Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 17․05․2021

1.Նախադասության միտքն այնպես արտահայտի՛ր, որ ընդգծված բառը փակագծերում տրված հոլովով լինի:

Թուրինի թանգարաններից մեկում, օրինակ, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող մարդ է պատկերում: (թանգարանում)

Թուրինի մի թանգարանում, օրինակ, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող մարդ է պատկերում:

Եգիպտացի հնագույն քանդակագործի ստեղծած լողորդի շարժումները նման են ժամանակակից բրաս լողաձևի տարրերին: (տարրերը)

Եգիպտացի հնագույն քանդակագործի ստեղծած լողորդի շարժումները  հիշացնում են ժամանակակից բրաս լողաձևի տարրերը։

Նախորդ հարյուրամյակի առաջին կեսերին մրցումներ են կազմակերպվել ռուսական բանակի «լողացող թիմերի» միջև: (թիմերը)

Նախորդ հարյուրամյակի առաջին կեսերին մրցակցել են  ռուսական բանակի «լողացող թիմերը»։

Սպորտային լողով առաջին անգամ իսկապես հետաքրքրվել են Անգլիայում, 1877 թվականին: (լողը)

Սպորտային լողը առաջին անգամ իսկապես հետաքրքրության է արժանացել Անգլիայում, 1877 թվականին:

2. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը:  Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր:Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակից:

3.Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Հիանալ ումո՞վ: Հիանալ ինչո՞վ:

Հիանալ երեխայով։ Հիանալ նկարով։

Սքանչանալ ումո՞վ: Սքանչանալ ինչո՞վ:

Սքանչանալ արվեստագետով։ Սքանչանալ տաղանդով։

Տարվել ումո՞վ: Տարվել ինչո՞վ:

Տարվել ընկերներով։ Տարվել նկարչությամբ

Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 30․04․2021

1.Բացատրի՛ր տրված դարձվածքները.

կրակ կտրել-եռանդագին աշխատել, բարկանալ, փայլատակել, շիկանալ

օր ու արև չտալ-խանգարել նորմալ ապրելուն

ձեռք մեկնել-օգնել, աջակցել

նոր էջ բացել-նոր գործունեություն սկսել, նոր զկիզբ դնել

հին երգը երգել-հայտնի, կրկնված ու հետաքրքրությունը կորցրած բան ասել

ջրի երես դուրս գալ-բացահայտվել, պարզվել

2.   Գրի՛ր ծով, քար, թև, ոտք  բառերի ուղիղ և փոխաբերական իմաստները:

Ուղիղ իմաստ-ծով՝ համաշխարհային օվկիանոսի մաս, որը քիչ թե շատ մեկուսացած է ցամաքով, կամ ստորջրյա բարձունքներով։

Փոխաբերական իմաստ-ծով՝ անսահմանություն, հանդարտություն։

Օրինակ՝ ծով համբերություն, ծով բնավորություն։

Ուղիղ իմաստ-քար՝ կարծր, անկռելի, ջրում չլուծվող լեռնային ապար։

Փոխաբերական իմաստ-քար՝ կոպիտ, կոշտ, անզգա էություն։

Օրինակ՝ քար սիրտ, քար բնավորություն։

Ուղիղ իմաստ-թև՝ թռչունների, միջատների, որոշ կաթնասունների (չղջիկ) թռչելու գործարան։ Օգտագործվում է նաև շատ իմաստներով՝ ինքնաթիռի թև, գետի ափ, զգեստի մաս և այլն։

Փոխաբերական իմաստ-թև՝ միտք, ոգեվորություն, քաջություն, ուրախություն, թռիչք։

Ուղիղ իմաստ-ոտք՝ մարդկանց, թռչունների և կենդանիների ստորին վերջավորություն, մարմնի մաս։ Օգտագործվում է նաև սեղանի ոտք, սնկի ոտք, կարի մեքենայի լեզվակ և այլն։

Փոխաբերական իմաստ-ոտք՝ ոտք բարձրացնել՝ իշխել, ոտք դնել՝ թևակոխել, ոտքի ելնել՝ քայլել, ոտք թակել՝ հաճախ գնալ-գալ, ոտք վերձնել՝ ըմբոստանալ։

3.Տրված են ռուսերեն ասացվածքներ, գտիր այդ ասացվածքների հայերեն համարժեքները։

Ա. Мал клоп, да вонюч.

Բ. Что летом родится, то зимой пригодится.

Գ. Придет осень, за все спросит.

Դ. Научиться хорошему мало и тысячи дней, научиться дурному — достаточно и часа.

Ե. Любовь зла — полюбишь и козла.

Բ․Ամառվա փուշը ձմեռվա նուշն է:

Ա․Մուկը մի բան չի, բայց որ ընկնում է կարասը հարամում է:

Գ․Ճտերն աշնան են հաշվում:

Ե․Սերը աթարին էլ է կպչում;

Դ․Վատ բանը շուտ են սովորում:

4.Տրված պարզ բառերով կազմիր բարդ բառեր այնպես, որ մի դեպքում լինեն բառի վերջին բաղադրիչը, մյուս դեպքում՝ առաջին:

1-ին տարբերակ տրված բառերով

Ծաղիկ-ծաղկատուն, ջրծաղիկ

գլուխ-ծաղկագլուխ, գլխագիր

գիր-գրատուն, ծաղկագիր

շղթա-ծաղկաշղթա, շղթայագիր

ջուր-ծաղկաջուր, ջրաշղթա

տուն-գլխատուն, տնագլուխ

երգ-երգատուն, ծաղկերգ

2-րդ տարբերակ՝ ավելացնելով այլ բառեր

Ծաղիկ-ձնծաղիկ, ծաղկազարդ

գլուխ-գլխապտույտ, հաստագլուխ

գիր-երկաթագիր, գրապահարան

շղթա-լեռնաշղթա, շղթայակապ

ջուր-ջրառատ, վարդաջուր

տուն-տնամերձ, հյուրատուն

երգ-երգեհոն, քայլերգ

Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 03․05․2021

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հարցարան

  • Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:

-Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։

Ես հասկանում եմ այս տողերի իմաստը, սակայն գտնում եմ, որ կարելի է լսել փորձառու մարդկանց խորհուրդները։

— Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։

Ինչ-որ տեղ կարելի է նաև չհամաձայնել այս տողերի հետ։ Կարելի է տեսնել ու իմանալ անդուր գծերը, ճանաչել և ընդունել դիմացինին ինչպիսին նա կա, սակայն նրբորեն փորձել օգնել այդ անդուր գծերը վերացնելու ուղղությամբ։

  • Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, որ ինձ հետ անկեղծ լինես՝ առանց պարզունակ դառնալու։

Ցանկանում եմ, որ ինձ միշտ հասկանաս՝ առանց շարունակ ներելու։

Ցանկանում եմ, որ ինձ կարոտես, սակայն՝ առանց վշտանալու։

Ցանկանում եմ, որ ինձ միշտ ուրախ բաներ ասես, սակայն՝ առանց խաբելու։

Ցանկանում եմ, որ ինձ միշտ հիշես, սակայն՝ առանց տխրելու։

Ցանկանում եմ, արևը շողա, սակայն՝ առանց վառելու և անձրև տեղա՝ առանց հեղեղելու։

Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 28․04․2021

Տնային աշխատանք

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  1. Ներկայացրո՛ւ Սահյանի աշխարհը:

Համո Սահյանը բանաստեղծության վերջին տողերում նշում է, որ իր հրաշք աշխարհում տեր են արևի շողերը, իսկ ստվերները միայն հյուր են։ Սա նշանակում է, որ բանաստեղծը սիրում է կյանքը, լավատես է, աշխարհը նրա համար ջերմ է, լուսավոր ու պայծառ։ Աշխարհը նրա համար այնքան հետաքրքիր ու խորհրդավոր է, որ ամեն ինչ հնարավոր է դառնում՝ ծառերը կարող են գլխիվայր աճել, ջրվեժները կարող են դեպի երկինք շառաչել, երկնքի մեջ արտ ծլել, հողից երկինք բուսնել, ձորը ձորից ջուր խմել, սարը սարից ամպ խլել․․․

Բանաստեղծին այնքան են հետաքրքրում աշխարհի տիեզերական գաղտնիքները, որ նա իր երեվակայության մեջ տեսնում է զարմանալի պատկերներ, որոնք նրա համար միանգամայն իրականություն են։ Ահա թե ինչպիսին է Համո Սահյանի՝ մեծ բանաստեղծի խորհրդավոր, հեքիաթային, երևակայական, նաև իրական, զարմանալի աշխարհը։

2. Շարադրություն ՝,,Իմ հրաշք աշխարհը,,։

Մանուկ ժամանակներից ես ինձ համար ստեղծել եմ մի աշխարհ, որտեղ ապրում ու թևածում են տիեզերքի երաժշտության նոտաները։ Ես սիրում եմ երաժշտությունը և մտածում եմ այնպես, ինչպես թռչունը երգելիս, կոմպոզիտորը երգ-երաժշտություն ստեղծելիս, ծովը շառաչելիս, գետակը խոխոջալիս․․․

Ես սիրում եմ երգել, նվագել ու պարել։ Երգն ու երաժշտությունը իմ երազներն են, իմ անուրջները, իմ ձգտումները, իմ ցանկությունները, իմ երազկոտ ու մեղեդային աշխարհը։

Ձորի վրա
Ծիվ-ծիվ հավքեր,
Ու ձորի մեջ
Ծիլ-ծիլ ոսկի:
Քերծերն ի վար
Ծվեն-ծվեն
Երկինք ծավի:
Ծըլընգ -ծըլընգ
Ծերպերի մեջ
Ծղրիդի երգ
Քարանձավի․․․

(շարունակելի)

Համո Սահյանի այս գողտրիկ բանաստեղծության բառերով ես ստեղծել եմ մի երգ, որն ինձ համար շատ թանկ է։ Կարդացի բանաստեղծությունը և ինձ համար անսպասելիորեն հայտնվեցին նոտաներն ու պար բռնեցին։ Արդյունքում ստացվեց մի այնպիսի երգ, որտեղ խոխոջում են Սահյանի գետակները, երգում են ծղրիդն ու հավքերը, շողում է արևը, ժպտում է երկինքը․․․

Ահա թե ինչպիսինն է իմ երաժշտական աշխարհը։

Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 27․04․2021

Կարդում ենք Սահյան

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրի՛ր մայրամուտը:

<<Մայրամուտ>> բանաստեղծության մեջ Համո Սահյանը նկարագրում է սարի, անտառի, քարափների մայրամուտը։ Բանաստեղծը մայրամուտի բոսորագույն երկինքը համեմատում է ծիրանի քողի հետ, որը կարծես առել է սարը ու ննջում է իր լանջերի, մարգագետինների, ծաղիկների մեջ։ Խիտ անտառի ծառերի միջից արևի շողը դժվարությամբ է մտնում անտառ։ Եվ ահա մայրամուտի մի շող կարողացել է թափանցել այնտեղ։ Անտառը կարծես ուրախությունից չի ցանկանում բաց թողնել մայրամուտի ջերմ շողը։ Մայրամուտին ստվերները երկարում են։ Երկարել է նաև ժայռի ստվերը ու հասել գետափին։ Ըստ բանաստեղծի պատկերացման կարծես ստվերը ջուր է խմում գետակից։ Մայրամուտի հովը կարծես խաղում է ամպերի հետ, պոկել է փետուրի նման մի փոքրիկ ամպիկ ու չգիտի, թե ուր է տանում։ Արևից տաքացած քարափում մայրամուտի շողերի տակ թռչկոտում են ծիծեռնակները։ Նրանց թևերը կարծես ոկեգույն լինեն։ Բանաստեղծն այնքան է տպավորված օրվա այդ պահի գեղեցկությամբ, որ խնդրում է հողագնդին կանգ առնել, որպեսզի երկարի չքնաղ մայրամուտը։

2.Օրվա ո՞ր պահն ես սիրում, ինչո՞ւ։

Օրվա պահերից ինձ առավել սիրելի է լուսաբացը։ Երկնագույն օդը կամաց-կամաց սկսում է սպիտակել, և օդի մեջ սկսում են խայտալ արևի առաջին ճառագայթները։ Բաց պատուհանից լսվում է թռչունների երգը, օդը թարմություն է բուրում։ Նորաբաց օրը մտնում է իր իրավունքների մեջ։ Ես արթնանում եմ և նոր օրվա հետ սկսում պլաններ կազմել։ Լուսաբացը մեզ խոստումներ է տալիս ու հույսեր արթնացնում։ Լուսաբացին մենք առույգ ենք ու պատրաստ մեծ գործերի․․․

3.  Ընտրի՛ր Սահյանի բանաստեղծություններից մեկը, սովորի՛ր ագիր: 

Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 21․04․2021

1. Տրված բառաձևերը առանձնացրո՛ւ ըստ հոլովների: Ո՞ր բառը բոլոր հոլովաձևերը չունի:

Ծովում-ներգոյական, ծովից-բացառական, ծովը(ը)-ուղղական կամ հայցական, ծովով-գործիական, ծովի(ն)-տրական

նավաստի(ն)-ուղղական, նավաստու(ն)-տրական, հայցական, նավաստուց-բացառական նավաստով-գործիական, 

սենյակում-ներգոյական, սենյակ(ը)-ուղղական, հայցական, սենյակով-գործիական, սենյակի(ն)-տրական, սենյակից-բացառական

բանաստեղծից-բացառական, բանաստեղծ(ը)-ուղղական, բանաստեղծով-գործիական, բանաստեղծի(ն)-տրական, հայցական

Անձ ցույց տվող բառերը՝ նավաստի, բանաստեղծ չունեն ներգոյոկան հոլով։

2. Դաշտ, աշակերտ գոյականները հոլովի՛ր: Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

ուղղական հոլով-դաշտ(ը) ինչ (ի՞նչը)

սեռական հոլով-դաշտի ինչի՞

տրական հոլով-դաշտի(ն) ինչի՞ն

հայցական հոլով-դաշտը ի՞նչը

բացառական հոլով-դաշտից ինչի՞ց

գործիական հոլով-դաշտով ինչո՞վ

ներգոյական հոլով-դաշտում ինչո՞ւմ

ուղղական հոլով-աշակերտ(ը) ո՞վ

սեռական հոլով-աշակերտի ո՞ւմ

տրական հոլով-աշակերտին ո՞ւմ

հայցական հոլով-աշակերտին ո՞ւմ

բացառական հոլով-աշակերտից ումի՞ց

գործիական հոլով-աշակերտով ումո՞վ

ներգոյական հոլով-

3.Տրված բառերը խմբավորի՛ր՝ ըստ Ա և Բ խմբերի: Յուրաքանչյուր խմբի բառերը ի՞նչ հարցերի են պատասխանում և ի՞նչ հոլովով են դրված:

Գյուղ(ը), օրվա(ն), կին(ը), գարուն(ը), այգու(ն), օր(ը), մերոնց, անկում(ը), գյուղի(ն), այգի(ն), ընկերուհուն(ն), երկիր(ը), գարնան(ը). գիշեր(ը) անկման(ը), ընկերուհի(ն), երկրի(ն), կնոջ(ը), ընկեր(ը), գիշերվա(ն), մերոնք, ընկերոջ(ը):

Ա. Քեռի(ն), լիճ(ը), գյուղը, կինը, գարունը, օրը, անկումը, այգին, երկիրը, գիշերը, ընկերուհին, ընկերը, մերոնք:

Բ. Քեռու(ն), լճի(ն), օրվան, այգուն, մերոնց, գյուղին, ընկերուհուն, գարնանը, անկմանը, երկրին, կնոջը, գիշերվան, ընկերոջը:

Ա․ ուղղական հոլով՝ ո՞վ, ո՞վքեր, ի՞նչ, ի՞նչեր։

Բ․ սեռական հոլով, տրական հոլով ինչի՞, ինչի՞ն, ո՞ւմ, ո՞ւմ։

4. Տրված գոյականների՝ ո՞ւմ կամ ինչի՞(ն) հարցին պաւրասխանող ձևեր (տրական հոլով) կազմի՛ր: Ստացածդ բառերի վերջավորություններն րնւյգծիր:

Հեղինակ, ծովակալ, ինժեներ, ճարտարապետ, տնտեսուհի, նավաստի, տեր, քույր, ընկույզ, գիրք, գագաթ, ընկուզենի, գինի, ձի, աշուն, շարժում, տարի, ամիս, ձերոնք, պապոնք, մարդիկ, կանայք, քաղաքներ, գրքեր:

Տրական հոլով- մի հեղինակի, հեղինակին (ո՞ւմ), մի ծովակալի, ծովակալին (ո՞ւմ), մի ինժեների, ինժեներին (ո՞ւմ), մի ճարտարապետի, ճարտարապետին (
ո՞ւմ), մի տնտեսուհու, տնտեսուհուն (ո՞ւմ), մի նավաստու, նավաստուն (ո՞ւմ), մի տիրոջ, տիրոջը (ո՞ւմ), մի քրոջ, քրոջը (ո՞ւմ), մի ընկույզի, ընկույզին ինչի՞(ն), մի գրքի, գրքին ինչի՞(ն), մի գագաթի, գագաթին ինչի՞(ն), մի ընկուզենու, ընկուզենուն ինչի՞(ն), մի գինու, գինուն ինչի՞(ն), մի ձիու, ձիուն ինչի՞(ն), մի աշնան, աշնանը ինչի՞(ն), մի շարժման, շարժմանը ինչի՞(ն), մի տարվա, տարվան ինչի՞(ն), մի ամսվա, ամսվան ինչի՞(ն), ձերոնց (ո՞ւմ), պապոնց (ո՞ւմ), մարդկանց (ո՞ւմ), կանանց (ո՞ւմ), քաղաքներին ինչերի՞(ն), գրքերին ինչերի՞(ն)։

Рубрика: Մայրենի

Մայրենիի դասարանական աշխատանք 14․04․2021

1. Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:

Օրինակ՝

Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:

Կռունկների երամը (թռչել): Կռունկների երամը թռչում էր։

Զորքը (տեղավորվել) դաշտում: Զորքը տեղավորվում էր դաշտում։

Ժողովուրդը (լսել) հռետորին: Ժողովուրդը լսում է հռետորին։

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել): Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում։

Ավագանին (ողջունել) օտարականին: Ավագանին ողջունեց օտարականին։

Հոտն (իջնել) սարից: Հոտն իջավ սարից։

ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից: Ժողովուրդը գոհ եղավ այդ որոշումից։

Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել): Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ էր սպասում։

2. Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

Վաղուց Է (է, են) հեռացել այն երամը, որից (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:

Դրսում աղմկում էր ամբոխը, որը (որը, որոնք) ուզում ր (էր, էին) տեսնել դատապարտյալին:

Բազմությունը խուլ գվվում էր: Նրանք (Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված էին (էր, էին):

Հոտը, որին (որին, որոնց) էլ չէր տեսնելու, մնաց (մնաց, մնացին) սարի հետևում:

Մարդկությունը պիտի մտածի (մտածի, մտածեն), որ իր (իր. իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակի անփութորեն փչացել բնությունը:

Կարդա՛

Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջությունը կամ բազմությունը: Դրանց հետ համաձայնող բառերը (բայեր, դերանուններ) դրվում են եզակի թվով:

Рубрика: Մայրենի

Անագե տոկուն զինվորիկը

Այս ուրբաթ ես կարդացի Հ.Ք.Անդերսենի «Անագե տոկուն զինվորիկը» հեքիաթը: Անագե տոկուն զինվորիկը ապրում էր տուփի մեջ իր զինվորիկ եղբայրների հետ: Նրանց շատ սիրեց փոքրիկ տղան, ով նվեր ստացավ զինվորիկներին իր ծննդյան օրը: Անագե փոքրիկ զինվորիկին ձուլել էին ամենավերջում և երկրորդ ոտքի համար անագը չեր բավականացրել: Սակայն նա իր ոտքի վրա շատ ամուր էր կանգնած: Զինվորիկը հայտնվել էր փոքրիկ տղայի խաղալիքների սենյակում և հետաքրքրությամբ ուսումնասիրում էր մյուս խաղալիքները: Նրա ուշադրությունը գրավեց ստվարաթղթից կտրած բատիստե շրջազգեստով, մետաղյա ժապավենով պարուհին: Պարուհին կանգնած էր մեկ ոտքի վրա: Անագե զինվորիկին թվաց, թե աղջիկն էլ է իր նման միոտանի: Նա ամբողջ սրտով սիրեց գեղեցիկ աղջկան:

Գիշերը բոլոր խաղալիքները կենդանացան և սկսեցին աղմկել: Անագե զինվորիկը դուր չեկավ չար դևին, և դևը սպառնաց նրան: Այդ պահից սկսվեցին անագե զինվորիկի ձախորդությունները: Նա լուսամուտից ընկավ փողոց, անցավ շատ փորձությունների միջով և քանի որ քաջ տոկուն զինվորիկ էր և շատ էր ուզում տեսնել իր պարուհուն, նորից հայտնվեց տղայի սենյակում՝ իր պարուհու մոտ: Նրան թվում էր, թե ինքն արդեն երջանիկ է, սակայն հանդիպեց նոր փորձության: Չար տղաներից մեկը նրան նետեց կրակի մեջ: Քամին կրակի մեջ նետեց նաև պարուհուն: Զինվորիկը հալվեց ու սրտիկի նման մետաղե գնդիկ դարձավ, իսկ պարուհուց մնաց միայն սևացած մետաղե վարդակապը:

Այս հեքիաթը ինձ շատ դուր եկավ, որովհետև այն սովորեցնում է լինել զինվորիկի նման տոկուն, պայքարել կյանքի դժվարությունների դեմ և հասնել գեղեցիկ նպատակների: Ճիշտ է, նրանք վառվեցին կրակների մեջ, բայց միասին էին:

Рубрика: Մայրենի

,,Ձոն մայրիկիս,, նախագիծ

Սիրելի՛ մայրիկ, շնորհավորում եմ քեզ աշխարհի ամենաջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ անսահման առողջություն, չմարող գեղեցկություն, անվերջանալի հմայք ու մեծ սեր։ Ցանկանում եմ այս քնքուշ տոնի կապակցությամբ քեզ նվիրել քո սիրած բանաստեղծությունը։