Рубрика: Պատմություն

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  • Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

1917 թվականի փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, որից հետո ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը։ 1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Հայաստանի հետ ստորագրեց Բաթումի պայմանագիրը։ Բայց զինված հակամարտությունը Կենտրոնական կովկասյան բռնապետության, Լեռնահայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև 1918 թվականի հոկտեմբերի 30-ը։

  1. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛

Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թվականի մայիսի 21-29

Մայիսի 21-ին թուրքական 108-րդ հետևազորային գունդը հեծյալ և հրետանային ստորաբաժանումների հետ Արաքս կայարանի շրջանից շարունակեց հարձակումը։ Սարդարապատի ջոկատը, հրետանային պաշտպանական մարտեր վարելով, սկսեց նահանջել և երեկոյան՝ 17:00-ին մոտ, հետ քաշվեց դեպի Քյուրաքյանլու — Քյորփալու — Հայի Զեյվա գյուղերի բնագիծը։ Թուրքերն ընդհուպ մոտեցան Քյորփալուին։ Այդ օրը երեկոյան թուրքերը գրավեցին Սարդարապատ կայարանը և շուրջ 2 կմ դեպի հարավ գտնվող համանուն գյուղը, նաև Գեչրլու գյուղը։ Օրվա վերջին գրավեցին նաև Վերին Կոլիբեկլու Երկաթգծի երկայնքով արշավող թուրքական ուժերի նպատակն էր առաջանալ դեպի Զանգիբասար։ Սակայն Ղամըշլուից արևելք՝ Արտաշար գյուղի մոտ տեղակայված կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը կարողացավ հակառակորդին գամել տեղում։ Չնայած նահանջին՝ զգալիորեն ուժեղացվեց Արաքսի քանդված կամուրջների ձախափնյա պաշտպանությունը։ Միաժամանակ Երևանից արագորեն ռազմաճակատ տեղափոխվեցին օրեր առաջ համալրման ուղարկված հայկական զորաջոկատները։ Երևանյան զորախմբի հրամանատար Մովսես Սիլիկյանը իր շտաբի պետ գնդապետ Ա․ Վեքիլյանի հետ մշակեց ակտիվ հակահարձակմամբ արշավող թուրքերին Սարդարապատից հետ շպրտելու մարտավարական ծրագիր։ Մայիսի 21-ի երեկոյան Սարդարապատի ճակատում գործող բոլոր զորաջոկատներին տրվեց հաջորդ օրվա իրենց մարտական առաջադրանքը՝ ռազմական գործողությունները փոխհամաձայնեցված կատարելու հրահանգով։ Սարդարապատի ճակատում կռվող հայկական զորքի կազմում էին 5-րդ և 6-րդ գնդերը, 2-րդ հատուկ բրիգադի Կարաքիլիսայի հետևակ գունդը , պարտիզանական հետևակ գունդը, եզդիական հեծյալ գումարտակը, արևմտահայ կամավորական ջոկատները, հրետանային 4 մարտկոցներ։ Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը Մոլլաբայազետ գյուղի շրջանում հայ աշխարհազորայինները և Ջանգիր աղայի գլխավորությամբ եզդիական 300-հոգանոց հեծյալ ջոկատը փոխհրաձգության մեջ մտան թուրքական զորքի՝ տեղի մուսուլմանների զինված անկանոն խմբերի հետ՝ թույլ չտալով նրանց հարվածել հայկական զորամասերին։ Այդ հրաձգությունը Դոլուխանյանին և Պերեկրյոստովին հնարավորություն ընձեռեց մարտական կարգի բերելու իրենց գնդերը, իսկ կապիտաններ Սերգո Աթանեսյանին ևՎլադիմիր Սակկիլարիին՝ դասավորելու իրենց հրետանին։

Շարունակելով առաջխաղացումը՝ հայկական զորամասերն օրվա ընթացքում հետ գրավեցին Գեչրլուն,  մինչև երեկո մղված մարտերով ազատագրեց Ուջան և Կոշ գյուղերը։ Օրվա մարտերում թուրքական առաջապահ ուժերը գլխովին ջախջախվեցին՝ տալով ավելի քան 500 սպանված ու վիրավոր։ Հայկական զորքերը, մարտերի արդյունքում հաղթանակ տանելով, առաջ շարժվեցին 15-20 կմ-ով։ Մայիսի 22-ին պարտություն կրելուց հետո՝ թուրքական գլխավոր ուժերը նահանջեցին Արաքս կայարանի ուղղությամբ՝ ամրանալով կայարանի մատույցներում և այդ ուղղությամբ երկաթգծից հարավ և հյուսիս գտնվող բարձունքներում։

  • Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:

Թուրքերը մոտ 10 հազար զորքովվ շարժվեցին դեպի Բաշ Ապարան։ Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը։ Մասիյի 23-ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկե Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն։ Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը։ Նրանղց հետ միասին թուրքերի դեմ քաջ կռվում էր եզդիների ջոկատը։ Կատաղի մարտերը բաշ ապարանի ճակատուկ շարունակվեցին մինչը մայիսի 29-ը։ Ի վերջո հայերը պարտության մատնեցին թշնամուն։ Բաշ ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր։

Մայիսի 25-ին կազմակերպվեց Ղարաքիլիսայի ճակատը։ Հակական կողմը ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար։ Առաջին մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով։ Այդես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը։ Սկզբում թշնամին նահանջեց, բայց հետո հարձակման անցավ մայիսի 30-ին և գրավեց Ղարաքիլիսան։ Ղարաքիլիսայի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ։ Թուրքերը մեծ կորուսներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ությությամբ։

Рубрика: Պատմություն

Պատմություն

  • Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ Վեշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը ։ Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Ա. Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Հայոց ազգային կորպուսն ուներ 2 դիվիզիա՝ 1-ին և 2-րդ յուրաքանչյուրում՝ 4-ական գունդ։ 1918 թվականի մարտի 31-ի տվյալներով Հայոց ազգային կորպուսն ուներ 19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։ 1918 թվականի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ 1920 թվականին ստեղծվել է ՀԽՍՀ կարմիր բանակը։ Հայոց ազգային կորպուսը մասնակցել է հայ ժողովրդի՝ թուրքական զավթիչների դեմ 1918-1920 թվականներին մղած հերոսամարտերին։

Рубрика: Պատմություն

Տնային աշխատանք

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:
  • Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Рубрика: Պատմություն

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Ցեղասպանության կազմակերպումը

Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ Զիա Գյոքալփը, ձևակերպեց սկզբունքներ, որոնցով Օսմանյան կայսրությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այս սկզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված Թուրան երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Ստացվում է ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր հայերի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը։ 1912 թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։

  • Եղեռնի հետևանքները

Բայց Ցեղասպանությունը առաջացրել է հայերի մոտ հոբեբանական հետևանքներ։ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում թուրքերի կատարած հայերի ցեղասպանությունը հայ ժողովրդին հասցրված անասելի մարդկային կորուստներից, հայերին հասցված հսկայական վնասից բացի հոգեբանական խոր ազդեցություն գործեց հասարակության վրա։

Рубрика: Պատմություն

Տնային աշխատանք

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները 

Рубрика: Պատմություն

Պատմություն

Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները

  • Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ»  և նրա հետևանքները:
  • Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:
  • Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,     ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:
  • Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:
  • Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:
Рубрика: Պատմություն

Տնային աշխատանք

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:
Рубрика: Պատմություն

Ապրիլի 25-30, առաջադրանք

Առաջադրանք 1

Անիի թագավորության անկումը:

Ներկայացրու Անիի թագավորության թուլացման պատճառները:

Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:

Անիի թագավորության անկման պատճառները:

Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:

Սպարապետ Վահրամ և Գրիգոր Պահլավունիները նրանց կողմնակիցների հետ միասին  դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց խնդրանքով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դա խարդախություն է: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի խնդրանքներին և գնաց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին, ինչին նա չհամաձայնեց: Հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Նորից Անի ուղարկված բյուզանդական զորքերը պարտվեցին: Սակայն հաղթանակն անիմաստ եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար ժամանակ հայ ժողովուրդը չկարողացավ Հայաստանում վերականգնել իր անկախությունը: Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին հայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել: 

Рубрика: Պատմություն

Ապրիլի 18-24, առաջադրանք

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին:Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք կառուցված շինությունները:Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանցԼրացուցիչ աշխատանքԱնի մայրաքաղաքի մասին640px-Ani_seen_from_ArmeniaԱնին ՀայաստանիցԱռաջադրանք 2Անիի թագավորության տրոհումն ու անկումըԹվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների մասին:Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:Պատմիր Անիի թագավորության անկման հետևանքների մասին:Լրացուցիչ աշխատանքԱրծրունիների տոհմի պատմությունը:

Рубрика: Պատմություն

Ապրիլի 11-17 առաջադրանք

Առաջադրանք 1Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:Թվարկիր Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառներըՊատմիր Բագրատունիների ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/ԱրքայացանկԱշոտ Ա 885-890Սմբատ Ա 890-914Աշոտ Բ Երկաթ 914-928Աբաս 928-953Աշոտ Գ Ողորմած953-977Սմբատ Բ Տիեզերակալ 977-990 Գագիկ Ա 990-1020 Հովհաննես-Սմբատ 1020-1041 Գագիկ Բ 1042-1045Առաջադրանք 2Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:Բնութագրել Աշոտ Երկաթին:Պատմիր Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;Կարդալ Գևորգ Մարզպետունումասին 10 նախադասությամբ ամփոփելԱղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87, Աշոտ Երկաթ