Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես

Եթե ես…

Երեկ ես լսեցի <<Երկրագնդի  երգը>>՝ Մայքլ Ջեքսոնի կատարմամբ: Այն հուզեց ինձ: Երգիչը երգում էր երկրագնդի բողոքի երգը: Այն ավերված բնության՝ հատած անտառների, սպանված ու բանտարկված կենդանիների, թռչունների, աղտոտված գետերի, լճերի, ծովերի, օվկիանոսների, մարդու հրահրած պատերազմների, ամայացած տարածքների և այս ամենի արդյունքում բույսերի, կենդանիների և մարդկանց կրած տառապանքների մասին էր:

Ես մտածեցի…

Եթե ես լինեի երկրագունդը, ձայն կառնեի ու կգոչեի մարդկանց.

-Արթնացե՝ք, մարդի՝կ, ես ձեր տունն եմ, ձեր ապաստանը, ձեր մայրը և ձեր հայրը, ձեզ սնողը, պահողն ու փայփայողը: Ցույց տվեք այն տունը, որտեղ ապրելու եք դուք, երբ ես չլինեմ: Դժվար է ասել, թե, որտեղ կլինեք դուք, եթե չլինեմ ես: Ուրեմն, պահեք, փայփայեք և հոգ տարեք իմ մասին…

тсг

Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես

Ճամփորդություն դեպի Աղջկա կամ Կոշի ամրոց

Ս. թ. մայիսի 29-ին մենք՝  Հարավային դպրոցի սովորողներս, այցելեցինք Արագածոտնի մարզում գտնվող Կոշի գյուղ: Պայծառ, արևոտ օր էր: Մենք հաղթահարեցինք բարձունք, որը բավականին քարքարոտ էր; Այնուհետև այցելեցինք Սուրբ Գևորգ եկեղեցի: Այն գեղեցիկ էր, լուսավոր, պատերին կային սրբապատկերներ: Մենք վառեցինք մոմեր, երգեցինք եկեղեցական երգեր: Եկեղեցու մոտ  հանդիպեցինք Մկրտիչ պապին, որը պատմեց հետաքրքիր փաստեր այդ սրբավայրի մասին: Նա պատմեց, որ ինքն ու իր որդին են կառուցել այդ եկեղեցին:

Վերջապես հասանք Կոշի ամրոց, որը 13-րդ դարի կառույց է: Այն գեղեցիկ էր և խորհրդավոր, կառուցված տուֆի խոշոր քարերից: Ամրոցի մոտ մենք կազմակերպեցինք հետաքրքիր խաղեր: Վերադարձանք  Մայր դպրոց վառ տպավորություններով:

fs.jpg

61381642_2702560989816769_7382923712376340480_odf

fj[p.jpgfka[.jpg