Рубрика: Լրագրություն

Ազգային խոհանոց նախագիծ

Հունվարի 21-ին մենք մեր լրագրության խմբով պատրաստեցինք գաթա: Մենք միասին իրար օգնելով գրտնակեցինք խմորը, խմորի վրա լցրեցինք խորիզ, ձուն քսեցինք խմորի վրա և կտրեցինք հավասար մասերի, դրեցինք ջեռոց ու սպասեցինք, թե երբ գաթան պատրաստ կլինի: 10 րոպե անց գաթան պատրաստ էր: Համտեսեցինք. շատ համեղ էր ստացվել:

Մենք նախապես աշխատանքի բաժանում էինք կատարել: Մեզնից մի քանիսը աշխատում էին լուսանկարելու ուղղությամբ, մի քանիսը տեսագրում էին: Արդյունքում ունեցանք գեղեցիկ լուսանկարներ և տեսանյութ` մեր աշխատանքի վերաբերյալ:

Աշխատելու ընթացքում բոլորս մտածում էինք` ինչպես պետք է լինի ոչ միայն գաթան, այլ նաև մեր պատրաստած նյութերը:

Սիրով կմասնակցեմ էլի նման նախագծերի:

gata

 

Рубрика: Լրագրություն

Հանդիպում Արման Թաթոյանի հետ

Հոկտեմբերի 19-ին մենք գնացինք ուսումնական ագարակ և քննարկում արեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Մինչ այդ նա երկար շրջել էր մեր ուսումնական Բանգլադեշով, ծանոթացել այն ճանապարհներին որոնցով մենք ամեն օր անցնում ենք: Տարբեր հարցեր տվեցինք, նաև եկել էր տիար Բլեյանը: Մասնակցող երեխաները կազմել էին շատ լավ, հետաքրքիր հարցեր: Հանդիպման վերջում նրան նվիրեցին մեր խեցեգործարանում պատրաստված գեղեցիկ հուշանվեր: Հետո գնացինք մեր դպրոց և պատմեցինք մեր օրը մյուս մեր ընկերներին: Մենք շատ հետաքրքիր օր ունեցանք:

Рубрика: Լրագրություն

Շուտասելուկներ

Մենք ընկեր Արուսյակի հետ փորձում էինք սովորել արտասանել բարդ բառեր, մենք սովորեցինք մի քանի շուտասելուկ, մարզեցինք մեր լեզվի մկանները: Մենք փորձում ենք արագ և ճիշտ արտասանել մեր սովորած շուտասելուկները:
Հաջորդ դասին մենք խաղացինք մի խաղ. մեզնից մեկը ականջակալներով բարձր երաժշտություն էր լսում ու միաժամանակ փորձում գուշակել մյուսի ասած բառը՝ բերանի շարժումների օգնությամբ:
Հետաքրքիր էր: Պարզվեց, որ մեզնից ոմանք շատ լավ են կարողանոըւմ կարդալ շրթունքների շարժումներով, ոմանք մի քիչ դժվարացան:
Այս խաղի արդյունքում մենք իմացանք, թե ով պետք է ավելի շատ աշխատի, արտասանական վարժություններ անի, ինչպես նաև ով ինչ տառի արտասանության հետ կապված ինչ խնդիր ունի: Ճիշտ խոսելը հարկավոր է միշտ ու բոլորիս:
gayane

Рубрика: Լրագրություն

Ասուլիս Դավիթ Սարգսյանի հետ

Սեպտեմբերի 18-ին մենք գնացինք Հարթակ ակումբ: Մենք Մայր դպրոցում սպասեցինք, հավաքվեցինք երեխաներով: Գնացինք Արևելք, վերցրեցինք Արևելքի դպրոցի երեխաներին  ու գնացինք Հարթակ ակումբ: Այնտեղ մենք ամեն խմբերից երկու հոգի վերցրեցինք,պատրաստվեցինք, հետո մեզ հյուր եկավ Դավիթ Սարգսյանը,և մենք հարցազրույց վերցրեցինք իրենից, տարբեր հարցեր տվեցինք, նաև եկան երեխաներ Հյուսիսային դպրոցից: Հյուրին վերջում նվիրեցինք Գեղարվեստի երեխաների ձեռքի աշխատանքը: Դավիթ Սարգսյանը նաև պատմեց իր սիրելի զբաղմունքի և ամենա էքստրեմալ պահերի մասին, որ եղել են իր կյանքում: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր: