Рубрика: Նամակ Ձմեռ պապիկին

Նամակ Ձմեռ պապիկին

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, սիրելի Ձմեռ պապիկ, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես շատ եմ սիրում զբաղվել թենիսով, պարով ու սիրում եմ դաշնամուր նվագել: Ես սիրում եմ ընկերուհիներիս հյուր գնալ: Անհամբեր սպասում եմ քո գալուն: Չմոռանամ ասել, որ ես 9 տարեկան եմ: Ցանկանում եմ, որ դու ինձ համար բերես պայուսակ, որը սառնարանի պես պահում է իր մեջ մթերք, կոչվում է «թերմոս» պայոսակ: Ես ունեմ նաև երազանք. ուզում եմ լավ սովորել: Ես քեզ համար նաև բանաստեղծություն եմ պատրաստել:

Բանաստեղծություն ձմեռվա մասին

Ձյունը եկավ նստեց սարերի վրա,
Ձնծաղիկները ձյան տակ սպիտակ:
Ձմեռպ պապը սահնակի վրա նվերներ է բաժանում,
Ուզում է, որ երեխաները ծիծաղեն և ժպտան:
Մայրիներն ու հայրիկները ուրախ-ուրախ պատրաստվում են Նոր Տարվան:
Իսկ երեխաները զարդարում են տոնածառը: