Рубрика: Մայրենի

Ստեղծագործական աշխատանք

Ընթերցանությունն իմ կյանքում

Ես ինձ համարում եմ ընթերցասեր։ Համաձայն եմ այն մտքի հետ, որ ընթերցասիրությունը ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից։ Դեռևս մանկուց ես խնդրում էի մայրիկիս, տատիկիս ինձ համար գրքեր կարդալ և ունեի իմ փոքրիկ գրադարանը, որտեղ կային բազմազան գրքեր։ Ունեի նաև իմ ամենասիրած գիրքը՝ Դիլաքյան եղբայրների <<Գտնված երազը>>։ Կարդալով այդ գրքերը ես փորձում էի սպառել իմ հետաքրքրասիրությունը, սակայն որքան շատ էի կարդում, այնքան ավելի շատ գրքեր էի ցանկանում կարդալ։ Ես հասկացա, որ ընթերցասիրությունը զարգացնում է մեր հիշողությունը, կենտրոնացնում է ուշադրությունը, զարգացնում աշխարհայացքը, բարելավում է ուղեղի աշխատանքը, հարստացնում է բառապաշարը։ Յուրաքանչյուր գիրք նոր գիտելիքների աղբյուր է, հնարավորություն է տալիս շփվել տարբեր երկրների մշակույթի հետ, գաղափար ունենալ ամեն ինչի մասին։ Նշանակում է՝ գիրքը մեզ իմաստուն է դարձնում։ Ընթերցասիրության արդյունքում զարգանում են մեր երևակայությունը և ստեղծագործական կարողությունները։ Գիրքը մեզ սովորեցնում է նաև ընկերություն անել՝ արտահայտել սեփական մտքերը, կիսվել, խոսել հերոսների մասին, արտահայտել սեփական տեսակետը և ընդունել ուրիշների կարծիքները։ Չմոռանամ ասել, որ գիրքը հանգստացնում է մեր ուղեղը և հեռու պահում սթրեսնեից։ Ես իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս շատ գրքեր կարդալ։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք 25․11․2020

  1. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
    դեպքում կստացվի հավասարություն.

բ) |– *| = 1

*=-1, 1

դ) 2 · |*| = 4

*=-2, 2

զ) 3 + |*| = 6

*=-3, 3

510. Համեմատե՛ք թվերը

բ) – 9 և – 11

– 9 > – 11

դ) 0 և – 4

0 > – 4

զ) 1 և – 8

1 > – 8

  1. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման
    կարգով.
    81, – 93, 104, – 300, – 88, 112։

|-300|, 112, 104, |-93|, |-88|, |-81|

  1. Թվերը դասավորե՛ք աճման կարգով.
    – 7, 21, 0, – 40, – 6, 28, 30, – 2։

-40, -7, -6, -2, 0, 21, 28, 30

  1. Երեք գրքի համար վճարել են 4000 դրամ։ Առաջին գրքի գինը
    բոլոր գրքերի արժեքի 20 %-ն է։ Մյուս երկու գրքերի գների
    հարաբերությունը հավասար է 9 և 7 թվերի հարաբերությանը։ Ի՞նչ
    արժե գրքերից յուրաքանչյուրը:
  1. 4000.20/100=800
  2. 4000-800=3200
  3. 9+7=16
  4. 3200:16=200
  5. 9.200=1800դր․
  6. 7․200=1400դր․
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի դասարանական աշխատանք

  1. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
    դեպքում կստացվի հավասարություն.

ա) |-5| = 5

գ) |0| = 0

ե) |1| – 1 = 2

  1. Համեմատե՛ք թվերը.
    ա) – 8 < 7
    գ) 3 >–13,
    ե) – 7 > –17,

511. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման
կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։
|0|,|-3|,|-4|,|-5|,|-17|,|-18|,|29|,|39|

514. 50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։

-67,-37,-33,-18,29,50,88

Рубрика: Բնագիտություն

Բնագիտության դասարանական աշխատանք մեխանիկական շարժումներ

1.Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Եթե որոշակի ժամանակահատվածում տեղի է ունեցել մարմնի դիրքի փոփոխություն այլ մարմինների նկատմամբ, ուրեմն մարմինը շարժվել է։

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

  1. Ներկայացրե՛ք մեխանիկական շարժման օրինակներ:

Մեխանիկական շարժման օրինակներ՝ ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև, ես քայլում եմ, շունը վազում է, երկրագունդը պտտվում է և այլն:

  1. Ի՞նչ բանաձեւով է որոշվում մարմնի շարժման արագությունը:

Մարմնի շարժման արագությունը որոշվում է այս բանաձևով։

V=S:T