Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

Առաջադրանք 1

Տեքստ
Գարուն էր։ Մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդենի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ, Սպահանի գորգի վրա և դողդոջուն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
<<Աշխարհը վետվետում էր անվախճան ու սիրավառ արբեցումով>>,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

1Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

2Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

հանրահայտ-աշխարհահռչակ

թռչուն-հավք

զարդարված-պճնված

առավոտ-վաղորդայն

սյուք-հով

ունկ-ականջ

3Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

ճերմակաթույր

4Գտիր մեկ ածանցավոր բառ։

վարդենի

5Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովումների ենթարկվող բառ։

ա ներքին հոլովում՝ երջանկության

ան արտաքին հոլովում՝ գարնան

6Տեքստից գտիր անկանոն և պակասավոր բայերը։

անկանոն բայեր-բերել, առնել,

պակասավոր բայեր (էական կամ օժանդակ բայեր)

էական-գարուն էր

օժանդակ-էին, էր


Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

Առաջադրանք 2

Տեքստ

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր․ <<Ես եմ, նանի՛, դուռը բա՛ց>>։

Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը՝ դողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նյում էր ականակիտ խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ և ասաց․
-Ինչքան միանման են հաչում շները…

1Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

2Ընդգծիր ստորոգյալները, որոշիր՝ պարզ են, թե բաղադրյալ։

մոտեցավ-պարզ ստորոգյալ

մութ էր-բաղադրյալ ստորոգյալ

լսվում էր-պարզ ստորոգյալ

թափվում էր-պարզ ստորոգյալ

գիշեր է-բաղադրյալ ստորոգյալ

գալիս է-բաղադրյալ ստորոգյալ

ի՞նչ է անում-բաղադրյալ ստորոգյալ

փռել է-պարզ ստորոգյալ

ջոկում է-պարզ ստորոգյալ

կանչեր-պարզ ստորոգյալ

բաց-պարզ ստորոգյալ

նայում էր-պարզ ստորոգյալ

լսեց-պարզ ստորոգյալ

ասաց-պարզ ստորոգյալ

հաչում են-պարզ ստորոգյալվ

կտեսներ-պարզ ստորոգյալ

Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

Գրի՛ր տրված բառերի բացատրությունը, բառակազմությունը, արմատների նշանակությունը։ Բացատրական, արմատական , բառակազմական բառարանները կարող ես գտնել nayiri.com կայքում։ 

Ասպետ, խորանարդ, տախտակամած։ 

Ասպետ-ազնվատոհմ ձիավոր, ձիավոր ազնվական, ձիապետ, հեծիալ իշխանավոր, կավալեր (տիկնոջն ուղեկցող), անվախ։ Իրանական փոխառություն, aspa-ձի, pati-տեր, պետ

Խորանարդ- առաջացել է խոր բառից, շատ խորշեր ունեցող, քառակուսի մարմին վեց հավասար երեսներով

Տախտակամած- առաջացել է տախտակ բառից, որը նշանակում է փայտի տափակ շերտ։

Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

1.  Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:

ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ,կապույտ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, խորհուրդ:

2. Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, աներկյուղ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

գագաթ, կատար

թևատ, կռնատ

ազդ, հայտարություն

ալեզարդ, ճերմակահեր

աներկյուղ, քաջ

վիթխարի, մեծ


բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

Արեգակ, արփի

կապույտ, լուրթ

թագուհի,դշխուհի

հսկա, ահագին

ուշ,տարաժամ

բացատ, բացատ

3. Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառավոր, անզարդ, պերճաշուք։

4. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – լռել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, հեռուստացույց։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Գրականություն․ տեղադրե՛ք առաջադրանքների հղումները․

Հայոց լեզու 

  • Անհատական նախագծով աշխատանքների հղումները
Рубрика: Հայոց լեզու

Անհատական նախագիծ թարգմանություն

Մարդկային հարաբերություններ

Մի անգամ Խինգ Շին նստած էր ոչ շատ մեծ, բայց գեղատեսիլ լճի ափին իր աշակերտներից մեկի հետ։ Օդը լցված էր բնության նուրբ բուրմունքով, քամին համարյա մեղմել էր, իսկ ջրամբարի հայելանման մակերևույթն իր մեջ արտացոլում էր շրջապատը զարմանալի պարզությամբ։ Բնության կատարելությունը, հավասարակշռությունը և պարզությունը ակամայից առաջացնում էին մտքեր ներդաշնակության մասին։ Այդ պատճառով որոշ ժամանակ անց Խինգ Շին հարցրեց իր աշակերտին․

-Յանգ Լի, քո կարծիքով ե՞րբ կտիրի կատարյալ ներդաշնակություն մարդկային հարաբերություններում։ Երիտասարդ և հետաքրքրասեր Յան Լին, որը հաճախ զբոսնում էր իր ուսուցչի հետ, ընկավ մտածմունքների մեջ։ Որոշ ժամանակ անց տեսնելով բնության արտացոլանքը լճում՝ ասաց․

-Ինձ թվում է՝ մարդկային հարաբերությունների միջև ներդաշնակություն կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ կլինեն նույն կարծիքին, կսկսեն նույնատիպ մտածել և կդառնան միմյանց արտացոլանքը։ Այդ ժամանակ չեն լինի ո՛չ անհամաձայնություններ, ո՛չ էլ վեճեր,- երազկոտ ասաց աշակերտը և տխուր ավելացրեց․

-Բայց ախր դա հնարավո՞ր է

-Ոչ,-մտածկոտ պատասխանեց Խինգ Շին, դա անհնար է և պետք էլ չէ։ Ախր այդ դեպքում կտիրեր ոչ թե ներդաշնակություն, այլ դիմազրկություն, ներքին Ես-ի, անհատականության կորուստ։ Մարդիկ կդառնային ոչ թե միմյանց արտացոլանքը, այլ ստվերը։ Փոքր-ինչ լռելուց հետո իմաստունն ավելացրեց․

-Մարդկային հարաբերությունների միջև ներդաշնակություն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ամեն մարդ կձգտի ոչ թե համակարծիք լինելուն կամ իրար նմանվելուն, այլ դիմացինի իրավունքը հարգելուն և սեփական անհատականությունը ցուցաբերելուն ։

Թարգմանության աղբյուրը

Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Գրավոր փոխադրի՛ր`անուղղակի խոսքերը դարձնելով ուղղակի:

                Օրինակ`

Քույրը նեղացավ, որ եղբայրն իր գրած շարադրությունը չհավանեց: —

-Պա՛հ, իմ գրած շարադրությունը չես հավանում, հա՞,- նեղացավ
քույրը:

Յոթնամյա Մոցարտը համերգներ էր տալիս Մայնի Ֆրանկֆուրտում: Մի համերգից հետո նրան մոտեցավ տասնչորսամյա մի տղա, որը հիացավ
Մոցարտի նվագելով և ափսոսաց, որ ինքը երբեք այդպես նվագել չի կարողանա: Մոցարտը զարմացավ, որ այդքան մեծ տղան չի կարողանում նվագել, և նրան խորհուրդ տվեց նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում: Տղան խոստովանեց, որ ինքը գրում է, բայց… բանաստեղծություններ: Փոքրիկ երաժիշտը ակնածանքով լցվեց և ենթադրեց, որ բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը: Զրուցակիցը նրան հանգստացրեց, թե շատ հեշտ է, և ասաց, որ նա էլ կարող է փորձել: Զրուցակիցը պատանի Գյոթեն էր:

Յոթնամյա Մոցարտը համերգներ էր տալիս Մայնի Ֆրանկֆուրտում: Մի համերգից հետո նրան մոտեցավ տասնչորսամյա մի տղա ու ասաց․

-Ես հիացած եմ ձեր նվագելով և ափսոսում եմ, որ երբեք այդպես նվագել չեմ կարողանա։

Մոցարտը զարմացավ ու ասաց․

-Ես զարմացած եմ, որ այդքան մեծ տղա եք և չեք կարողանում նվագել։ Ես խորհուրդ եմ տալիս նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում։

Մոցարտը զարմացավ, որ այդքան մեծ տղան չի կարողանում նվագել, և նրան խորհուրդ տվեց նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում: 

Տղան խոստովանեց․

-Ես գրում եմ բայց․․․ բանաստեղծություններ։

Փոքրիկ երաժիշտը ակնածանքով լցվեց և ենթադրեց․

-Բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը։

Զրուցակիցը նրան հանգստացրեց․-

— Շա՜տ հեշտ է, դու էլ կարող ես փորձել։

Զրուցակիցը պատանի Գյոթեն էր:

Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

Գորժնական քերականություն

   1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունևոր, թեթևություն, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.       Բերված բառերից քանիսն են հոմանիշ թուխպ բառին։

Մշուշ, ամպ, մառախուղ։ 

3.  Ի՞նչ է նշանակում երախտագետ բառը։

Երախտապարտ, երախտամոռ, հմայիչ։

4.    Ընդգծե՛ք բացառական հոլովի հինգ ձև։

Հոգուց , ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, էգուց, այտուց, դեղնուց, ոզնուց, ապակուց։

5.  Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթ, կաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր։

Рубрика: Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

  • Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք: 

Օրինակ` 

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք, 

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք): 

Ա. Վերջացնել-վերջացրու վերջացրեք, մի վերջացրու, մի վերջացրեք մանրացնել֊մանրացրու, մանրացրեք, մի մանրացրու մի մանրացրեք, հիանալ֊հիացիր, հիացեք, մի հիացի, մի հիացեք , կամենալ֊կամեցիր, կամեցեք, մի կամեցի, մի կամեցեք, թռչել֊թռիր, թռեք, մի թռիր, մի թռեք, անցնել֊անցի, անցեք, մի անցի, մի անցեք:

Բ. Վազել֊վազիր, վազեք, մի վազիր, մի վազեք, կարդալ֊կարդա, կարդացեք, մի կարդա, մի կարդացեք, հասնել֊հասիր, հասեք, մի հասիր, մի հասեք,  կպչել֊կպիր, կպեք, մի կպի, մի կպեք, վախենալ֊վախեցիր, վախեցեք, մի վախեցիր, մի վախեցեք, միանալ, միացիր, միացեք, մի միացիր մի միացեք, հիացնել֊հիացրու, հիացրեք, մի հիացրու, մի հիացրեք: 

  • Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով: 

 Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա  անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը: 

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն են եղել: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել։ Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա: