Рубрика: Բնագիտություն

Ամփոփում

1* Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ :Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

ֆիզիկական երևույթների օրինակներն են սառույցի հալվելը, ջրի գոլորշացումը, ապակու կոտրվելը, կավճի կտորի մանրացումը, եղյամի առաջացումը և այլն։ Քիմիական երևույթների օրինակներն են՝ երբ փայտը վառվում է, այրման ընթացքում գոյանում են նոր նյութեր՝ մոխիր, ածխաթթու գազ և ջուր, որոնց հատկությունները տարբերվում են փայտի հատկություններից։

2 * Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Գույնի փոփոխություն, համի փոփոխություն, հոտի հայտնվելը կամ անհետանալը, գազի անջատումը կամ կլանումը, ջերմության անջատումը կամ կլանումը, լույսի անջատումը, նստվածքի առաջացումը կամ անհետացում:

3 * Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Վառվող փայտը կամ ածուխը սովորաբար հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։ Հրդեհ բռնկվելու դեպքում նախ անհրաժեշտ է խուճապի չմատնվել և այրվող առարկան արագորեն փակել ծածկոցով կամ շորով։ Այդպես արգելում ենք թթվածնի մուտքը, և կրակը հանգչում է։ Կրակն առավել արդյունավետ մարելու համար կան հատուկ սարքեր՝ կրակմարիչներ։

4 *Ի՞նչ է մեխանիկական շարժումը։ Բանաձևը:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։ Մարմնի շարժման արագությունը որոշվում է այս բանաձևով։

V=S:T

5 * Մարմինների ձեւափոխության ի՞նչ տեսակներ կան:

Մարմինների ձևափոխության երկու տեսակ կա: Առաձգական և պլաստիկ։

6 * Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։

7 *Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

8 * Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայ­ծակի հարվածից։

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է։ Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը։

9 *Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին։ Ինչո՞ւ։

Այդպես նրանց հաջողվում է լսել կենդանիների ոտքերից առաջացած տատանումները:

10 * Ի՞նչ է բջիջը : Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից , որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը։ Բջջի բաղադրության հիմնական մասը (մոտ 98%) կազմում են թթվածինը (O), ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N):

11* Ի՞նչ է ֆոտոսիթեզը :Սահմանե՛ք ավտոտրոֆ եւ հետերոտրոֆ օրգանիզմներ հասկացու­թյունները :

Ֆոտոսիթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Տերևի քլորոպլաստները պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանանակ նյութերին՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր (գլյուկոզ), և անջատվում է թթվածին։ Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ (ինքնասուն)։ Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր․ նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով։ Այդպիսի օրգանիզմենրը ստացել են հետերոտրոֆ անվանումը։

Рубрика: Բնագիտություն

Շնչառություն

Հարցեր

  1. Ի՞նչ է շնչառությունը։

Շնչառությունն օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանությունն է, որի ժամանակ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ։

2. Ի՞նչ դեր ունի շնչառությունը բույսերի եւ կենդանիների կյանքում։

Թթվածինը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բարդ օրգանական նյութերի օքսիդացմանը, որի արդյունքում անջատվում է էներգիա:

3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։

Քիթ, խռիկ, թոք, կոկորդ, խողովակեր։

Рубрика: Բնագիտություն

Բջջի կառուցվածքը, հյուսվածքներ

1.Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի կորիզավորների և նախակորիզավորների:


2.Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

3.Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:

4. Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում :

5.  Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։

6.  Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգա­նոիդներ՝  պլաստիդներ:

7.Բջջին բնորոշ է կիսելու ունակությունը։ Այդ կերպ բջիջը բազմանում է։ Այս երեւույթը բոլոր կենդանի օր­գանիզմերի  վերարտադրման հիմքն է:

8. Համարյա բոլոր բուսական բջիջներում լավ երեւում են բջջահյութով լցված խոռոչներ՝  վակուոլներ:

9.  Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդա­ մենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները։

10.Միեւնույն ծագում ունեցող, կառուցվածքով եւ գոր­ ծառույթներով նման եւ միջբջջային նյութով միացածբջիջների խումբը կոչվում է հյուսվածք :

11.Բարձրակարգ բույսերում տարբերում են 5 տեսակի հյուսվածքներ : Դրանք են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող, մեխանիկական հյուսվածքներ: Պատմի՛ր դրանց մասին:

12 .Կենդանական օրգանիզմներում տարբերում են  4 տեսակի հյուսվածքներ: Դրանք են էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային: Պատմի՛ր դրանց մասին:

13. Մուկլեոտիդները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները եւ փոխանցում սե­րունդներին:

14.Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները:

Рубрика: Բնագիտություն

Բնագիտության տնային աշխատանք

Պատասխանի՛ր հարցերին.

  1. Ի՞նչ է բջիջը:

Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից , որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը։

  1. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը։

Կենդանի բջջի բաղադրության մինչև 80 %-ը կազմում է ջուրը։ Կենդանի բջիջները պարունակում են օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և այլ օրգանական նյութեր, որոնք չեն հանդիպում անկենդան բնության մեջ։

  1. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջջի բաղադրության հիմնական մասը (մոտ 98%) կազմում են թթվածինը (O), ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N):

Рубрика: Բնագիտություն

Բնագիտության տնային աշխատանք

Ճի՞շտ է վարվում արդյոք նկարում պատկերված տղան: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը:

Նկարում պատկերված տղան սխալ է գործում։ Կայծակի ժամանակ բաց դաշտում վազելը վտանգավոր է։ Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:

2. Չի կարելի  պառկել գետնին:

3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:

4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:

5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:

6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:

7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:

8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն տնային աշխատանք

  1. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացված է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք։

2․Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, եւ որո՞նք՝ բացասական։

Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում։ Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր՝ դրական (+) և բացասական (-)։

3. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը։

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով։

4.Էլեկտրացույցի թերթիկները լիցքավորվելիս ինչո՞ւ են վանում միմյանց:

Պարզ կառուցվածք ունեցող էլեկտրացույցը կազմված է ձողից և դրան փակցված թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից։

Рубрика: Բնագիտություն

Բնագիտության դասարանական աշխատանք

1.Սովորական պայմաններում ո՞ր նյութն է պինդ.
1) պղինձ,
2) սնդիկ,
3) թթվածին, 4) ջուր:

2.Թվարկված երեւույթներից ո՞րն է ֆիզիկական.
1 ) ապակու փշրվելը,
2 ) ջրի սառչելը,
3 ) գազի ծավալի փոքրանալը,
4 ) ճիշտ են բոլոր պատասխանները:

3.

Խնդիրներ

3.Վազորդը 40 ր-ում անցել է 400մ ճանապարհ,հաշվել նրա շարժման  միջին արագությունը:

t=40ր

S=400մ

V=S:t

V=400:40=10մ/ր

4.Հաշվել 5մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը։

S=5մ

F=20Ն

A=F×S

A=20.5=100

Рубрика: Բնագիտություն

Բնագիտության դասարանական աշխատանք 04.12.2020

1.Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք թթուները։

K2SO4,H2CO3,СaO,NaOH, Na2O, HNO3,NaCl,  FeO, NaOH, H2SO4, ZnO,  SnO, Ca(OH)2, HCl, NaNO3, BeO, H3PO4, KNO3։2.

Ո՞ր  շարքում  է գրված  ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ  և  ազոտ   քիմիականտարրերինշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

3.Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք օքսիդները։

СaO,NaOH,Na2O, NaCl,  FeO, NaOH, H2SO4, ZnO,  SnO, Ca(OH)2, HCl, NaNO3, BeO, H3PO4, KNO3։

4.Լրացրե՛ք բաց թողնված թվերը.
1 կմ/ժ= 0, 278 մ/վ
72 կմ/ժ=2000 սմ/վ

Рубрика: Բնագիտություն

Բնագիտության դասարանական աշխատանք մեխանիկական շարժումներ

1.Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Եթե որոշակի ժամանակահատվածում տեղի է ունեցել մարմնի դիրքի փոփոխություն այլ մարմինների նկատմամբ, ուրեմն մարմինը շարժվել է։

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

  1. Ներկայացրե՛ք մեխանիկական շարժման օրինակներ:

Մեխանիկական շարժման օրինակներ՝ ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև, ես քայլում եմ, շունը վազում է, երկրագունդը պտտվում է և այլն:

  1. Ի՞նչ բանաձեւով է որոշվում մարմնի շարժման արագությունը:

Մարմնի շարժման արագությունը որոշվում է այս բանաձևով։

V=S:T

Рубрика: Բնագիտություն

Բնագիտության տնային աշխատանք

  • Գտնել կրիայի արագությունը, եթե հայտնի է, որ 7 մ երկարությամբ ճանապարհը նա անցավ 36 վարկյանում:

36։7=5մ վրկ․ (1 մնացորդ)

  • Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 15 ժամում, եթե մեքենայի արագությունը 90 կմ/ժ է:

15ժ․90կմ/ժ=1350կմ