Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք 24․12․2020

  1. Որտե՞ղ են գտնվում հարթության այն կետերը, որոնց օրդինատը
    հավասար է զրոյի:

Հարթության այդ կետերը գտնվում են աբսցիսների առանցքի վրա

  1. Կոորդինատային հարթության վրա տրված են A (–2, 3) և B (0, 1)
    կետերը: Կառուցե՛ք AB հատվածը և գտե՛ք աբսցիսների առանցքի
    հետ նրա հատման կետը:

A B հատվածը աբսցիսների առանցքի հետ հատման կետ չունի, որովհետև B կետի աբսցիսը 0-է։

711. 78-րդ նկարում ցո՛ւյց տվեք այն պատկերները, որոնք համաչափության առանցք ունեն։

ա)

գ)

ե)

  1. Որքա՞ն ժամանակում ժամացույցի ժամի սլաքը կպտտվի ուղիղ
    անկյան չափ և որքա՞ն ժամանակում՝ փռված անկյան չափ Իսկ
    րոպեի սլա՞քը։

ժամացույցի ժամի սլաքը ուղիղ
անկյան չապ կպտտվի՝ 3 ժամում, իսկ փռված անկյան չափ՝ 6 ժամում։

Ժամացույցի րոպեի սլաքը ուղիղ անկյան չապ կպտտվի՝ 15 րոպեում, իսկ փռված անկյան չափ՝ 30 րոպեում։

Рубрика: Մայրենի

Անտեսանելի բարերարները

Տիեզերքում արևի շուրջ պտտվում է մի մոլորակ, որի գոյության մասին ոչ-ոք չգիտի։ Այդ մասին գիտեն միայն արևը, լուսինը, աստղերը բոլոր մոլորակներն ու երկնային մարմինները։ Այդ խորհրդավոր մոլորակում ապրում են երջանիկ հույզերը, որոնք իրենց ջերմությունը ստանում են արևից, պայծառությունը՝ աստղերից, գեղեցկությունը՝ լուսնից և մյուս բոլոր հրաշալի հատկանիշները այլ մոլորակներից ու երկնային մարմիններից։ Երևի արդեն կռահեցիք, որ այդ երջանիկ մոլորակում ապրում են Սերը, Հույսը, Հավատը, Հրճվանքը, Ուրախությունը, Ցնծությունը, Հիացմունքը, Խանդավառությունը, Քնքշությունը, Հանդարտությունը, Գոհունակությունը, Գորովանքը, Անխռովությունը, Ոգևորությունը, Անակնկալը, Հանդարտությունը և այլն։ Այս դեպքում կարելի է մտածել, որ այդ մոլորակի բնակիչները բացարձակապես ոչ մի խնդիր չունեն և ապրում են անհոգ ու երջանիկ։ Սակայն, պարզվում է, որ դա բոլորովին էլ այդպես չէ։ Նրանք մեծ խնդիր ունեն իրենց ունեցած ողջ էներիգան ուղարկելու Երկիր մոլորակ, որի բնակիչների կյանքը այնքան էլ հարթ չի ընթանում։ Դարերի ընթացքում Երկիր կոչվող մոլորակում բնակություն են հաստատել Տխրությունը, Վախը, Անվստահությունը, Անհանգստությունը, Զայրույթը, Չարությունը, Նախանձը, Վիշտը, Ամոթը, Մեղքը, Սարսափը, Հիասթափությունը, Ափսոսանքը, Ատելությունը, Ագահությունը և այլն։ Այս իրողությունը տանջում է մեր երջանիկ հույզերին, և նրանք ամենօր հավաքվում են խորհրդի, թե ինչպես օգնեն Երկիր մոլորակին, որի պայծառ կապույտ գույնը օր-օրի խամրում է տիեզերքում։ Երկար խորհրդակցելուց հետո նրանք որոշում են, որ յուրաքանչյուր հույզ ամենօր պետք է իր էնէրգիան ուղարկի Երկիր մոլորակ՝ օգնելու այնտեղ առաջացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Ընտրում են նաև մի յուրահատուկ օր, որի ընթացքում մեծ շուքով պետք է իրականացվի հույզերի հրավառություն ու պարահանդես։ Ընտրյալ օրը Նոր տարին էր, երբ երկրի բնակիչները ճանապարում են հին տարին և նոր սպասումներով դիմավորում Ամանորը։ Ահա թե ինչու, Նոր տարվա գիշերը և հաջորդող օրերին երկրի բնակիչներին պատում է հրճվանքը, ուրախությունը, ցնծությունը, հիացմունքը, խանդավառությունը, հույսը, քնքշությունը, հանդարտությունը, գոհունակությունը, գորովանքը, անխռովությունը, ոգևորությունը, անակնկալի սպասումը և այլն։ Մեր հերոսները այնպիսի շռայլությամբ են իրենց ջերմությունը ուղարկում Երկիր մոլորակ, որ թվում է, թե այն կբավականացնի բոլորին մի ամբողջ տարի։

Սակայն, անցնում են օրեր և դարձյալ շարունակվում է պատերազմը Երկրում բնակություն հաստատած բացասական հույզերի և Երկիր ուղարկված դրական հույզերի միջև։ Իսկ թե ո՞վ է հաղթում այս պատերազմներում, կախված է լինում Երկիր մոլորակի բոլոր բնակիչներից և յուրաքանչյուր բնակչից։ Այսինքն՝ մեզնից՝ բոլորից և մեզնից՝ յուրաքանչյուրից․․․

Рубрика: Մայրենի

Добрая память


Я хочу рассказать историю, которая во многом определила моё
отношение к миру. Всякий раз, когда заходит разговор о людях, хорошие они
или плохие, я вспоминаю этот случай из детства.
Мы жили в деревне. Однажды отец взял меня в город. Помню, мы
искали обувь, и зашли по дороге в книжный магазин. Там я увидел книгу. Я
взял её в руки, на каждой странице книги были большие картинки. Я очень
хотел, чтобы отец купил книгу, но он посмотрел на цену и сказал: «В другой
раз купим». Книга была дорогой.
Дома я целый вечер говорил только о книге. И вот через две недели отец
дал мне деньги.
Когда на другой день мы шли к магазину, мне было страшно: «А вдруг
книгу уже продали?» Нет, книга лежала на месте.
Когда мы сели в вагон дачного поезда, все сразу заметили, какую книгу я
везу. Многие садились рядом, чтобы посмотреть картинки. Весь вагон
радовался моей покупке. И на полчаса я стал центром внимания.
Поезд отошёл от Москвы. Побежал мимо окон лес. Я поставил книгу на
открытое окно и стал смотреть на лес, на поля, которые бежали за окном.
И вдруг, о ужас! Книга упала и оказалась между двойными окнами
вагона. Ещё не понимая серьёзности положения, я испуганно смотрел на
отца, на соседа-лётчика, который старался достать книгу. Через минуту уже
весь вагон помогал нам.
А поезд бежал, и вот уже скоро наша станция. Я плакал и не хотел
выходить из вагона. Лётчик обнял меня и сказал:
49
Ничего, поезд ещё долго будет идти. Мы достанем книгу и пришлём
обязательно. Где ты живёшь?
Я плакал и не мог говорить. Отец дал лётчику адрес. На другой день,
когда отец вернулся с работы, он принёс и книгу.

  • Достал?
  • Достал, — засмеялся отец.
    Это была та самая книга. Я засыпал с книгой в руках.
    А через несколько дней к нам пришёл почтальон и принёс нам большой
    пакет. В пакете была книга и записка от лётчика: «Я же говорил, что мы
    достанем её».
    А ещё через день опять пришёл почтальон и опять принёс пакет, а потом
    ещё два пакета, и ещё три, — семь одинаковых книжек.
    С того времени прошло почти 30 лет. Книжки в войну потерялись. Но
    осталось самое главное — хорошая память о людях, которых я не знаю и даже
    не помню в лицо. Осталась уверенность: хороших людей больше, чем
    плохих. И жизнь движется вперёд не тем, что в человеке плохого, а тем, что
    есть в нём хорошего.

Ես ցանկանում եմ պատմել պատմություն, որը շատ բաներով որոշել է իմ վերաբերմունքը աշխարհի նկատմամբ։ Ամեն անգամ, երբ խոսակցություն է գնում մարդկանց մասին, լավն են նրանք, թե վատը, ես իմ մանկությունից հիշում եմ այս դեպքը։ Մենք ապրում էինք գյուղում։ Մի անգամ հայրիկս ինձ քաղաք տարավ։ Հիշում եմ մենք կոշիկ էինք փնտրում և ճանապարհին մտանք գրախանութ։ Այնտեղ ես գիրք տեսա։ Ես այն վերցրի իմ ձեռքերում, յուրաքանչյուր էջի վրա մեծ նկարներ էին։ Ես շատ էի ցանկանում, որ հայրիկը գնի գիրքը, սակայն նա նայեց գնին և ասաց․ -Մյուս անգամ կգնենք։ Գիքը թանկ էր։ Տանը ես ամբողջ երեկո ես խոսում էի միայն գրքի մասին։ Եվ ահա երկու շաբաթ անց հայրիկս ինձ գումար տվեց։ Երբ հաջորդ օրը մենք գնում էինք խանութ, ես վախենում էի․<<Իսկ եթե հանկարծ գիրքն արդեմ վաճառե՞լ են>> ոչ, գիրքը դրված էր իր տեղում։ Երբ մենք նստեցինք ամառանոց տանող գնացքի վագոնում, բոլորն իսկույն նկատեցին, թե ինչ գիրք եմ ես տանում։ Շատերը նստեցին կողքիս, որպեսզի դիտեն նկարները։ Ամբողջ վագոնը ուրախացել էր իմ գնումով։ Եվ կեսժամում ես հայտնվեցի ուշադրության կենտրոնում։ Գնացքը հեռացավ Մոսկվայից։ Պատուհանից այն կողմ վազում էր անտառը։ Ես գիրքը դրեցի բաց պատուհանին և սկսեցի նայել պատուհանից այն կողմ վազող անտառին, դաշտերին։ Եվ հանկարծ սարսափելի բան։ Գիրքն ընկավ և հայտնվեց վագոնի կրկնակի պատուհանների արանքում։ Դեռևս չպատկերացնելով իրադրության լրջությունը՝ ես վախեցած նայեցի հայրիկիս, հարևան օդաչուին, ով ձգտում էր հանել գիրքը։ Րոպե անց արդեն ողջ վագոնն օգնում էր մեզ։ Իսկ գնացքը վազում էր, և շուտով մեր կայարանն էր։ Ես լալիս էի և չէի ցանկանում դուրս գալ վագոնից։ Օդաչուն գրկեց ինձ և ասաց․

-Ոչինչ, գնացքը դեռ երկար է գնալու։ Մենք կհանենք գիրքը և անպայման կուղարկենք։ Որտե՞ղ ես դու ապրում։

