Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 19․11․2020

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 

անդուլ-անդադար

խարտյաշ-ոսկեգույն դեղինին և բաց շագանակագույնին տվող գույն

2. Նկարագրի՛ր եղնիկին՝ օգտագործելով պատմվածքի բառերը:

Ըստ հեղինակի եղնիկը մատաղ տարիքով, խարտյաշ, խորունկ, սև ու ջինջ աչքերով նուրբ թարթիչներով էակ էր։ Թեև նա ընտելացել էր ընտանիքի անդամներին, բայց հաճախ պատշգամբից լուռ նայում էր սարերի անտառներին ուր անցել էր իր մանկությունը։ Նրա աչքերը թախիծ ու կարոտ էին արտահայտում։ Չդիմանալով անտառի կանչին՝ նա մի ոստյունով բաց պատուհանից ցատկում է դեպի հայրենի անծայր անտառները։

3. Ներկայացրո՛ւ, պատմի՛ր եղնիկի զգացմունքների, մտքերի մասին: 

Չնայած եղնիկը ընտելացել էր երեխաներին և սիրում էր նրանց, սակայն նրան տանջում էր հայրենի անտառների կարոտը։ Նա թաքուն նայում էր սարերի անտառներին լսում ծառերի շառաչը, կարծես հիշում իր երջանիկ մանկությունը։ Նա ուներ զգայուն հոգի, որն արտահայտվում էր գեղեցիկ աչքերում։ Չդիմանալով անտառի կանչին՝ նա մի ոստյունով բաց պատուհանից ցատկում է դեպի հայրենի անծայր անտառները։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի տնային աշխատանք

476. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

բ) – * = 81,

-(-81)=81

դ) – * = –125։

-(+125)=-125

477. Լրացրե՛ք աղյուսակը` սյունակների դատարկ վանդակներում գրելով նշված թվերին հակադիր թվերը.

483.Աճման կարգով գրե՛ք հետևյալ թվերը.

–2, –10, +1, 0, –6, +32, –9, –27, +14։

-27, -10, -9, -6, -2, 0, +1, +14, +32

486. 81/100:9/25, 9 12/25:4, 3 3/20:1 2/5 հարաբերություններից ընտրե՛ք իրար հավասարները։

81/100։9/25=81/100.25/9=9/4=2 1/4

9 12/25:4=237/25:4=237/25.1/4=237/100=237/100=2 37/100

3 3/20:1 2/5=63/20:7/5=63/20.5/7=9/4.1=9/4=2 1/4

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի դասարանական աշխատանք

  1. Դրակա՞ն, թե՞ բացասական է թիվը, եթե նրա հակադիր թիվը՝ ա) դրական է, բ) բացասական է գ) հավասար է զրոյի։

ա) դրական է

Բացասական

բ) բացասական է

դրական

գ) հավասար է զրոյի

ոչ դրական է ոչ էլ բացասական

  1. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
    դեպքում հավասարությունը ճիշտ կլինի

ա) – * = 35

*=35

գ) – * = –44,

*=44

478. Հետևյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված

ա) – (–63) = 63

ճիշտ է

գ) 38 = – (+38)

սխալ է

ե) 16 = + (–16)

սխալ է

բ) – (+45) = –45

ճիշտ է

դ) –52 = – (–52)

սխալ է

զ) –27 = – (+27)

ճիշտ է

  1. Գտե՛ք ամենամեծ և ամենափոքր թվերը.
    –1, +2, +7, –6, +5, 0, –11, +10, –9, +2։

ամենամեծ թվերը

+10,

ամենափոքր թվերը

-11

  1. Գտե՛ք պատկերի մակերեսը
    (տե՛ս նկ. 63)։

3+5+3=11

2,5 + 3 + 1,5 = 7

11×7=77սմ2

5×2,5=12,5սմ2

1×3=3սմ2

1×3=3սմ2

3×1,5=4,5սմ2

12,5+3+3+4,5=23սմ2

77-23=54սմ2

  1. Մարմինը, որի զանգվածը Երկրի վրա 1 կգ է, Լուսնի վրա ունի 160 գ զանգված։ Լուսնի վրա որքա՞ն կլինի այն մարմնի զանգվածը, որի զանգվածը Երկրի վրա 250 կգ է։

1կգ — 160գ

250կգ — x

x=250×160/1=40000

Рубрика: English

English homework

Mr. Knott was a teacher. He taught in a big school in London. He lived a
long way from the school, so he was usually quite tired when he got home. At
nine o’clock one evening, when he was in bed, the telephone bell rang in the
hall of his small house, so he went downstairs, picked up the telephone and
said, ‘This is Whitebridge 3165. Who’s speaking, please?’
‘Watt,’ a man answered.
‘What’s your name, please?’ said Mr. Knott.
‘Watt’s my name,’ was the answer.
‘Yes, I asked you that. What’s your name?’ Mr. Knott said again.
‘I told you. Watt’s my name,’ said the other man. ‘Are you Jack Smith?’
‘No, I’m Knott,’ answered Mr. Knott.
‘Will you give me your name, please?’ said Mr. Watt.
‘Will Knott,’ answered Mr. Knott.
Both Mr. Watt and Mr. Will Knott put their telephones down angrily
and thought, ‘That was a rude, stupid man!’


A. Answer these questions.

  1. Why was Mr. Knott usually tired in the evenings?

Mr knot’s house was far from school and he was very tired going to work.

  1. Why did he get up and go downstairs when he was already in bed?

He got up and went downstairs because he got a call.

  1. Who telephoned him?

Mr. Watt telephoned him.

  1. Whom did Mr. Watt want to speak to?

Mr Watt want to speak to Jack Smith.

B. Do this puzzle.
Across:

  • The name of the teacher in
    this story is Mr. Knott (two
    words).

  • ‘Whom did Mr. Knott speak
    to on the telephone?’ ‘Mr.
    Watt.’

  • Perhaps Mr. Knott went to
    the cinema on Saturday evenings
    to see a film.

  • Trees and other plants grow
    in earth.

  • Not yes. No

  • Both men in this story got
    angry when they did not
    understand each other.

  • Less polite. Ruder

  • Mr. Knott went downstairs
    because the telephone rang.
    Down:

  • We cut fruit up with this. knife

  • In how many schools did Mr.
    Knott work? ‘In one

  • Mr. Knott was a teacher.

  • Mr. Watt thought, ‘That was a
    rude, stupid man!’

  • Mr. Watt waited until someone
    answered the telephone, and
    then he spoke.

  • Perhaps Mr. Knott listened
    to the news on the radio be-
    fore he went to bed.