Рубрика: Հասարակագիտություն

Կոռուպցիա

Կոռուպցիա նշանակում է խեղում, այլասերում, փչացում, քայքայում, կաշառում։ Կոեուպցիան հանցագործություն , որով պետական կառավարման գործառույթներով օժտված պաշտոնարար անձը պաշտոնական դիրքը, իրավունքներն ու հնարավորություններն օգտագործում է շահադիտական նպատակներով՝ առաջնորդվելով անձնական կամ խմբային շարքերով։ Դա հասարակական իշխանության չարաշահումն է, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերին և կազմալուծում իշխանությունը։ Կոռուպցիան գալիս է վաղ ժամանակներից։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին առաջին հիշատակումըտ վերնագրվում է Ք․ ա․ XXIV դարին, երբ շումերական լագաշ քաղաքի արքա ուրուկագինը պետական կառավարման մեջ բարեփոխումներ է կատարել պաշտոնյաների և դատավորների՝ պաշտոնական դիրքը չարաշահելը կանխարգելու նպատակով։ Բայց Հին աշխարհում կուռուպցիայի դեմ պայքարը սովորաբար չէր բերում ցանկալի արդյունքների։

  • Կոռուպցիան հասարակական կյանքի տարբեր բնագավառներում անցանկանալի հետևանքներ է ունենում։
  • Հնարավորություն է տալիս հարկերից խուսափելու առավել ունևորներին՝ հիմնական բեռը գցելով հասարակության ավելի անապահով խմբերի վրա։
  • Խարխլում է հանրային գիտակցությունը, առաջացնում դժգոհություն, մեծացնում հանրային լարվածությունը․ սպառնում է ժողովրդավարությանն ու օրնականությանը։
  • Թուլացնում է իշխանության նկատմամբ հավատը և իջեցնում մարդկանց բարոյական գիտակցության մակարդակը։
  • Նվազեցնում է քաղաքացիների մասնակցությունը հասարակական գործունեության և հետաքրքրությունը պետական իշխանության մարմինների աշխատանքի հանդեպ։
  • Հանգեցնում է կամակերպված հանցագործությունների աճին։
Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է իշխանություն

Իշխանությունը առաջին հերթին կարող է որևէ մեկի ծնողի, ուսուցչի, մարզչի կերպար լինել։ Հնարավոր են նաև այլ պատկերներ, օրինակ՝ տնօրինությունը, քաղաքապետարանը կամ գյուղապետարանը և այլն։ Դրանք մատնանշում են իշխանության մի կարևոր հատկանիշ․ իշխանությունը նախ և առաջ հարաբերություն է՝ ծնողների և զավակների, ուսուցիչների և աշակերտների, ղեկավարների և ենթակաների միջև և այլն։ Այդ հարաբերությունները ուղղված են անհատին, խմբին հանրությանը վերաբերող որոշակի խնդիրների կարգավորմանը։ Այդպիսի խնդիրներ են, օրինակ, սովորելը, աշխատելը, հանգստանալը, գնումներ կատարելը, բժշկական սպասարկումից և այլ ծառայություններից օգտվելը և այլն։ Դրանք կարելի է բաժանել երեք խմբի․ անհատական, խմբային, հանրային։ Ու այդ բոլոր կետերը կապված են միմյանց հետ։ Իշխանության գլխավոր նպատակներից է մարդկանց հասարակական խմբերի միջև հարաբերությունների կարգավորումը։ Դրանք առաջին հերթին այն հարաբերություններն են, որոնք վերաբերում են մարդու կենսական կարիքների բավարարմանը։ Այսպիսով իշխանությունը ապահովում է հասարակական կարգուկանոն, սահմանում է օրենքներ և ապահովում դրանց կատարումը։ Խոսքն այստեղ պետական իշխանության մասին է։ Հասարակական հարաբերությունները կարգավորելու, կարգուկանոն պահպանելու, մարդու իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ է, որ պետությունը սահմանի որոշակի կանոններ։

