Рубрика: Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Իմ սիրելի ծննդավայրն ու բնակավայրը

download

Անվանումների առաջացումը

Հետաքրքիր է ծանոթանալ տարբեր բնակավայրերի մասին պատմություններին: Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։
Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին
ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա
ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ
լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի
ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի
կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև
հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ
Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ
եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։

Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։
Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ
աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր։
Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ
է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի։
Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը): Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային
քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը տարբեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով:
Հատկապես արժեքավոր են տարբեր գույների աչքերով կատուները: Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում
են նաև կերակրի ջերմաստիճանը:

 

  1. Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին.
    որտե՞ղ է գտնվում,
    – նախկինում ինչպե՞ս է կոչվել:

Իմ բնակավայրը Երևանն է։  Այն գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Նախկինում կոչվել է Էրիբունի, Այրիվան, Էրիվան։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ Այն աշխարհի հնագույն քաղաքներից է:  Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: 2018 թվականին Երևանը դարձավ 2800 տարեկան։

2․ Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։

Իմ ծնողները, պապիկներն ու տատիկները ծնվել են Գորիս քաղաքում։

3․  Ծագումով որտեղի՞ց ես քեզ համարում, ինչո՞ւ։

Ծագումով ես ինձ համարում եմ գորիսեցի, որովհետև արմատներս Գորիսից են։

4. Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել:

Գոյություն ունեն Երևան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ և ավանդություններ: Ամենահին և ամենատարածված բացատրությունը կապված է Նոյ նահապետի անվան հետ: Ժողովրդի մեջ տարածված ավանդության համաձայն, ջրհեղեղից հետո, երբ ջրերը ետ են քաշվել, Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել` «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան:

5․ Ի՞նչ հետաքրքրական, ուրախ պատմություններ գիտեք ձեր ծննդավայրի կամ հարևան բնակավայրերի մարդկանց մասին։

Ես ծնվել եմ Երևանում, սակայն իմ ծննդավայրը համարում եմ Գորիսը։ Գորիսն ունի համանյքներ՝ Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Տեղ, Խնածախ, Վաղատուր, Խնձորեսկ, Քարաշեն, Խոտ, Խոզնավար և այլն։Այդ բոլոր գյուղերն աչքի են ընկնում իրենց լեռնային գեղեցկությամբ և յուրօրինակ մարդկանցով։ Յուրաքանչյուր գյուղ ունի իր պատմությունը, կոլորիտը, մարդկանց յուրահատուկ խառնվածքը, բնավորությունը, սովորությունները, զբաղմունքը, խոհանոցը։

Խնձորեսկն աչքի է ընկել իր տաղանդավոր գիտնականներով, արվեստագետներով, Ակները՝ հայտնի երկրաբաններով, բժիշկներով, Տեղ գյուղը՝ ֆիզիկոսներով ու մաթեմատիկոսներով և այլն։

Ներկայացնում եմ լրագրող Լենա Հովսեփյանի հայտնի թթի օղու հայրենիք Քարահունջի մասին մի հետաքրքրաշարժ նյութ․

-Ֆիլմերից ու գրականությունից, մի քիչ էլ` կյանքից մեր ականջին ու աչքին ոչ անճանաչ բառ կա՝ փալանդուզ (փալանտուզ, փալանճի), համետագործ, ասել է թե` գրաստի՝ ավանակի, ջորու, ձիու համար փալան, համետ կարող մարդ: Գորիսի ենթամարզում հիմա այդ արհեստով զբաղվող մատների վրա հաշված մարդիկ կան:
Ժամանակների հետ գրեթե անհետացող այս փեշակ-զբաղմունքի վարպետին կարելի է հանդիպել Քարահունջ գյուղում:
Գորիսից 6 կմ հարավ գտնվող Քարահունջ գյուղն արդեն վաղուց, օղուց հետո ու օղուն զուգահեռ, սկսել է հիշատակվել անկանխատեսելի սողանքներով, փլուզվող տներով, գյուղի հիմնական բնակատեղիի աստիճանական դատարկմամբ: Բայց Քարահունջ բառն առաջին հերթին նույնացվում է հանրահայտ թթի օղու հետ: Ասվում է՝ Քարահունջի օղի, և մեկնաբանություններն այլևս ավելորդ են:
Իսկ գյուղի Ավան Աղբյուր թաղամասում կարելի է հանդիպել Քարահունջի միակ փալանդուզ, հովիվ Մուշեղի ու Ոսկեհատի որդի Մամիկոնին:

