Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք 16․11․2020

  • Գրել հետևյալ բառերի հոմանիշներ. 
  • հպատակ-հնազանդ, հլու
  • թշվառություն-խեղճություն, չարքաշություն, դժբախտություն, անբախտություն
  • շռայլ- առատաձեռն, շռայլասեր, առատաձիր, առատաշնորհ, առատակամ
  • ընդարձակ-լայնարձակ, լայնածավալ, լայնատարած, ծավալու
  • գեղածիծաղ-ծիծաղկոտ, ծիծաղկուն, ծիծաղագեղ
  • պեղել-փորել, բրել, քանդել
  • խոխոջ-խոխոջյուն, խոխոջանք, խոխոջմունք, կարկաչ
  • սպրդել-սողոսկել, սկրդել, խցկվել, մտնել
  • գգվել-սիրել, փայփայել, գուրգուրել
  • աննշմարելի-աննկատելի, անտեսանելի
  • բարվոքել-բարելավել, լավացնել, բարեփոխել, բարեկարգել
  • հեղեղատ-ձոր, ձորակ, խոխոմ
  • ամբարտակ-պատվար, պատնեշ, ղակիշ
  • պերճություն- ճոխություն, շքեղություն, փառավորություն
  • Բնութագրիր արքային:

Ընդունված է, որ առյուծը կենդանիների արքան է։ Նա հրաշալի որսորդ է, հպարտ է, խրոխտ։ Ահ ու սարսափ էր փռում շուրջը և հրճվում իր անհաղթելի լինելով։ Հայտնվելով թակարդի մեջ՝ նա սկսում է հասկանալ կյանքը։ Տեսնում է, որ բնության մեջ կա իրենից ավելի ուժեղ արարած և որի գերին է մատնված առհավետ։ Վշտացած առյուծը ազատություն էր տենչում։ Ցանկանում էր մողեսի պես փոքր լինել, դուրս գալ վանդակի ձողերի միջով, լինել չնչին արարած, միայն թե ապրեր ազատ բնության մեջ։ Առյուծը հասկացել էր, որ կյանքում ամենակարևորը արքա լինելը չէ, այլ ազատությունը։