Բացի այդ պետությունը պետք է ունենա ուժ՝ օրենքով սահմանված պահանջներն իրագործելու համար։ Ուժը պետական իշխանության համապատասխան մարմիններն են, օրինակ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, ծառայությունը, բանակը և այլն։ Որպեզսի պետական նշված այս մարմինների գործունեությունն ուղղված լինի հասարակական շահերի պաշտխանությանը, այդ մարմինների կազմավորման կարգը և լիազորությունները պետք է սահմանված լինեն օրենքով։

Рубрика: Հասարակագիտություն

Հավասարություն

Մարդիկ ի բնե տարբերվում են ֆիզիկական, մտավոր, հոգևոր տասնյակ հատկանիշներով։ Մարդկանց միջև բացարձակ հավասարություն գոյություն չունի։ Չնայած դրան՝ գոյություն ունի հավասարության մեկ ուրիշ տեսակ՝ իրավահավասարությունը։ Իրավական հավասարությունը մարդկանց՝ բնական անհավասարությամբ, ծագմամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ելակետային անհավասարության անցանկալի հետևանքները մեղմելու միջոց է։ Բացի ընդունված իրավական փաստաթղթերի՝ անհրաժեշտ են նաև համապատաասխան նյութական և մարդկային պաշարներ, այսիքն՝

ա․ դպրոցներ, ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են սովորել ցանկացողները, ուսուցիչներ, դասագրքեր, ուսուցման այլ միջոցներ և այլն,

բ․առողջապահական հաստատություններ, բժիշկներ և այլ բուժաշխատողներ, համապատասխան դեղամիջոցներ և այլն

գ․ հատուկ գումարներ՝ ապահով ընտանիքների երեխաների անվճար կամ զեղչով կրթությունը և պատրաստումն ապահովելու համար։

Նշված պայմանների առկայության դեպքում կարելի է հավաստել, որ բնակչության վերոհիշյալ խմբերի բոլոր ներկայացոցւիչների համար ստեղծված են հավասար հնարավորություններ։ Այսինքն՝ իրավահավասարությանը գումարվում է սոցիալական հավասարությունը։

Рубрика: Հասարակագիտություն

Արդարություն

Առօրյա կյանքում շատերն են ասում, որ ինչ֊որ մեկը արդար է կամ անարդար։
Որոշ իրավիճակներում շատ հեշտ է գտնել արդարացի լուծումներ, մինչդեռ կան իրավիճակներ, երբ շատ դժվար է եզրահանգումներ կատարելը։ Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։ Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը։ Մասնագետների կարծիքով յուրաքանչյուրը, այդ թվում՝ փոքր երեխան, ունի արդարության բնածին զգացողություն, պահանջարկ։ Բոլոր հասարակություններում մարդիկ իրենց մտահոգությունն են արատահայտել տիրող անարդարությունների վերաբերյալ։ Չնայած դրան՝ գոյություն չունի արդարության բոլորի կողմից ընդունված սահմանում։ Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է մարդկանց նրանց արածը միևնույն չափանիշով գնհատելը, տարբերություն չդնելը։

Рубрика: Հասարակագիտություն

Խմբեր, շերտեր, համայնքներ

Հասարակությունը կազմված է բազմաթիվ մեծ ու փոքր խմբերից։ Դրանց մի մասն առաջանում է խմբիանդամների նախաձեռնությամբ, ինչպես, օրնակ՝ ընտանիքը։ Ոմանք ստեղծվում են պետական մարմինների որոշմամբ՝ օրնակ բանակը։ Կան խմբեր, որոնք կայուն են ու գոյություն ունեն բավականին երկար ժամանակ, և խմբեր, որոնք ավելի կարճատև են։Կան խմբեր, որոնք մենք ենք ընտրել, և այն, որոնցում կանք մեր կամքից անկախ։

Առաջին սյունակում կարող ենք առանձնացնել հետևյալ խմբերը․

  • աղջիկներ տղաներ․
  • գյուղաբնակներ, քաղաբնակներ․
  • զինակոչիկներ, քաղաքացիական անձիք․
  • հայեր, հույներ, հնդիկներ․
  • Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի և այլ պետությունների քաղաքացիներ։

Երկրորդ սունյակում կարող են լինել հետևյալ խմբերը․

  • ուրախների և հնարամիտների․
  • երաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ․
  • ուսանողներ, բանավորներ, հոգևորականներ․
  • վարորդներ, շինարարներ, դարբիններ․
  • զբոսաշրջիկներ, ճամբարականներ և այլն։