Մամիկոն Ստեփանյանը 61 տարեկան է: Ծնվել ու ապրում է Քարահունջում: Հինգ զավակ ունի:

«Չեմ ասի, թե պապերս փալանդուզ էին, ու ես էլ նրանց գործի շարունակողն եմ: Չէ՛: Էսպես եղավ. մի 20 տարի առաջ մեր նոր գնած ավանակի համար պետք էր փալան կարել տալ: Դե՛, արդեն դժվար ժամանակներ էին, փողն էլ սուղ էր: Մեր գյուղի էդ հոգսը քաշող ուստա Գարեգինի մոտ էլ շատ էի նստել ու իրա գործին նայել: Մտածեցի՝ չբռնե՞մ էս էլ փորձեմ»:

Ձիգ շարժուձևով Մամիկոնը պատմում է, որ համարյա մի լավ փալանացու է փչացրել, մատներն իր սարքած բիզ-մախաթով բոլ-բոլ ծակծկել, բայց վերջը գործը գլուխ է բերել:

«Վերջում «կլիենտիս» առույգ քայլքից հասկացա, որ նա իրեն վատ չի զգում, որ փալանը կողերն ու մեջքը չի հարում, որ փորքաշները ճիշտ տեղում են: Ես էլ` որպես հեծյալ, ինձ վստահ էի զգում, հետ ու առաջ չէի սահում: Ու էսպես սկսվեց իմ նոր կարիերան,- խոսքը հումորով համեմելով՝ շարունակում է նա: – Հետո մեկը մյուսին ասելով, դե, վարպետ Գարեգինն էլ արդեն չկար, եկան, ուզեցին, դառավ էնպես, որ պատվիրեցին էլ: Ես էլ, էսպես ասած, էս գործում մասնագիտացա»:

Մամիկոնը բացատրում է, որ առանց էշի իրենց համար դժվար կլինի, քանի որ դա էլ գյուղացու բաղ ու բոստանի «ջիփն» է: Ու այդ պահին իր «ջիփն» առած գալիս է նրանց հարևան Մարտունը:

Փալանչին ջուլը փռում է գետնին, փալանը դնում վրան, աջ ու ձախ զննում ու սկսում իր գործը:

«Հաշվի` մի բծախնդիր մարդու կոստյում ես կարում, նախ` պիտի չափսերը կարգին վերցնես, նազերը տանես, էս պարագայում նաև` աքացուց զգուշանաս, հետո քեչան [թաղիքը] չորստակ, մի տակ էլ կարպետը ճիշտ ձևվածքով կտրես, պրիմերկա անես, մեջը ծղոտ լցնես, փորքաշները հարմարացնես: Կարպետը վերևից է՝ պարզ է»,- սրամտում է վարպետը:

Այնուհետև ցույց է տալիս նաև փալանի լայնքով ու երկայնքով, քեչայից կարված-տեղադրված, գլանաձև դետալները, որոնք գրաստի ողնաշարն ու կողերը հարելուց խնայելու ու հեծյալի անվտանգությունը՝ առաջ ու հետ սահել-ընկնելը ապահովելու համար են:

«Գիտե՞ք` էս էն գործը չի, մանավանդ հիմա, որ թևիցդ մի փոքր թեկուզ բռնի, ընդհակառակը՝ ավել չարչարանք է: Ուղղակի համագյուղացի մարդիկ ենք, էրեսս չի բռնում մերժեմ»,- արագորեն օղակվող թելի միջով մախաթը խաղացնելով պատմում է Մամիկոնը:

Գործի քիչ լինելն էլ բացատրում է գյուղում փալանի կարիք ունեցող կենդանիների սակավությամբ: Գյուղում 300-ից ավելի ընտանիք կա ու մի 100 նման կենդանի, որոնցից յուրաքանչյուրը տիրոջը մի 20 տարի ծառայում է:

«Փալանն էլ, եթե չալարես ժամանակին դնել-վերցնելուց, չոր տեղ պահելուց, բեռան տակ ջուլ փռելուց, էլի մի 10-15 տարի կծառայի: Նոր փալանի մենակ հումքը, թե որ գտնես (նախկինում հատուկ տեխնոլոգիայով, լավ ծեծած բրդից ստացած քեչա, տորքով գործած կարպետ, կաշվից թելեր), հիմա երևի ամենաքիչը մի 25-30 հազար դրամ կարժենա: Կարել-մարելն էլ հետը` համարյա մի նոր գրաստի գին ա նստում»,- մանրամասն նշում է իր գործի վարպետը:

Մամիկոնի խոսքով` թանկության պատճառով մարդիկ հիմնականում նույն փալանը վերանորոգում-կարկատում ու օգտագործում են: Իսկ նոր փալանի կարիք ունենում են միայն նոր ձի կամ էշ գնելիս: Սակայն Քարահունջում հազիվ հացի խնդիր լուծող քիչ ընտանիքներ կարող են իրենց նոր կենդանի գնել թույլ տալ:

«Ասում եմ՝ մի քիչ էլ ձգեմ, մինչև մեկ ուրիշը սկսի անել: Մեկ է, քանի գյուղն ու գյուղացին կան, բաղ-բոստան գնալ-գալը կա, էս գործի կարիքը, թեկուզ քիչ, բայց միշտ լինելու է: Եվ ամենակարևորը՝ սա գյուղի մարդուն պետք եկող մասնագիտություն է»,- զրույցի ընթացքում Մարտունի գործն արագորեն ավարտելով եզրափակում է Մամիկոնը:

Մարտունն էլ` «օրհյալ լինես» շնորհակալական խոսքով հարևանին վարձատրում ու գնում է:

 

6․ Ուրիշ ո՞ր  բնակավայրի անվան ծագման մասին կարող ես պատմել:

Ակներ (նախկին անվանում՝ Բռուն), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 73 կմ հյուսիս, Ակներ գետի ափին։

Գտնվում է Գորիս քաղաքի հյուսիսարևմտյան մասում, Վարարակ գետի ափին, հիմնադրվել է 1880 թվականին։ Ակները 1958-1990 թթ.-ին գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թ.-ին։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 1 338 մարդ, ինչը բարձրացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (1116)։

Ակների ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1880 1907 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 226 150 468 540 568 709 632 832 1087 1233

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Ակներ է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին։ Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցված է եղել դեռևս X դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։

Рубрика: Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Իմ պապիկի արվեստի գործերից

Մեր տանն ինձ համար հուշագրավ իրեր են այս փայտե քանդակները։ Այն փորագրել է իմ պապիկը երիտասարդ տարիներին։

IMG_4057

Այստեղ պատրաստված է մոմակալ, այն պատկերված է կնոջ տեսքով։

Այս քանդակում ներկայացված աստվածաշնչյան պատմություն․ մի երեսին պատկերված է սատանան, իսկ մյուս երեսին՝ Լիլիթը։

IMG_4056

Այս քանդակի վրա պատկերված է աղջիկ, որի ձեռքին ջահ է։

IMG_4061

Այս քանդակում պատկերված են վարդակակաչներ որոնք ծառայում են որպես մոմակալներ։

IMG_9284

Այս քանդակում պատկերված է փայտյա գուրզ (երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան, որ գործածում էին իբրև զենք):

IMG_4055

Այս քանդակը մոմակալ է՝ վանականի կերպարով։

Рубрика: Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Իմ նախահայրերը

  • Որտեղի՞ց են ընտանիքի արմատները
  • Որտեղի՞ց և ե՞րբ են գաղթել Արևելյան Հայաստան։
  • Ի՞նչ է եղել նախնիների տները
  • Ինչո՞վ են նախկինում զբաղվել
  • Առիթ ունեցե՞լ են վերադառնալ իրենց նախկին բնակավայր
  • Ինչ ծագում ունի իրենց ազգանունը

Իմ պապիկի պապիկը Հայաստան է գաղթել 1915թ․-ին Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքից։ Պապիկս պատմում է, որ իր պապիկը՝ Փիլատրոս Անտանոսյանը, բարձրագույն կրթություն է ստացել Գերմանիայում։ Երբ ուսումնական արձակուրդներին Գերմանիայից վերադարձել է Կարս, տեղի է ունեցել հայոց մեծ եղեռնը և նա ճանապարհին կորցնելով իր հարազատներին՝ անցել է Արաքսը և բնակություն հաստատել Գյումրիում։ Այնուհետև նա տեղափոխվել է Գորիս, ուսումնարանում աշխատել որպես մաթեմատիկայի մասնագետ և ղեկավարել Գորիսի հնագույն թատրոնը։ Այսօր մեր տանը պահպանվում են նկարներ, որտեղ նա ներկայանում է անվանի դերասանների հետ։ Պապիկս պատմում է, որ նա խաղացել է հռչակավոր դերասան Վարհամ Փափազյանի հետ։ Նրա ազգանունը եղել է Անտանոսյան, սակայն սովետական Հայաստանում այդ ազգանունը վերափոխել են Անթանոսյան։ Այդ ազգանունն է կրում իմ մայրիկը։ Անտանոսը եղել է ազգի նահապետը։ Ասում են, որ Փիլատրոս պապիկի պապիկը եղել է Խաչատուն գյուղի տանուտերը։

 

Рубрика: Հայրենագիտություն

Մադամ Տյուսոյի թանգարանը

 

  1. Ո՞վ է հիմնել թանգարանը:

Մադամ Տյուսոի թանգարանը հիմնել է քանդակագործ Մարի Տյուսոն։

2․ Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:

Առաջին մշտական ցուցահանդեսը բացվել է 1835թ․ Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում

3․ Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

Թանգարանի մասնաճյուղերը գտնվում են հետևյալ մայրցամաքներիում՝

  • Եվրասիա
  • Ավստրալիա
  • Հյուսիսային Ամերիկա

 

4․ Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

Ամերիկա՝ Լոս Անջելես, Լաս Վեգաս, Վաշինգտոն, Նյու Յորք, Կանադա։

Եվրոպա՝ Ամստերդամ, Բեռլին, Վիեննա, Լոնդոն։

Ասիա՝ Բանգկոկ, Հոնկոնգ, Շանհայ, Տոկիո։

Ավստրալիա՝ Սիդնեյ։

 

5․ Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:

Տիկինիկները պատրաստվում են մոմից։

6․ Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:

Մադամ Տյուսո, Ալֆրեդ Հիչքոք, The Beatles, Արքայազն Չարլզ, Արքայադուստր Դիանա, Չարլի Չապլին, Ջոն Ուեյն, Ջոնի Դեփ, Քիրա Նայթլի, Քայլի Մինոուգ, Լեդի Գագա, Մերիլին Մոնրո, Մառլոն Բրանդո, Ներսոն Մանդելա, Ֆիրս Բրոսնան, Հրթիկ Ռոշան, Սարդ մարդը, Անջելինա Ջոլի, Քնած գեղեցկուհին, Բեննի Հիլլ, Եղիսաբետ II, Ադոլֆ Հիտլեր

7․ Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:

Ես հավանեցի Ջեննիֆեր Լոուրենսի քանդակը։

8․ Ու՞մ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում։

Ես կցանկանայի տեսնել Շարլ Ազնավուրի քանդակը։

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտության առցանց ուսուցում, մարտի 2-ից մարտի 6-ը

  1. Երբ է հիմնադրվել Արշակունիների դինաստյան:

Արշակունիների դինաստիյան հիմնադրվել է 66 թվականին։

2․ Ո՞վ է Արշակունիների հիմնադիր թագավորը:

Արշակունիների հիմնադիր թագավորը Տրդատ 1-ինն էր

3․ Ո՞ր հռոմեական զորավարն է գրավում Արտաշատը:

Վաղարշ 1-ից հետո հռոմեացիների պահանջով գահին նստում է օտարերկրացի Սոհեմոսը։ Տրդատն աքսորվում է Բրիտանիա, ավերվում է Արտաշատը։

4․ Ո՞ր տաճարնէ կառուցվել Տրդատ 1-ինի օրորք:

Տրդատը վերականգնել է Արտաշատը, կառուցել է ամրոց և Գառնիի հեթանոսական հրաշալի տաճարը։

5․ Ո՞վ է հաջորդել Տրդատ 1-ինին:

Տրդատ 1-ինին հաջորդել է Սանատրուկ թագավորը 88-110 թթ։

6․ Ո՞ր քաղաքն է կառուցել Վաղարշ 1-ին թագավորը:

Վաղարշ 1-ինը կառուցել է Վաղարշապատ քաղքը։

7․ Ի՞նչ ծագում ունեին Արշակունիները:

Արշակունիները ծագումով Պարթևներ էին։

8․ Արշակունիների դինաստիայից ի՞նչ թագավորներ գիտեք:

Արշակունիների դինասստիայից գիտեմ՝ Տրդատ 1-ին, Սանտրուկ Արշակունուն, Վաղարշ 1-ինին, Վաղարշ 2-րդին,Խոսրով 1-ինին,Տրդատ 2-րդին,Խոսրով 2-րդին և Տրդատ 3-րդ թագավորին։

9․ Ե՞րբ է քրիստոնեությունը հռչակվել որպես պետական կրոն, որ թագավորի օրոք:

Տրդատ 3-րդի թագավորության օրոք 298-330թթ տեղի ունեցավ կարևորագույն, դարակազմիկ իրադարձություն՝ Հայաստանում ընդունվեց քրիստոնեությունը։ 301թ-ին քրիստոնեությունը հայտարարվում է հայկական պետության պաշտոնական կրոն։

10․ Ի՞նչ տիտղոսներ ունեին հայ թագավորները:

«Մեծ Հայքի Արքա», «Հայոց արքա», «Այքայից արքա»,«Տիեզերքի արքա»

11․ Որո՞նք էին Հին Հայաստանի զարգացած քաղաքները:

Հին հայաստանի զարգացած քաղաքներն էին Արտաշատը, երվանդաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը, Զարեհավանը, Զարեշատը Վանը, Դվինը։

Դիտման նյութեր

Рубрика: Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության հաշվետվություն

Մենք այս տարի սովորել ենք Հայկական լեռնաշխարհի նախնադարյան հասարակության մասին, Բրոնզե դարի, Հայ ժողովրդի ծագման ու կազմավորման մասին, Վանի թագավորության, Մեծ Հայքի պետության վերելքի և Տիգրան 2-րդի մասին։ Ինձ ամենից շատը դուր է եկել բրոնզե դարաշրջանը, թե ինչպես էին ստանում բրոնզը և ինչեր էին պատրաստում բրոնզից։ Հայրենագիտության շնորհիվ մենք իմանում ենք, թե ինչպիսին է եղել հին Հայաստանը։ Մենք դիտել էնք նաև Արտավազդ Առաջինի մասին տեսանյութ և տեղեկացել նրա կյանքի մասին։

Рубрика: Հայրենագիտություն

Արտաշես և Սաթենիկ

Այս նույն ժամանակներում ալանները1 կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտության հարձեր

  • Պատմիր հայրենիքիդ ամենասիրելի վայրի մասին։ Ներկայացնել պատում։

Իմ սիրելի վայրը Գորիս քաղաքն է: Այն շրջապատված է լեռներով, քարանձավներով: Քաղաքը կանաչապատ է և ունի գեղեցիկ բնություն: Գորիսի կլիման մեղմ է. ձմռանը տաք է, ամռանը՝ հով: Օդը մաքուր է, այն հրաշալի հանգստի գոտի է:

  •  Ներկայացրու պատում կամ ձայնագրություն հետևյալ թեմայով՝ «Իմ հայրենիքը սկսվում է իմ օրորոցից, որովհետև ես այնտեղ եմ բացել իմ աչքերը և ավարտվում այնտեղ, որտեղ չեն խոսում իմ մայրենի լեզվով»                   
  • Որքանո՞վ է քեզ համար կարևոր հայրենագիտությունը և ինչո՞ւ։Ներկայացնել ձայնագրություն։                                                                                                                                                      Հայրենագիտությամբ ես ավելի խոր եմ ճանաչում իմ հայրենիքը:
  • Օտարերկրացի ընկերոջդ այնպես պատմիր հայրենիքիդ մասին,որպեսզի ցանկանա այցելել Հայաստան։ Ի՞նչ կպատմես։Ներկայացնել ձայնագրություն։                                                                                                                                                                                                                Իմ հայրենիքը ունի շատ հին պատմություն: Հայերը երկիր մոլորակի վրա ապրում են վաղնջական ժամանակներից: Իմ հայրենիքը բաց թանգարան է երկնքի տակ, որովհետև անթիվ են նրա եկեղեցիները, խաչքարերը.                                                                                    Արարատյան աշտում հասունանում են աշխարհի ամենահամեղ մրգերն ու բանջարեղենը: Այստեղ է առաջին անգամ ծաղկել ծիրանենին, այստեղ է 5-րդ դարում Մաշտոցը ստեղծել այբուբենը, Նարեկացին գրել իր տաղերը, Կոմիտասը երգել իր երգերը:
  • Ձեր սովորած, կարդացած նյութերից որո՞նք են ամենից շատ տպավորվել և ինչո՞ւ։ Ներկայացնել պատում։                                                                                                                                                                                                                                        Իմ կարդացած նյութերց ամենից շատը ինձ դուր է եկել «Գորիսի բարբառ» նյութը, որովհետև այդ նյութը օգնեց ինձ ճանաչելու իմ արմատները:
  • Ներկայացնել 2018-19 ուսումնական տարվա նյութերը՝ հղումներով։                                                                                                                                                                                                https://gayanekhachatryansite.wordpress.com/category/%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/