Ես լալիս էի և չէի կարողանում խոսել։ Հայրիկս օդաչուին տվեց հասցեն։ Հաջորդ օրը, երբ հայրիկս վերադարձավ աշխատանքից, իր հետ բերեց գիրքը։ Գտար՞։ Գտա,- ծիծաղեց հայրիկը։ Դա նույն գիրքն էր։ Ես քնեցի գիրքը ձեռքերիս։ Մի քանի օրից եկավ փոստատարը և բերեց մի մեծ փաթեթ։ Փաթեթում գիրքն էր և երկտող օդաչուից․<<Չէ՞, որ ես ասում էի, որ կգտնեմ այն>>։ Իսկ հաջորդ օրը փոստատարը նորից եկավ ու նորից բերեց փաթեթ, իսկ հետո նորից երկու փաթեթ և հետո նորից երեք՝ յոթ միանման գրքեր։ Այդ ժամանակից անցել է գրեթե երեսուն տարի։ Գրքերը կորել են պատերազմի ժամանակ, սակայն մնացել է ամենակարևորը՝ լավ հիշողություն մարդկանց մասին, որոնց ես չեմ ճանաչում և նույնիսկ չեմ հիշում դեմքով։ Մնացել է համոզմունքը՝ լավ մարդիկ ավելի շատ են, քան վատ։ Եվ կյանքը առաջ է գնում ոչ թե նրանով, թե ինչն է մարդու մեջ վատ, այլ նրանով թե ինչն է նրա մեջ լավ։

Рубрика: Մայրենի

Եղևնին

  • Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

<<Եղևնին>> պատմվածքում Ստեփան Զորյանը ցանկանում է մարդկության ուշադրությանն արժանացնել մի քանի կարևոր խնդիրներ, որոնք ամփոփված են ստեղծագործության տարբեր հատվածներում՝ <<Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…>>, <<Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։ <<Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…>>, <<Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…, <<Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծաոը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…, <<ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…>>, <<Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…>>, <<Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…>>։ Ընթերցելով պատմվածքը՝ ես հասկացա, որ հեղինակը չափազանց նրբանկատ է, ունի քնքուշ հոգի, ճանաչում, սիրում է բնությունը, գնահատում է գեղեցիկը և տոկուն կամքը։ Նրա համար կարևոր է յուրաքանչյուր ծառն ու թուփը և կապված է նրանց հետ։ Մարդու կատարած վայրենությունը վշտացնում է նրան, և նա սկսում է խորհել այնպիսի արժեքների մասին, որոնք մարդիկ մոռացել են։ Հավանաբար, այս մտքերը այնքան են հուզել Ստեփան Զորյանին, որ նա առել է գրիչը և ստեղծելով այս գեղեցիկ պատմությունը՝ փորձել արթնացնել անտարբեր մարդկանց խիղճը և առողջ միտքը։

Рубрика: Без рубрики, Մայրենի

Սուրբ Ծննդյան հեքիաթ

Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ,, ստեղծագործությունը:

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

Անհասկանալի բառեր չկան։

Առանձնացրու՛ կարևոր մտքեր , հատվածներ:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք 16․12․2020

  1. Գտե՛ք արտահայտության արժեքը.

բ) * ։ (15 – 4 · *), եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն +3, 0,
+5, +4 թվերը։

+3։(15-4.+3)=1

0:(15-4.0)=0

+5:(15-4.+5)=-1

+4:(15-4.+4)=-4

  1. a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.
    ա) a : b = 0,

a=0

գ) a : b = a,

b=1

ե) (–a) : b = –1,

a=-1

b=1

a=b

  1. Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնց բացարձակ արժեքները
    5-ից փոքր են։

4, 3, 2, 1, 0, -1, -2, -3, -4

  1. Գնել են երկու տեսակի կոնֆետներ վճարելով ընդամենը 6500 դրամ: Առաջին տեսակի կոնֆետից, որի 1 կիլոգրամն արժե 2200 դրամ, գնել են 2 կգ: Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ 1 կիլոգրամը 700 դրամով: Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել:

