Рубрика: Մայրենի, Թելադրություն

Առյուծ արքան

 

Կորյուն Սիմբան ուրախ ու հետաքրքրասեր փոքրիկ առյուծ էր: Նա շատ հայտնի, մեծանուն արքա առյուծի որդին էր: Մի օր Սկառ անունով մի չար առյուծ սպանում է առյուծ արքային՝ Սիմբայի հայրիկին: Նա տիրանում է առյուծի գահին, իսկ արքայի սպանության մեջ մեղադրում է Սիմբային: Սիմբան հեռանում է անտառից: Բայց հետո գտնում է հավատարիմ ընկերներ ու վերադառնում անտառ: Ընկերների օգնությամբ խիզախ Սիմբան հաղթում է Սկառին և դառնում կենդանիների արքա:

 

Կորյուն Սիմբան ուրախ ու հետաքրքրասեր փոքրիկ առյուծ էր: Նա շատ հայտնի, մեծանուն արքա առյուծի որդին էր: Մի օր Սկառ անունով մի չար առյուծ սպանում է առյուծ արքային` Սիմբայի հայրիկին: Նա տիրանում է առյուծի գահին, իսկ արքայի սպանության մեջ մեղադրում է Սիմբային: Սիմբան հեռանում է անտառից: Բայց հետո գտնում է հավատարիմ ընկերներ ու վերադառնում անտառ: Ընկերների օգնությամբ խիզախ Սիմբան հաղթում է Սկառին և դառնում կենդանիների արքա:

 

Միավոր` 10

 

 

 

Առաջադրանքներ՝

  1. Տեքստից դուրսգրեք մեկ բարդ բառ և առանձնացրեք դրա արմատները:

Մեծանուն- մեծ + անուն

Տեքստից դուրս գրեք երկու վերջածանցավոր բառ և այդ ածանցներով նոր բառեր կազմեք:

2. Սպանություն-բնություն, խաղաղություն, ուրախություն

Փոքրիկ- ճուտիկ, սիրունիկ, մուկիկ

3. Տեքստի 5-րդ նախադասությունը համառոտագրեք:

Սիմբան հեռանում է անտառից:   Նա հեռանում է:

4. Օգտվելով տեքստից գրեք, թե ինչպիսին էր Սիմբան և ինչպիսին էին նրա ընկերները:

Սիմբան շատ բարի, խիզախ առյուծ էր, նրա ընկերները նույնպես բարի էին և օգնում էին իրենց ընկերոջը:

Рубрика: Մայրենի, Թելադրություն

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը: Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով: Կարծես այգում որև է փոփոխություն չէր եղել: Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը: Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը: Երկինքն ամպամած էր: Փչում էր սառնաշունչ քամին: Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները: Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց: Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.

-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:

 

Միավոր՝ 8

 

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը: Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով: Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել: Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը: Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը: Երկինքն ամպամած էր: Փչում էր սառնաշունչ քամին: Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները: Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց: Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.

-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:

 

 

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:

Թափվում  էին կաթիլները:

 

 

  1. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասությունը:

 

  1. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:

 

Սառնաշունչ-սառը շունչ

 

Նորածին-նոր ծնված

 

  1. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:

 

Քամի-փոթորիկ

Շող-ճառագայթ

Ցանկանալ-ուզել

Դյութիչ-կախարդական