Կարող են նաև լինել այլ խմբեր, որոնք կարող են առանձնացվել ըստ տարբեր չափանիշների՝

  • սեռի տարիքի
  • բնակության վայրի
  • զբաղմունքի, մասնագիտության
  • ազգային պատկանելության
  • կրոնական պատկանելության
  • նախասիրության և այլն։

Սոցիալական խմբեր են համարվում մարդկանց շերտերը, խավերը, դասակարգերը։

Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտություններից մեկի ներկայացուցիչները՝ սոցիոլոգները, կարծում են, որ հասարակական խմբերի բազմազանությունը նախ հետևանք է մարդկային գործունեության հիմնական տեսակների բազմազանության։ Մտավոր գործունեության առանձնանալու արդյունքում եկել են մտավոր (մանկավարժ, բժիշկ, նկարիչ և այլն) և ֆիզիկական (շինարար, հողագործ, արհեստավոր և այլն) աշխատանքով զբաղված մարդկանց խմբերը։ Համայնք հասկացությունը ունի տարբեր իմաստներ։ Համայնք ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք միևնույն գյուղում, քաղաքում, թաղամասում ապրող մարդկանց խումբը։ Կարևորը ոչ թե բնակավայրի չափերն են կամ այնտեղ ապրող մարդկանց թվաքանակը, այլ այն, որ այդ մարդիկ իրենց համարեն մեկ համայնքի անդամներ։ Միայն այդպիսի գիտակցությամբ միավորված համայնքը տեղական և ընդհանուր հասարակական ու պետական ջանքերով կարող է առաջադրել և լուծել իր համար կարևոր խնդիրներ։

Рубрика: Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Պահանջմունք ինչ-որ բանի կարիքն է, որը զգում է մարդը, առանց որի մարդու կենսագործությունն ու զարգացումը կկորցնեին իրենց արդյունավետությունը։ Մարդն ունի բազմաթիվ պահանջմունքներ, որոնք կարող ենք բաժանել երկու մեծ խմբի՝  նյութական և ոչ նյութական։  Առավել տարածված բաժանումներից են կենսաբանական, հասարակական և հոգևոր պահանջմունքները։ Մարդու կենսաբանական պահանջմունքները բազմատեսակ են՝ սննդի, ջրի, քնի, ցրտից պաշտպանվելու, ցավը հաղթահարելու, սերունդ ունենալու և այլն։ Նման պահանջմունքները ունեն նաև մյուս կենդանի արարածները։ Մարդը այդ պահանջմունքներն ունենում է ծննդյան պահից սկսած, ինչպես կենդանիները։ մարդուն կենդանական աշխարհի ներկայացուցիչներից առանձնացնող կարևոր հատկանիշն է ամոթի զգացումը։ Մարդու հասարակական պահանջմունքները պայմանավորված են նրա՝ հասարակության անդամ լինելու, հասարակության մեջ ապրելու հանգամանքով։ Ամեն մարդ ցանկանում է հարգանքի արժանանալ, ընդունված լինել մյուսների կողմից։ Մարդու հոգևոր պահանջմունքները շատ բազմազան են։ Առաջինը իմացության՝ շրջակա աշխարհը ճանաչելու պահանջն է։  Այդպիսի պահանջ ունեին նաև մեր նախնիները՝ նախնադարյան մարդիկ։ Հակառակ դեպքում նրանք չէին կարող ստեղծել առաջին գործիքները և կացարանները, չէին իմանա բուսական ու կենդանական աշխարհի և ընդհանրապես շրջակա աշխարհի շատ գաղտնքիներ, առանց որոնց անհնարին կլիներ քաղաքակրթության հետևաբար նաև ժամանակակից աշխարհի ծնունդը։  Մարդու հոգևոր պահանջմունքներից է նաև ստեղծագործելու, կյանքը փոխելու ձգտումը։ Մարդը ոչ միայն ցանկանում է ներկայացնել աշխարհը՝ նկարելու, երգեր ու գրքեր գրելու միջոցով, այլև դրանով փորձում է վերափոխել իր միջավայրը, ստեղծել նոր աշխարհ։

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:

Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։

Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:

Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

Рубрика: Հասարակագիտություն

Մարդը և հասարակությունը

Անձի նույնականությունը սեփական ինքնաընկալումն է այն առանձնահատկությունների, որոնք բնորոշում են անձնավորությանը և որոնցով նա կներկայանա հասարակությանը: Նույնականությունը  կիրառում են նաև այս կամ այն սոցիալական կամ այլ խմբի նկատմամբ անձի պատկանելության  զգացումը նշելու համար՝ էթնիկական, կրոնական, սեռական և այլ նույնականություն: Ազատ հասարակության մեջ անձն ինքն է սահմանում իր նույնականությունը: Նրա վզին  ոչ միայն չեն փաթաթում կարծրատիպային, նախապես սահմանված պատկանելությունը այս կամ այն սոցիալական  խմբի  կամ կարգի  նկատմամբ, այլ ընդհակառակը՝ անձի հետ շփվելիս նկատրի են առնում նրա անհատականությունը:

Անձի տեղն ու դերը հասարակության մեջ սահմանվում է ելնելով  հենց հասարակության առանձնահատկություններից՝ փակ, հայրիշխանական հասարակության մեջ, որպես կանոն, մարդը նախապես սահմանում է իր տեղը, այն դերը, որն ինքը ստանձնելու է հասարակության նկատմամբ: Օրինակ՝ նման հասարակության մեջ, որպես կնոջ դեր, իսկ հաճախ նաև, որպես կնոջգոյատևման միակ նպատակ, համարվում է երեխայի դաստիարակությունն ու ընտանեկան խնամքը: Համապատասխանաբար, կնոջ բոլոր ցանկությունները կամ ձգտումները, ինչպիսիք են կրթություն ստանալը, մասնագիտությանը  տիրապետելը,  սեփական բիզնես վարելը և այլն, առաջ են բերում թշնամական վերաբերմունք, և հնարավոր է, որ հանդիսանան  նաև ռեպրեսիայի  հաշվեհարդարների պատճառ: Նույնը կարելի է ասել նաև անձի կրոնական նույնականության նկատմամբ հայրիշխանական հասարակության վերաբերմունքի մասին:

 Նման հասարակության մեջ դժվար է անձամբ ընտրել սեփական կրոնական հայացքներն ու հավատքը: Հասարակությունը պարտադրում է անձանց ընդունել իրենց նախնիների կրոնը և կուրորեն հետևել այն ծեսերին ու սովորույթներին, որոնց բազում  դարեր առաջ հետևում էին իրենց նախնիները:  Արդյունքում նման մոտեցումը հանգեցնում է նախնիների կրոնի արժեզրկման, քանի որ պարտադրած ավանդույթներին ու սովորույթներին մարդիկ, որպես կանոն, դժկամությամբ, ինքնաբերաբար, չգիտակցված են հետևում: 

Հակառակ սրան՝ բաց, առաջադիմական, ժողովրդավարական հասարակության մեջ անձն ունի իր  սեփական տեղն ու դերը անձամբ սահմանելու  հնարավորություն՝ համաձայն իր կողմից նախանշված նպատակների ու ցանկությունների: Նման հասարակության մեջ մարդն ավելի երջանիկ է. նա ապրում է սեփական հայացքներով, հարգալից է վերաբերվում մյուսների հայացքներին և, համապատասխանաբար,  մյուսներն էլ հարգում են նրա ընտրությունը: Դա չի նշանակում, որ  առաջադիմական հասարակությունը մերժում է նախնիների ավանդույթները կամ անհարգալից է վերաբերվում դրանց, ընդհակառակը, ազատ մարդկանցից  բաղկացած հասարակության մեջ ավանդույթներն ու արժեքները առավել թանկ ու պահպանված են, քանի որ դրանց պահպանման հարցը մարդիկ կամավոր են ընտրում: Ընդունում են միայն այն ավանդույթները, որոնք նպաստում են իրենց զարգացմանը, ազատությանը կամ բարեկեցությանը և  մերժում  հնացած ու անձը ճնշող ծեսերն ու սովորույթները: