Рубрика: Ֆրանսերեն 9

Թարգմանություն

Ծերունին, որը ստիպել է ծառերին ծաղկել (Le grand père qui faisait fleurir les arbres)

Վաղուց, շատ վաղուց մի փոքրիկ գյուղում ապրում էին մի տատիկ ու պապիկ․ նրանք երեխաներ չունեին բայց դրա փոխարեն ունեին մի հրաշալի շուն։ Մի անգամ բանջարանոցում շունը սկսեց հաչալ․

Ծերունին մոտեցավ շանը և տեսավ, որ ինչ-որ բան է փորում։

Գետնի խորքից հայտնվեցին ոսկեդրամներ։

Գյուղում լուրերը շատ արագ տարածվեցին, և այս պատմությունը լսեց ագահ, ծեր հարևանը։

-Ես նույնպես ուզում եմ ստանալ այդպիսի ոսկեդրամներ, փոխ տո՛ւր ինձ քո շունը։

Եվ ագահ ծերուկը ստիպողաբար իր հետ տարավ շանը։ Փորեց այնտեղ, որտեղ վնգստաց շունը և գտավ գարշահոտ աղբի կույտ։ Ագահ ծերուկը զայրացավ ու սպանեց շանը։ Ողբացին սպանված շան համար տատն ու պապը, թաղեցին և գերեզմանին փայտ դրեցին։ Հաջորդ օրը ծերերը որոշեցին այցելել շան գերեզմանը և շրջանցելով բանջարանոցը՝ տեսան, որ շան գերեզմանի փայտը մի գիշերվա մեջ դարձել է մի մեծ ծառ։ Տատն ու պապը ծառից պատրաստեցին հավանգ, այնուհետև պատրաստեցին բրնձե մոչիի գնդիկներ: Իսկ հետո հրաշք տեղի ունեցավ։ Մոչիի բրձե գնդիկներից սկսեցին թափվել թանկարժեք զարդեր։ Ագահ ծերուկը լսեց այդ մասին․

-Ես էլ եմ ուզում թանկարժեք զարդեր, տո՛ւր ինձ քո հավանգը։

Նա ուժով խլեց հավանգը, վերադարձավ տուն  և պատրաստեց բրնձե մոչիի գնդիկներ։

Սակայն այդ գնդիկներից թափվում էին սովորական քարեր, իսկ թանկարժեք քարեր չկային։

Ագահ ծերուկը զայրացավ, վերցրեց կացինը, ջարդեց հավանգը այնուհետև վառեց ու մոխիր դարձրեց։ Վշտացավ ծերուկը, որ այրվել է իր թանկարժեք հավանգը, մտածեց մոխիրը լցնել զամբյուղի մեջ ու տուն բերել։ Այդ պահին քամին ցրեց մոխիրը ու շաղ տվեց չորացած ծառի վրա։ Չորացած ծառը, որի վրա մոխիր էր թափվել, ամբողջովին ծաղկեց։

Այնուհետև նա սկսեց մոխիրը շաղ տալ բոլոր չորացած ծառերի վրա և ստիպեց նրանց ծաղկել։ Այդ պահին այդ կողմերով անցնում էր ամրոցի իշխանը։ Տեսնելով ծառերը՝ նա ուրախացավ և պարգևատրեց պապին։ Այդ ամենը տեսավ ագահ ծերունին։

Խլելով մոխիրը՝ նա իշխանին ասաց․

-Ես էլ եմ ցանկանում պարգև, տո՛ւր ինձ մոխիրը։

Պարո՛ն, այդ մոխիրը իմն է, ես եմ պարտադրում չորացած ծառերին ծաղկել, խնդրում եմ պարգևատրե՛ք և ինձ։

Ագահ ծերուկը ցիրուցան արեց մոխիրը իշխանի առջև հուսալով, որ շատ ծաղիկներ կծաղկեն, սակայն մոխիրը թափվեց իշխանի աչքերին և նրա ծառաները ագահ ծերուկին ծեծի ենթարկեցին, իսկ հետո բանտ նստեցրեցին, որտեղ նա մնաց երկար տարիներ։

Իսկ երկու ծերերը, չմոռանալով իրենց շանը, երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջ։

Թարգմանության աղբույրը