2200.2=4400

6500-4400=2100

2100:700=3կգ

Рубрика: Մայրենի

Կաղանդի ծառ մը դասարանական աշխատանք

Կարդա՛

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Հեղինակ՝ Զահրատ

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ, այն շատ հետաքրքիր է ու գեղեցիկ։ Բանաստեղծության սկզբում հեղինակը գտնում է, որ Կաղանդ ծառը զարդարելու համար պետք է երկու բան՝ ծառը և զարդերը։ Այնուհետև նա գտնում է, որ երեք բան է անրաժեշտ՝ ծառը, զարդը և գալիք օրերի նկատմամբ հավատը։ Բանաստեղծության վերջում բանաստեղծը կարծես փոշմանում է և ասում, որ այդ ամենը խաբկանք է, և որ Կաղանդ ծառը զարդարելու համար ամենակարևորը բարի երազանքն է։ Վերջում նա բոլորիս մաղթում է բարի տարի և բարի պատրանք։

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:

Կաղանդ-նոր տարի,
աղվոր-գեղեցիկ, լավ
շտկելու-Կարգավորել,
բավե-բավական
ալ-կարմիր
ատիկա-
հոգվույս-հոգի
խաբկանք-խաբել
պատրանք-երազանք


3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:

Ինձ համար կարևորն այն է, որ ամեն Նոր տարի անցնում է իմ սիրելի մարդկանց շրջանում։ Մենք հանդիպում ենք իրար և երջանիկ ենք այդքանով։ Ես երազում եմ, որ յուրաքանչյուր Նոր տարի նմանվի փոքրիկ հեքիաթի։ Ես տխրում եմ, երբ Նոր տարվա իմ երազած հեքիաթը չի իրականանում։

Рубрика: Մայրենի

Հրաշքի սպասելիս

Իմ կարծիքով, հրաշքը մի երևույթ է, որը դուրս է աշխարհի ու կյանքի մասին մարդու սովորական պատկերացումների սահմաններից։ Եվ եթե մենք հրաշքը պատկերացնենք ծառի տեսքով, ապա նրա ծաղիկներն ու պտուղները կլինեն գեղեցկությունը, սպասումը, անակնկալը, ուրախությունը, երջանկությունը, զարմանքը, հրճվանքը, հուզմունքը, սերը, երազանքը․․․

Այդ ծառի արմատները կլինեն բարությունը, իսկ բունը կդառնա այն հեքիաթը, որի միջոցով բարությունը կհասնի ճյուղերին, տերևներին, ծաղիկներին, պտուղներին։ Ծառի տերևները կդառնան հոգատարությունը, որը կջանա, որպեսզի հրաշքը իրականություն դառնա։

Ինձ համար հրաշք են Սուրբ ծննդյան տոները։ Առավոտյան հնչում են եկեղեցու զանգի ղողանջները և ավետում Սուրբ ծննդյան տոնը։ Երաժշտության հնչյունների նման այդ օրը ամենուրեք հնչում են՝

– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:
– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը մեծ շուքով ու խորհրդով նշում է հայ առաքելական եկեղեցին։ Սա այն տոնն է, որն իր մեջ ունի հրաշքի սպասում։ Քրիստոսի ծնունդով «Աստված Իր շնորհը հայտնեց` որպես փրկության միջոց բոլոր մարդկանց»։ Հունվարի 6-ին առավոտյան եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Ջրօրհնեք, ինչը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Հրաշագործ ջուրն այնուհետև՝ օրհնված Խաչով և Սրբալույս Մյուռոնով, բաժանվում է մարդկանց՝ բժշկելու հոգին ու մարմինը։ Այդ հրաշքը շարունակվում է մեր ընտանիքներում, երբ հավաքվում ենք սեղանի շուրջ և հիշում, որ Հիսուսը եկավ, որպեսզի այս երկրի վրա ոչ ոք այլևս իրեն մոռացված ու լքված չզգա, որպեսզի ջերմացնի, լուսավորի մեր հոգիները, լցնի սիրով ու խաղաղությամբ: Ծննդյան տոնի հրաշքը մեր սրտերը լցնում է սիրով, խաղաղությամբ և ավյունով։ Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ։