Рубрика: Ճամփորդություններ, Մայրենի, Պատմություն

Մեկօրյա ճամփորդություն դեպի Կաթնաղբյուր

Յուրաքանչյուր անգամ, ճամփորդությունից առաջ ես մի քիչ հուզվում եմ, մտահոգվում և մտածում, թե ինչ պետք է անել, որպեսզի այն լինի անմոռաց, տպավորիչ, օգտակար և հիշարժան։ Նույն զգացողությունն էի ապրում նաև մարտի 23-ին դասընկերներիս հետ դեպի Կաթնաղբյուր կազմակերպած ճամփորդությունից առաջ։ Համացանցի օգնությամբ իրականացրի փոքրիկ հետազոտություն և կազմեցի Երևան-Կաթնաղբյուր ճանապարհային քարտեզը։ Ես արդեն գիտեի, որ այցելելու ենք Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիր Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը գտնվում է Արագած լեռան Արևմտյան լանջի ստորոտում։ Եկեղեցու մասին հավաքած տեղեկություններից իմացա, որ այն հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է և կառուցվել է 7-րդ դարի 60-ական թթ․։ Եկեղեցու ճարտարապետը եղել է Գրիգոր Մամիկոնյանը։ Մեծ էր իմ հետաքրքությունը ճամփորդության նկատմամբ և անհամբեր սպասում էի այդ օրվան։

Հաջորդ առավոտյան Երևան-Արագածոտնի մարզ ճանապարհը մեզ տարավ դեպի Քաղենիի ամրոց։ Ամրոցն իր խոսուն ավերակներով մեզ տարավ դեպի պատմական անցյալ, ուր ապրում և արարում էին մեր հայ պապերը։ Պատմության հետքերով մեկնեցինք դեպի Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Մեր ուսուցչուհիները մեզ պատմեցին, որ նախկինում եկեղեցու պատերը ներսից պատված են եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք գրեթե անհետացել են։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված էր Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Մենք իմացանք, որ իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։ Եկեղեցու պատմությանը ծանոթանալուց հետո մենք մոմ վառեցինք և երգեցինք եկեղեցական երգեր։ Եկեղեցի այցելելուց հետո զվարճացանք բնության գրկում, նախաճաշեցինք։ Բնության մեջ մեր խմբին միացավ նաև մի գեղեցիկ շուն, որով մեր զբոսանքն ավելի հետաքրքիր դարձավ։

Գարունն Արագածի լանջերին կարծես երկնքից ձյունաթույր ձնծաղիկներ էր շաղել։ Մենք սկսեցինք ձնծաղիկներ հավաքել ու զմայվել բնության գեղեցկությամբ։ Այնուհետև հյուրընկալվեցինք մեր դասընկերուհի Մանեի պապիկի տանը, ուր մեզ սպասվում էր համեղ ճաշկերույթ։ Ճաշկերույթից հետո ծանոթացանք տան տնտեսության տնային կենդանիներին։ Խաղացինք ճագարների և շնիկների հետ։

Հագեցած օրվա հետաքրքիր տպավորություններով՝ երեկոյան վերադարձանք տուն։ Այս ճամփորդությունն ինձ հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալ իմ հայրենի բնաշխարհին, իմ ազգի պատմությանը, պատմական հրաշագեղ կոթողներին, ծանոթանալ նոր մարդկանց հետ ու ստանալ վառ տպավորություններ։ Ճանապարհին ես մտածում էի, որ այս օրը միշտ կպահպանվի իմ մանկության հիշողություններում։

Рубрика: Ճամփորդություններ, Մայրենի, Պատմություն

Ճամփորդություն դեպի Արուճի Սբ․ Գևորգ եկեղեցի՝ ՀՀ ամենամեծ եկեղեցին

Տեղեկություններ հավաքել այցելվող վայրերի մասին 

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է  Արագածոտնի մարզում ՝ Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ արձանագրությունների Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը 7-րդ դ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է կիսավեր վիճակում։ Նախկինում տաճարի ներսը պատված էր Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ կորցրել են իրենց նախկին տեսքը։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան և այլ հուշարձանների ավերակներ։ Խորանի գմբեթարդում պատկերված է Քրիստոսը՝ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը կրկին կառուցված Գրիգոր Մամիկոնյան տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։ Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։ Այժմ կանգուն քանդված է տաճարի միայն գմբեթը

Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը 

Рубрика: Ճամփորդություններ

Երևանի 2800-ամյակին նվիրված այգի

Այս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու եզրային մասը: 2002թ.-ին` Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս հատվածն, ասես, կղզիացավ: Խնամքի բացակայության պատճառով տարածքը մնացել էր անմխիթար վիճակում և դադարել էր ծառայել որպես այգի: Այստեղ մնացել էին միայն ծերացած, հիվանդ և փտած ծառեր, մաշված և վնասված նստարաններ, ավերված և չգործող շատրվանների մնացորդներ: Հենց այս տարածքում 2018-2019 թթ. ընթացքում կառուցվեց Երևանի 2800-ամյակի այգին: Այգու նախագծումը տևել է կես տարի, իսկ կառուցումը՝ մեկ ու կես տարի: Կառուցման ընթացքում փոխվեց ամեն ինչ. Անգամ հողն ամբողջությամբ փոխարինվեց: Այգու կանաչ տարածքն ընդհանուրը 7500 ք/մ է: Այգում կա 70 տեսակի 339 ծառ: Այգում տնկելու նպատակով ներմուծվել են Հայաստանի համար բացառիկ և էկզոտիկ 250 ծառեր, որոնք հատուկ ընտրված են Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, ինչպես օրինակ` Fagus sylvatica ‘Purpurea Tricolor’, Hamamelis Ruby Glow, Magnolia acuminata, Oxydendrumarboreum, Stewartiapseudocamellia, Tamarixgallica, Juglansailantifolia և այլն: Յուրահատուկ գեղեցկությամբ են առանձնանում նաև բազմերանգ ծաղկանոցները: Այգին 2 կողմից շրջապատված է Ligustrum Vulgare տեսակի թփերից բաղկացած բուսական ցանկապատով: Կանաչ տարածքները սեզոնին ոռոգվում են ավտոմատացված կաթիլային և ցնցուղային ավտոնոմ համակարգով: Ոռոգման աշխատանքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին՝ այցելուներին անհանգստություն չպատճառելու նկատառումներով:

 

Рубрика: Ճամփորդություններ

Աղջկա կամ Կոշի ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով հատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Օհանավան

Մենք` մարտի 22-ին գնացինք Օհանավան, հանդիպեցինք այնտեղ երեխաներին, որոնք սովորում էին Օհանավանի դպրոցում: Նրանց դասարանը շատ փոքր էր: Մենք ծանոթացանք նրանց հետ, սովորեցրինք նրանց մեր պարերն ու երգերը: Հետո գնացինք Օհանավանք եկեղեցին, այնտեղ շատ գեղեցիկ էր, մենք մոմ վառեցինք, երգեցին եկեղեցական երգեր, հետո գնացինք, գտանք մի հարմար տեղ և նստեցինք միասին հաց կերանք: Նրանք իրենց հետ ներկած ձվեր էին բերել, մենք ձվերով գլորիկ խաղացինք և ձվակռիվ: Իմ ձուն շատ պինդ էր, չէր կոտրվում, դրա համար ես հինգ երեխայի հաղթեցի, բայց ես հետո խնդրեցի, որ իմ ձուն կոտրեն, որ կարողանամ մաքրել ձուն և ուտել: Մենք կոնֆետներ կերանք, չամչով փլավ և մեր բերած ուտելիքները: Հետո գնացինք, խաղացինք խոտերի մեջ, գլորվեցինք: Նաև մեզ ասացին, որ գետ չենք կարող գնալ, որովհետև վտանգավոր էր, ձորի մեջ էր գետը ու վարարած: Հետո քայլելով նորից գնացինք նրանց դպրոց: Մենք թիմերի բաժանվեցինք դպրոցներով և մրցեցինք: Թիմերից երկուսը պետք է արագ վազելով գար  և խփեր ուսուցիչի ձեռքին, ով որ վազեց,  պետք է կանգներ ամենավերջում  և մեր թմին էլ, իրենց թմին էլ հաջողվեց հաղթել: Ու արդեն իրար հաջողություն արեցինք և եկանք մեր դպրոց: Մեր դպրոցում էլ լավ շարունակվեց մեր օրը: Մենք ներքնակներ վերցրեցինք և գնացինք բակ՝ գիրք կարդալու: Ես կարդացի աշխարհի քարտեզը: Հետո մենք գնացինք հեծանիվ վարելու: Կորյունի հեծանիվը շատ դանդաղ էր գնում և ես ու Աշոտը նրան օգնեցինք  վարել հեծանիվ: Դրանից հետո գնացինք, հաց կերանք: Ճաշից հետո իջանք բակ, մի քիչ էլ գործնագործ խաղացինք և գնացինք տուն՝ ուրախ և լավ տպավուրություններով:Ես կուզեի էլի գնալ Օհանավան:

Рубрика: Ճամփորդություններ

Ներկայացում դիտելու ուրախ օրը

Մենք երեքշաբթի օրը՝ մարտի 6-ին, գնացինք ‹‹ Հենրիկ Մալյանի›› անվան թատրոն՝ դիտելու  Հովհաննես Թումանյանի հեքիաթների  ներկայացումը:  Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, դերասանների գեղեցիկ խաղը: Նրանք ներկայացրեցին «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Կացին ախպերը», «Բարեկենդանը», «Խելոքն ու հիմարը», «Անխելք մարդը» և այլ հեքիաթներ: Հենց սկսվում էր  հեքիաթը, լույսերն անջատվում էին, և բոլորը ծափահարելով ուրախ սպասում էին, որ նոր հեքիաթը սկսվի:  Բոլոր հեքիաթները հետաքրքիր, զարմանալի և ծիծաղելի էին: Թատրոնի ճանապարհին՝  երթուղայինի մեջ, մենք խաղում էինք, որ ժամանակը շուտ անցնի և շուտ դիտենք ներկայացումը:

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Դիլիջան

Դիլիջանը  քաղաք է  Տավուշի մարզում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ։ Դիլիջանում բնակչությունը կազմում է 23.8 հազար մարդ:Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ: Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Դիլիջան քաղաքով հոսում է Աղստև գետը։ Վտակներն են Գետիկն ու Ոսկեպարը: Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։ Դիլիջանում կան առողջարաններ, հանգստյան տներ, դպրոցներ, թանգարաններ, համալսարաններ, երաժշտական դպրոցներ:

 

images

կկդիլիջան