Рубрика: Աշխարհագրություն

Ավստրալիա

  • Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով։

  • Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիան գտնվում է աշխարհի մի մասում, որը կոչվում է Ավստրալիա և Օվկիանիա: Ավստրալիան մայրցամաք է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի և հարավային մաս Խաղաղ օվկիանոս։ Աշխարհի միակ պետությունն է, որը զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաք: Դա երկրի ամենաչոր մայրցամաքն է, ամբողջ տարածքի մեկ երրորդը անապատ է: Երկարությունը մոտ 3700 կմ է, լայնությունը ՝ 4000 կմ: Մայրցամաքը գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում ՝ լվացված Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ծովերով:

  • Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1․Իր չափերի և անապատային խիստ կլիմայի պատճառով Ավստրալիան իններորդ տեղն է զբաղեցնում ամենանոսր բնակչությամբ երկրների շարքում։

2․ Ավստրալիայում ավելի քան 10 000 ծովափ կա։ Եթե անգամ 27 տարի շարունակ ամեն օր մի նոր ծովափ այցելեք, այդ ժամանակահատվածը, միևնույնն է, չի բավականացնի Ավստրալիայի բոլոր ծովափերն այցելելու համար։

3․ Ավստրալիան երեք անգամ ավելի մեծ է Գրենլանդիայից, որը համարվում է աշխարհի ամենամեծ կղզին։ Այնուամենայնիվ, Ավստրալիան ներառված չէ կղզիների ցանկում, քանի որ հայտնի է, որ այն առանձին մայրցամաք է։  

4․ Ուղտերի ամենամեծ պոպուլյացիան հենց Ավստրալիայում է։ Աստրալիայի տարածքում ավելի քան 750 000 ուղտ կա։ Այդ ուղտերը ժամանակ առ ժամանակ մուտք են գործում տեղի բնակիչների ֆերմաները։  

5․ Քվինսլենդից մինչև Հարավային Ավստրալիա ձգվում է Դինգոների ցանկապատը։ 5613 կիլոմետրանոց այս ցանկապատն աշխարհի ամենաերկար ցանկապատն է։ Ինչպես կարելի է կռահել անվանումից, այն կառուցվել է, որպեսզի դինգո շները չկարողանան արոտավայր անցնել։

Рубрика: Աշխարհագրություն

Թուրքիա

  • Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքյան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Եվրոպայում և Ասիայում։ Նրա տարածքի մեծ մասը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում։ Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում։

  • Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թիվը գերազանցում է երկու տասնյակը։ Ազգային փոքրամասնություններից առանձնապես սուր է քրդերի և հայերի հիմախնդիրը։

Рубрика: Աշխարհագրություն

ՌԴ-ի տնտեսությունը

  • Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

Ռուսաստանի տնտեսությունը պատմականորեն զարգացել է նրա պետական սահմանների ընդարձակմանը, նոր նվաճված տարածքների և դրանցում առկա բնական, առաջին հերթին հողային ռեսուրսների յուրացմանը գուգընթաց։ Սկզբնական շրջանում գերակշռում էր գյուղատնտեսությունը։ Դա նշանակումէ, որ այդ ժամանակ տնտեսական զարգացման գործոններից վճռական նշանակություն ունեցել են բնական պայմանները, աշխատանքային և բնական ռեսուրսների առկայությունը։

  • Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Ռոսւաստանի տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է։ Այն մի բարդ համալիր է՝ բաղկացած հարյուրավոր ճյուղային համալիրներից, առանձին ճյուղերից ու ենթաճյուղերից։ Դրանց թվում գլխավորներն են վառելիքա-էներգետիկական, մետալուրգիական, մեզենաշինական, քիմիական համալիրները, անտառային և թեթև արդյունաբերության ճյուղերը։

  • Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում

Ռուսաստանը նավթի պաշարներով աշխարհում առաջատար երկրներից մեկն է։ Բնական գազի ոչ միայն պաշարներով, այլև հանույթով Ռուսաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։

Рубрика: Աշխարհագրություն

Ռուսաստանի բնակչությունը

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը

Ռուսաստանի բնակչության ազգային կազմը շատ խայտաբղետ է։ Ռուսաստանի ներկա տարածքում պատմականորեն բնակվել են տարբեր ցեղեր, ազգեր ու ժողովուրդներ։ Բազմազգությունը մշտապես եղել է Ռուսաստանի բնակչության բնորոշ հատկանիշը։ Հիմա Ռուսաստանում բնակվում են ավելի քան 100 ազգերի ու ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք իրարից տարբերվում են լեզվով, ապրելակերպով, սովորույթներով, պատմական ավանդույթներով, ազգային մշակույթով, դավանանքով։

  • Ինչպես են ատաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները

Մի քանի քաղաքների շուրջը ձևավորվել են քաղաքային ագլոմերացիաներ։ Այդպիսիք են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Եկատերինբուրգի և այլ ագլոմերացիաները։

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը

Ռուսաստանի բնակչության կարևոր առանձնահատկությունը նրա խիստ անհավարաչափ տեղաբաշխումն է։ Բնակչության ավելi քան 80% ը բնակվում է երկրի ավելի փոքր՝ եվրոպական, և միայն 20% ը՝ ասիական մասում։ Միջին խտությունը մոտ 9 մարդ/կմ2 է։ Մինչդեռ ասիական՝ Ուրալյան լեռնաշղթայից արևելք ընկած վիթխարի տարածքներում 1 կմ2-ին միջինը ընկնում է 1 մարդ, Սիբիրի կենտրոնական շրջանում՝ մի քանի հարյուր կմ2-ին՝ 1 մարդ։ Միևնույն ժամանակ Մոսկվայի ագլոմերացիայում այդ ցուցանիշը գերազանցում է 330 մարդ/կմ2։

Рубрика: Աշխարհագրություն

Գործնական աշխատանք

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

3-դ

2-գ

4-ա

1-բ

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան Ռումինիա։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6․Բնութագրումով որոշել երկիրը.
Այս երկիրը նախագահական հանրապետություն է: Այն ցամաքային կապող օղակ է Պիրենեյան թերակղզու և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների միջև: Հարուստ է ուրանի պաշարներով, որի շնորհիվ էլեկտրաէներգիայի զգալի մասը արտադրվում է աէկներում: Ո՞րն է այդ երկիրը.
1) ՌԴ–ն 2) Ֆրանսիան 3) Գերմանիան 4) Իսպանիա 

7․Բնութագրումով որոշել պետությունը.

Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է:Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության ֆինանսական կենտրոն:Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը:Որն է այդ պետությունը.

1.Ֆրանսիան 2.Գերմանիան 3.Մեծ Բրիտանիան 4.Շվեդիան

 8 Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9․Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.

1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

10․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

Ռուսաստան, Գերմանիա, Թուրքիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա , Իսպանիա, Ուկրաինա, Լհեաստան

Рубрика: Աշխարհագրություն

ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը,բնական պայմանները

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում

Ռուսաստանը աշխարհում առաջին պետությունն է ոչ միայն տարածքի մեծությամբ,այլև բնակլիմայական պայմանների ու ռեսուրսների բազմազանությամբ։  Բազմազան են մակերևույթի ձևերը։    Մակերևույթի ձևերի բազմազանությունը պայմանավորվումէ նաև մարդկանց կյանքի ու արտադրական գործուներության բնական պայմանների բացառիկ բազմազանությունը։  Բզամազան են Ռուսաստանի կլիմայական պայմանները։ Դա պայմանավորված է տարածքի մեծությամբ, աշխարահագրական դիրքով, մակերևույթի առանձնահատկություններով։  Օգտակար հանածոների հարստությամբ ու բազմազանությամբ նույնպես Ռուսաստանը բացառիկ տեղ է գրավում աշխարհում։ Ռուսաստանում շատ մեծ են գունավոր մետաղների, ոսկու, պղնձի, նիկելի, ածխի, ալմաստի, բնական գազի և նավթի հարուստ պաշարները։

  • Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների ու այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։ Ցամաքային սահման ունի  Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի,Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, իսկ ծովով` Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ:

Рубрика: Աշխարհագրություն

Իտալիա

  • Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիայի աշխարհագրական դիրքը միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար։ Երկի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային ու կղզային մասերից։ Այն ընդգրկում է ամբողջ Ապենինյան թերակղզին, Սիցիլիա, Սարդինիա և ափամերջ մի շարք մանր կղզիներ։ Իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ ՆԱՏՕ-ի անդամ Իտալիան նշանակելի տեղ է գրավում այդ դաշինքի ռազմավորական ծրագրերում։

  • Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Իտալիայի կլիման միջերկրածովային է։ Բնորոշ են տաք ու խոնավ ձմեռները, չոր  ու շոգ ամառները։  Հողագործության զարգացման տեսակետից ջերմությունը բավարար է, սակայն խոնավությունը՝ ոչ այդքան, քանի որ տեղումների մեծ մասը լինում է ձմռանը։  Հետևաբար ամռան շոգ ժամանակահատվածում ոռոգման անհրաժեշտություն է առաջանում։

  • Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

Իտալիան արտահանում է տարբեր տեսակի մեքնենաներ՝ ավտոմեքենաներ, նավեր, սարքավորումներ, քիմիական ապրանքներ, պատրաստի հագուստեղեն, մարմար, ծծումբ, սնդիկ, ձիթապտղի յուղ, գինի, մրգեր և այլն։ Իտալիան մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային հարցում։ Իտալիայում նաև մեծ նշանակություն և հատուկ տեղ ունի միջազգային զբոսաշրջիկությունը։ Իտալիա են այցելում տարեկան տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:
Рубрика: Աշխարհագրություն

Հարավային Եվրոպա

  1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարավային Եվրոպան ֆիզիկաաշխարհագրական առումով ընդգրկում է Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան թերակղզիները և Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ։

  • Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսությունների զարգացած ճյուղերը

Հարավային Եվրոպայի  գլխավոր հարստություններն են սնդիկի, անագի, վոլֆրամի, ուրանի հանքաքարի պաշարները, պղնձի, ցինկի, և կապարի հանքաքարի պաշարները, ծծմբի, մարմարի, այլն շինանյութերի զգալի պաշարներ, որոնց մեծ մասն արդեն յուրացված է։

Рубрика: Աշխարհագրություն

Ֆրանսիա

  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք։ Ֆրանսիայի բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկներն են։ Երկու անգամ ավելի երկար են ծովային սահմանները, քան ցամաքային։

  • Որո՞նք են Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը։։

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ են վայելում ֆրանսիական որակյալ գործվածքեղենը, նորաձև հագուստը և կոշկեղենը։ Ֆրանսիան համարվում է աշխարհի նորաձևության օրենսդիրրը։ Ֆրանսիան աշխարհում առաջին տեղում է շամպայն գինիների, կոնյակի, պանրի արտադրությամբ։ Ֆրանսիան առաջատար երկրներից է նաև մսեղենի պահածոների և շաքարի արտադրությամբ

  • Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Միջերկրականի ափերի և ձյունառատ Ալպերի մաքուր օդն ու լեռնային գեղատեսիլ բնությունը, հազարավոր կիլոմետրերով ձգվող ավազային լողափերը, բարձրորակ ճանապարհներն ու սպասարկման ոլորտը, պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձաններն այն հզոր նախադրյալներն ու գործոններն են, որոնք Ֆրանսիան դարձրին միջազգային զբոսաշրջության խոշորագույն երկիրն աշխարհում։ Զբոսաշրջության դասական երկիր հանդիսացող Ֆրանսիա տարեկան այցելում է 70-75 մլն զբոսաշրջիկ՝ շատ ավելի, քան նրա բնակչությունն է։

Рубрика: Աշխարհագրություն

Գերմանիա

  • Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առավելությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում։

  • Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:


Գերմանիայի բնական պաշարները մեծ չեն, թեև այքի են ընկնում բազմազանությամբ ։Գերմանիայի հիմնական հանքային հարստությունը քարածուխն է։ Մետաղային հանածոներից շատ են երկաթի, ուրանի և բազմամետաղների պաշարները։

  • Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Մեծ է գերմանացիների ներդրումը համամարդկային արժեքների ստեղծման գործում։ Գրականության, արվեստի, գիտության գրեթե բոլոր բնագավառներում նշանավոր ներկայացուցիչների առաջին շարքերում անպայման ներկայացված են գերմանացիներ։