՝ տաքացման պայմաններում) առաջացնելով քառահալոգենիդներ:

Si+2Hal2=SiHal4

Տաքացված սիլիցիումը (մանրացված) այրվում է թթվածնում առաջացնելով մեծ սիլիցիումի(IV) օքսիդ: Նշված ռեակցիայի հետևանքով անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն:


Si+O2=SiO2+Q

Սիլիցիումի և մետաղների փոխազդեցությունից առաջանում են սիլիցիդներ։

Սիլիցիումը լուծվում է ալկալիների խիտ լուծույթներում՝ առաջացնելով սիլիկատներ և ջրածին:

Սիլիցիումը չի լուծվում հանքային թթուներում, սակայն այն փոխազդում է 1:3 հարաբերությամբ վերցված ազոտական և ֆտորաջրածնական թթուների խառնուրդի հետ:

Ֆիզիկական հատկություն՝

Սիլիցիումը մուգ մոխրագույն, մետաղական փայլով, պինդ նյութ է: Հայտնի են սիլիցիումի երկու տարաձևություն՝ ամորֆ ու բյուրեղային:

Բյուրեղային սիլիցիումը դժվարահալ է, շատ կարծր, հալվում է 1420°C և եռում 2620°C ջերմաստիճաններում: Թույլ էլեկտրահաղորդականությամբ նյութ է (կիսահաղորդիչ):

Ջերմաստիճանը բարձրացնելիս սիլիցիումի էլեկտրահաղորդականությունը մեծանում  է:

  • ստացումը լաբորատորիայում և արդյունաբերության մեջ

Արդյունաբերության մեջ բյուրեղային սիլիցիում ստանում են բարձր ջերմաստիճաններում՝ սիլիցիումի (IV) օքսիդի` SiO2, ու ածխի (կոքսի) փոխազդեցությունից:

Եթե ածխածինն ավելցուկով է վերցված, ապա ռեակցիայի հետևանքով ստացված սիլիցիումը խիստ աղտոտված է լինում սիլիցիումի կարբիդով (կարբորունդ՝ SiC)

2C+SiO2−→−t°Si+2CO↑⏐⏐SiO2+3C−→−t°SiC+2CO↑⏐⏐


Սիլիցիումի (IV) օքսիդը մագնեզիումով, ալյումինով և այլ ակտիվ մետաղներով վերականգնելիս ստացվում է ամորֆ սիլիցիում: Այս դեպքում սիլիցիումի հետ առաջանում է նաև մետաղի սիլիցիդ:

4Al+3SiO2−→−t°3Si+2Al2O3

Մաքուր սիլիցիում ստանում են սիլիցիումի քառաքլորիդը ցինկի գոլորշիներով վերականգնելով:

2Zn+SiCl4−→−t°Si+2ZnCl2

  • Որ բնագավառներում են կիրառում

Սիլիցիումի կիրառությունները բազմազան են։ Մաքուր սիլիցումը կիրառվում է, որպես կիսահաղորդիչ՝ էլեկտրոնիկայում, այդ թվում նաև՝ համակարգիչներում։ Սիլիցիումից պատրաստում են մարտկոցներ, որոնք արեգակնային էներգիան փոխարկում են էլեկտրական ու կիրառվում տիեզերանավերի ռադիո և հեռասարքերում։ Կարբորունդն օգտագործվում է հղկաշրջանակներ ու հղկափոշիներ պատրաստելու նպատակով։

Рубрика: Քիմիա 9

Քիմիա

Գործնական աշխատանք 3. <<Պարբերական  համակարգի ֆիզիկական իմաստը>>  

Առաջադրանքներ. Բնութագրեք  հետևյալ  տարրերը ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, քլոր, ալյումին, նատրիում, կալիում, կալցիում, սիլիցիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, մանգան, պղինձ, արծաթ, ոսկի

Գրեք  քիմիական  տարրի  նշանը……. կարգաթիվը….., միջուկի  լիցքը ….., հարաբերական ատոմային զանգվածը, մեկ ատոմի զանգվածը` mատոմի բաղադրությունը ….

  • Ջրածին
  • քիմիական  տարրի  նշանը-H
  • կարգաթիվը-1
  • միջուկի  լիցքը-+1
  • հարաբերական ատոմային զանգվածը-Ar-Ar(H)=1
  • ատոմի բաղադրությունը-Ատոմը կազմաված է՝1պրոտոնից և 1 էլեկտրոնից
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ)․ =1գ

    Թթվածին․
  • քիմիական  տարրի  նշանը-Օ
  • կարգաթիվը-8
  • միջուկի  լիցքը- +8
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(O)=16
  • ատոմի բաղադրությունը-
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) =16
  • ո՞ր  պարբերության տարր  է-երկրորդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-6րդ խումբ

    Ազոտ 

    քիմիական  տարրի  նշանը-N
  • կարգաթիվը-7
  • միջուկի  լիցքը-+7
  • հարաբերական ատոմային զանգվածը-Ar-Ar(N)=14
  • ատոմի բաղադրությունը- 
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -14
  • ո՞ր  պարբերության տարր  է–2րդ պարբեություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-5րդ խումբ 7րդ տարր

    Ֆոսֆոր
  • քիմիական  տարրի  նշանը-P
  • կարգաթիվը-15
  • միջուկի  լիցքը -+15
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(P)=31
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -31
  • ո՞ր  պարբերության տարր  է-Երորդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-5րդ խումբ

    Ծծումբ
  • քիմիական  տարրի  նշանը-S
  • կարգաթիվ-16
  • միջուկի  լիցքը-+16
  • հարաբերական ատոմային զանգվածը-Ar-Ar(S)=32
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -32
  • ո՞ր  պարբերության տարր  է-3րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-6րդ խումբ

    Նատրիում
  • քիմիական  տարրի  նշանը-Na
  • կարգաթիվը-11
  • միջուկի  լիցքը-+11
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(Na)=23
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -23
  • ո՞ր  պարբերության տարր  է-3րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-առաջին խումբ

    Կալիում
  • քիմիական  տարրի  նշանը-K
  • կարգաթիվը-19
  • միջուկի  լիցքը-+19
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(K)-39
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -39
  • ո՞ր  պարբերության տարր  է-4րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-առաջին խումբ

    Կալցիում
  • քիմիական  տարրի  նշանը-Ca
  • կարգաթիվը-20
  • միջուկի  լիցքը-+20
  • հարաբերական ատոմային զանգվածը-Ar-Ar(Ca)=40
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -40
  • ո՞ր  պարբերության տարր  է-4րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-երկրորդ խումբ 

    Մագնեզիում
  • քիմիական  տարրի  նշանը-Mg
  • կարգաթիվը-12
  • միջուկի  լիցքը-+12
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(Mg)=24
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -24
  • ո՞ր  պարբերության տարր  է-3րդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է -երկրորդ

    Երկաթ
  • քիմիական  տարրի  նշանը-Fe
  • կարգաթիվը-26
  • միջուկի  լիցքը-+26
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(Fe)=56
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -56
  • ո՞ր  պարբերության տարր  է-4րդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-8րդ

    Ֆտոր
  • քիմիական  տարրի  նշանը-F
  • կարգաթիվը-9
  • միջուկի  լիցքը-+9
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(F)=19
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -19
  • ո՞ր  պարբերության տարր  է-Երկրորդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-7րդ

    Քլոր
  • քիմիական  տարրի  նշանը-Cl
  • կարգաթիվը-17
  • միջուկի  լիցքը-+17
  • հարաբերական ատոմային զանգվածը- Ar-Ar(Cl)-35
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -35
  • ո՞ր  պարբերության տարր  է-երրորդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-7րդ

Գործնական աշխատանք 2. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>

  • Նյութի քիմիական հատկությունը այլ նյութերի հետ փոխազդելու հատկությունն է:
  • Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։
  • Նյութի ֆիզիոլոգիական հոտկությունը նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմի վրա, դրական կամ բացսական։