Рубрика: Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք 2024-2025.

Հետազոտական աշխատանքի թեման՝ «Իվ Սեն Լորան» Նորաձևության տունը

Սովորող՝ Գայանե Խաչատրյան

Ղեկավար՝ Անահիտ Գրիգորյան

Գրախոս՝ Մարիա Գրիգորյան

Սահիկաշարը՝ այստեղ

Рубрика: English 10

Exercises

Fill in the Blanks
Place one of the new words in each of the blanks below.

1. Each of our workers is trained to give your car a thorough or comprehensive examination.
2. Tom Jones was the most popular singer in the choir when he was young.
3. He could approach the problem from all angles.
4. Mrs. Spector always wanted to be popular with her friends.
5. Why did you neglect cleaning your room today?
6. The employee bought his boss a birthday present.
7. Rocco’s only defect was that he walked with a slight limp.
8. None of the other poker players suspected that their friend would defraud them to order to win.
9. When Cynthia realized that nobody liked her, she knew she had been deceived.
10. I could detect from the tone of his voice that he was in a bad mood.
11. His client was happy with the work Terence had bee doing for him.
12. I do not want to do anything less than a thorough or comprehensive job on my term paper.

Рубрика: Գրականություն 10

 Նախագիծ՝ Համո Սահյան

Կենսագրական տեղեկություններ՝

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

 «Օրը մթնեց»  

Բանաստեղծի հուշերի մեջ կյանք են ռնում մանկության անցած-գնացած քաղցր օրերը, գերդաստանի կերպարները, նրանց ապրած մաքուր, պարզ ու բազմաչարչար կյանքը, ընտանիքի ավանդույթները, պատմությունը, սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ։Առավել խոսուն են պապի ու տատի կերպարները․ տատը հայկական օճախի պահապանն է, իսկ պապը՝ հենասյունը։ Նկարչի կտավի մնամ աչքերիդ առջև կյանք են առնում հայկական գյուղի տեսարանները, խորհրդավոր բնությունը, մարդիկ, կենդանիները, խոհանոցը, գյուղական կենցաղը։

Բանաստեղծության մեջ օգտագործված կրկնությունները

Կրկնությունն արտահայտում է բանաստեղծի անհատական ոճը, աշխարհընկալումը, հուզական ներաշխարհը, տրամադրությունը։ Այն ավելիարտահայտիճ է դարձցնում տեքստի բովանդակության ընկալումը։

Ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը, ինչպես եմ ես վերաբերվում դրան:

Հայակական ընտանիքներում միշտ կարևոր ավանդույթ է եղել միասին սեղանի շուրջ նստելը։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ սեղանի շուրջ ունեցել է իր տեղը։

Ես մտածում եմ, որ միային ճաշելը կարևոր ու խորիմաստ արժեք ընտանիքի համար։ Միասին <<հաց կտրելով>> ամրապնդվում են կապերը միմյանց միջև։

Այսօր մարդիկ բազմազբաղ են, տուն են գալիս տարբեր ժամերի և երբեմն անհնարին է լինում միասինճաշելը։ Գոնե հանգստյան օրերին դա հնարավոր է դառնում։

Պատկերավորման միջոցները Հ. Սահյանի ստեղծագործություններում ։

Բանաստեղծության մեջ Հ․ Սահյանը օգտագործել է մակդիրներ։ Օրինակ՝

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի։

Ինչում էին խոհուն, խոնարհ

Դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,

Մի ծերատ լուսին։

Օգտագործված են փոխաբերություններ։ Օրինակ՝

Թանապուրի տաք գոլորշին

Գերանին առնում

Եվ սյունն ի վար գլոր-գլոր

Ուլունք էր դառնում

․․․Պապը գալիս, սուփրի գլխին

Նստում էր շուքով,

Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշուկով․․․

6. Դուրս գրիր Սահյանի բանաստեղծություններից  5 անձնավորման երևույթ:

Անձնավորման օրինակներ՝

1․տխրություն կամաց-կամաց

Փոխվում է լացի։

2․ Իջնում էին խոհուն, խոնարհ

Դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,

Մի ծերատ լուսին։

3․ Գդալները բնազդաբար

Աղմկում էին։

4․ Վայելում էր տաք թանապուր

Լավաշ ու սամիթ

Աշխարհավոր մի գերդաստան՝

Պարզ ու միամիտ․․․

5․ Մինչև բակում Ծաղիկ եզան Զանգը ծլնգար։

«Բնությունն ու մարդը Սահյանի ստեղծագործությունում» վերնագրով։

Սահյանի ստեղծագործություններում մարդը և բնությունը միահյուսված են, բնությունը նրա զրուցակիցն է, սրտակիցը, հավատարմն ու ապրումակցողը։ Նա խառնվախ է բնության ջրերին, քափներին, կիճերին, հանդերին երկնքին, ծառերին, թփերին․․

Երևի դրանից է, որ լինելով Սյունքի բնության գրկում, ակամայից հոգուդ մեջ կենդանանում են Սահյանի տողերը։

«Մարդն ու բնությունը»

Ըստ Արարչագործության պատմության՝ սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, հետո արարեց լույսը, բուսական աշխարհը, լուսատուները, կենդանական աշխարհը և վերջապես՝ մարդուն։ Աստված օրհնեց մարդուն ու ասաց․«Աճեցե՜ք, բազմացե՜ք, տիրեցե՜ք երկրին, իշխեցե՜ք ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողուններին »։

Պայմանն այսպես էր՝ «Ինչպես մարդը մարդու մասին էր հոգ տանում, այնպես էլ պետք է բնության մասին հոգ տաներ և այն ամենի ինչի մեջ Աստծո շունչը կար»։

Ինչպես մարդը խնամում է բնությունը և հոգ է տանում նրա մասին, այնպես էլ բնությունը կպատասխանի նրան․․․ Բնությունն արարում է մարդուն, որպեզսի հենց մարդու միջոցով տեսնի իրեն և հիանա իրենով։ Մարդը բնություն է՝ բնությունը՝ մարդ, ուստի մահ գոյություն չունի․․․։

Իսկ ի՞նչ է արել մարդը բնության հետ, պատերազմներ, հանքեր, աղտոտված օդ, հող և ջուր, արտադրության թափոններ, հատված անտառներ, պուրակներ, անհետացող կենդանիներ և բույսեր․․․

Մարդն արդեն սկսել է հասկանալ իր մեղքերը բնության նկատմամբ։ Նա գիտի որ եթե այպես շարունակվի, կկանգնի անհետացման եզրին՝ կորցնելով այս թանկարժեք մոլորակը․․․

Մայրամուտ

«Մայրամուտ» բանաստեղծության մեջ Համո Սահյանը նկարագրում է սարի, անտառի, քարափների մայրամուտը։ Բանաստեղծը մայրամուտի բոսորագույն երկինքը համեմատում է ծիրանի քողի հետ, որը կարծես առել է սարը ու ննջում է իր լանջերի, մարգագետինների, ծաղիկների մեջ։ Խիտ անտառի ծառերի միջից արևի շողը դժվարությամբ է մտնում անտառ։ Եվ ահա մայրամուտի մի շող կարողացել է թափանցել այնտեղ։ Անտառը կարծես ուրախությունից չի ցանկանում բաց թողնել մայրամուտի ջերմ շողը։ Մայրամուտին ստվերները երկարում են։ Երկարել է նաև ժայռի ստվերը ու հասել գետափին։ Ըստ բանաստեղծի պատկերացման կարծես ստվերը ջուր է խմում գետակից։ Մայրամուտի հովը կարծես խաղում է ամպերի հետ, պոկել է փետուրի նման մի փոքրիկ ամպիկ ու չգիտի, թե ուր է տանում։ Արևից տաքացած քարափում մայրամուտի շողերի տակ թռչկոտում են ծիծեռնակները։ Նրանց թևերը կարծես ոկեգույն լինեն։ Բանաստեղծն այնքան է տպավորված օրվա այդ պահի գեղեցկությամբ, որ խնդրում է հողագնդին կանգ առնել, որպեսզի երկարի չքնաղ մայրամուտը։

Рубрика: Իսպաներեն

Ejercicos

  1. son
  2. viven
  3. hay
  4. pesa
  5. tienen
  6. piensa
  7. siente
  8. pueden
  9. estan
  10. prefiere
  11. muere
  12. conocen
  13. duermen
  14. pasan
  15. nececitan
  16. suele

ir de compras-գնալ գնումների

pantalon-տաբատ

recordar–հիշել

gafas-ակնոց

Рубрика: English 10

Multiple Choice Questions for “Lamb to the Slaughter” by Roald Dahl



What is Mary Maloney’s initial reaction to Patrick’s news?
a) She screams in anger.
b) She calmly continues to prepare dinner.
c) She breaks down in tears immediately.
d) She threatens Patrick.

What does Mary use to kill Patrick?
a) A frying pan
b) A frozen leg of lamb
c) A kitchen knife
d) A baseball bat

Why does Mary go to the grocery store after the murder?
a) To create an alibi
b) To get food for dinner
c) To hide from the police
d) To confess her crime

How do the police dispose of the murder weapon?
a) They throw it in the trash.
b) They take it to the station as evidence.
c) They eat it, unaware it’s the weapon.
d) They leave it in Mary’s freezer.

What is the main theme of “Lamb to the Slaughter”?
a) Justice and fairness
b) Betrayal and revenge
c) Love and compassion
d) Crime and punishment

Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

1) Հայրը, ընդհատելով խոսքը, հարցական հայացքը բևեռեց որդու աչքերին, որոնք ներքին մի սարսափից պղտորվել էին։
2) – Ո՜վ մարդիկ, երկնքից ձեր խնդրանքը միշտ իմ ոտքերի տակ է, – մրմնջաց բանաստեղծը։
3) Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալով՝ ընկրկելով փողոցով անցնող քաղաքապետի առջև։
4) Մենք խուսափում էինք նրա գործած արաքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու։
5) Հաճախ նա գիշերները վեր էր թռնում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման, հետո լռում սարսափից։

Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

3․ Կետադրիր տեքստը։ 
Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։
Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ նախադասությունները։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը․ նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով, մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ՝ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։