Рубрика: Արվեստ

Խամաճիկների թատրոնում

Երբ իմացա, որ դասընկերներով գնալու ենք խամաճիկների թատրոն և դիտելու ենք Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի տիկնիկային բեմադրությունը, շատ ուրախացա: Դեռ մանկիկ ժամանակներից ես սիրել եմ խաղալ տիկնիկներով, նրանց դարձնել հեքիաթների հերոսներ, բեմադրել տարբեր հեքիաթներ: Իմ բեմադրությունների ժամանակ տիկնիկները խոսում էին մարդկային լեզվով և ուրախացնում ընտանիքիս անդամներին:
Բացվեցին վարագույրները և բեմում հայտնվեցին զարմանալի տիկնիկները: Նրանք անսովոր արտաքին ունեին՝ կլորիկ տեսքով ապրում էին Կլորիկների աշխարհում: Հեքիաթի բեմադրիչները փոքր-ինչ փոխել էին հեքիաթի բովանդակությունը, և դրանից հեքիաթը չէր կորցրել իր հետաքրքրությունը: Մենք ուրախ դիտում էինք տիկնիկների խաղն ու ծափահարում նրանց:
Փակվեցին վարագույրները, և մենք դասընկերներով անջնջելի տպավորություններով վերադարձանք դպրոց: Հիմա ես մտածում եմ ընտրել Անդերսենի հեքիաթներից որևէ մեկը, ընկերներիս հետ պատրաստել տիկնիկներ և միասին բեմադրել դպրոցի աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար: Ինձ թվում է՝ այն հաճելի անակնկալ կլինի նրանց համար:
Իմ մտադրությունը ես որոշեցի հայտնել դասընկերներիս այս փոքրիկ պատումով։