Рубрика: Տեխնոլոգիա

Սասնալանջ, Մհերի դուռ

Քանդակագործության փառատոնի շրջանակում ներկայացնում եմ իմ աշխատանքը։ Ես այն վերնագրել եմ ‹‹Փոքր Մհեր՝ ամպ ու արև››։
attachment

Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ, հաղթում՝ սպանելով Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Նա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մահանում է Գոհարը, և հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը սլանում է փակվելու Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Իմ աշխատանքը կոլաժ է։ Օգտագործել եմ բնական նյութեր՝ քարեր, ծաղկաթերթիկներ, խոտաբույսեր, ինչպես նաև գործվածք, ստվարաթուղթ, փայլաթիթեղ, փայլաթուղթ, գուաշ, մատիտներ։ Աշխատանքն իրականացրել եմ ֆաներայի մակերեսի վրա՝ ծածկելով այն արևագույն գուաշով ներկված կտորով։
Рубрика: Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում

Կոլաժներ

 

IMG_4492

IMG_4465

Այս նկարում ես պատկերել եմ անտառի բացատում ապրող հեքիաթային թզուկներին։ Պայծառ արևոտ օր է, և թզուկները վայելում են բնության գեղեցկությունները։

IMG_4498

Այստեղ ես պատկերել եմ Անտուան դը Սենտ-Էքզյուպերու փոքրիկ Իշխանին։ Փոքրիկ իշխանը և վարդը զրուցում են իրար հետ։

  1. IMG_4306 (1)
Рубрика: Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում

Իմ նկարի պատմությունը

2018թ․ հուլիսի 17-ի գիշերը անմոռանալի հիշողություններ թողեց իմ կյանում։ Այդ օրը ողջ աշխարհը դիտում էր լուսնի ամբողջական խավարումը։ Ամառանոցի պատշգամբից հետևում էի ամառային երկնքի խորհրդավոր գեղեցկությանը։ Երբևէ գիշերային երկինքն իր աստղերով և բոսորագույն լուսնով այդքան գեղեցիկ չէր եղել։ Այդ օրվանից ես սիրեցի դիտել երկինքը տարվա բոլոր եղանակներին ու օրերին։ Տեսնելով իմ հետաքրքրությունը, մայրիկս ինձ ցույց տվեց Վան Գոգի <<Աստղալից գիշեր>> նկարը։ Նկարն ինձ գրավեց իր գույներով ու խորհրդավորությամբ։ Որոշեցի վերարտադրել նկարը և ահա, թե ինչ ստացվեց։

IMG_2772 (1)