Рубрика: Իրավունք 9

Քաղաքացիական հասարակություն։ Հասարակական կազմակերպություններ․

1․ Բնութագրե՛ք «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը։

Քաղաքացիական հասարակությունը տերմին է որով բնորոշվում է հասարակության զարգացման որոշակի մակարդակ։ Համաքաղաքացիների միջև գոյություն ունեցող տնտեսական, մշակութային, իրավական և քաղաքական զարգացած փոխհարաբերություններով ժողովրդավարական հասարակություն է։ Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, օրենքով պաշտպանված են պետական իշխանության մարմինների ուղղակի միջամտությունից։


Рубрика: Իրավունք 9

Առաջադրանք

1․ Բավարա՞ր եք համարում ընտրությունների հրապարակայնության աստիճանը մեր երկրում:

Ելնելով երկրի առկա կարգավիճակից, ես ենթանդրում եմ, որ մեր երկրի խնդիրները շատ են, բնականաբար, բավարար չէ նաև ընտրությունների հրապարակայնությունը։

Рубрика: Իրավունք 9

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Առաջադրանք՝

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք
  • Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն
  • Կազմակերպության առնվազն 3 իրավունք
  • Կազմակերպության առնվազն 3 պարտականություն

Կամավորն իրավունք ունի՝

1) Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկատվություն կամ աջակցություն.

2) Կազմակերպության համաձայնությամբ մասնակցելու կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.

3) Ստանալու վնասի հատուցում.

Կամավորը պարտավոր է՝

1) Չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իր իմացած անձնական տվյալների կամ պետական, բանկային, առևտրային, բժշկական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ

2) Նպատակային օգտագործել Կազմակերպության հատկացրած գույքը և միջոցները․

3) Մասնակցել Կազմակերպության կազմակերպած՝ իր կամավոր աշխատանքի հետ կապված կրթական ծրագրերին կամ այլ միջոցառումների․

Կազմակերպությունն իրավունք ունի՝

1) Մշակելու կամ իրականացնելու կամավորական ծրագրեր.

2) Լուսաբանելու իր ներգրաված կամավորների կատարած աշխատանքները․

3) Խրախուսել կամավորին.

Կազմակերպությունը պարտավոր է՝

1)Մինչև կամավոր ներգրավելը օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի պայմանագիր․

2) Կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն․

3) Տրամադրել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, փոխհատուցել կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի կատարած լրացուցիչ ծախսերը․

4) Ապահովել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ․

Рубрика: Իրավունք 9

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով‌։

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:‌

Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

Անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով:‌

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:‌

Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Рубрика: Իրավունք 9

Երեխայի իրավունքներ

1․ Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

2․ Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

3․ Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Ես առանձնացրել եմ ամենապարզ և անհրաժեշտ կետերը, որոնք պետք է ապահովված լինեն բոլոր երեխաների կյանքում։ Լիովին համամիտ եմ այս բոլոր կետերի հետ, քանի որ ոչ մի երեխա չպետք է տրվի խտրականության, պետք է ունենա ապրելու անհրաժեշտ պայմաններ և ապահոված լինի առողջապահական ծառայություններից։