Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում

Հ․ Ք․ Անդերսեն Թիթեռնիկը

Ես կարդացի Հ․ Ք․ Անդերսենի <<Թիթեռնիկը>> հեքիաթը։ Հեքիաթի գլխավոր հերոսը թիթեռնիկն է, իսկ մյուս հերոսները՝ ծաղիկները։  Թիթեռնիկը որոշում է ամուսնանալ  և որոշում է ընտրություն կատարել ծաղիկներից։ Երկար է նա փնտրում իր երազած հարսնացուին։ Նա հանդիպում է դաշտային երիցուկի, ձնծաղկի, զաֆրանի, մանուշակի, վարդակակաչի, նարգիզի, լորենու ծաղկի, սիսեռի ծաղկի, այծատերևի և այլ ծաղիկների հետ, բայց այդպես էլ չի կարողանում ընտրություն կատարել, որովհետև կամ թերություն էր տեսնում նրանց մեջ, կամ էլ նրանց հետ խոսելու համար ճիշտ խոսքեր չէր գտնում։ Վրա է հասնում աշունը իսկ թիթեռնիկը նշանվելու համար ոչ մի քայլ դեռ չէր արել։ Արդեն ուշ էր և ամուսնանալու համար այլևս երիտասարդ չէր։ Նա կարոտում էր գարունը, իր երիտասարդությունը, արևը, ծաղիկներին։ Տխուր թռիչքի ժամանակ նա զարկվում է լուսամուտի ապակուն, նրան նկատում է տան տերը և ասեղով ամրացնում արկղիկի վրա․․․

Ես մտածում եմ, որ հեքիաթի գլխավոր հերոսը՝ Թիթեռնիկը փոքր ինչ գոռոզ էր, չմահավան, հաշվենկատ, յուրաքանչյուր ծաղկի մեջ թերություններ էր փնտրում։ Չկարողանալով ընտրություն կատարել նա ամբողջ կյանքում  մնաց մենակ։

Այս  հեքիաթը գոռոզ, մեծամիտ, ինքնահավան, կասկածամիտ մարդկանց մասին է, որոնք իրենց դժվար բնավորության պատճառով կյանքում մենակ են մնում։

Ինձ թվում է, որ Անդերսենը այս հեքիաթով մեզ սովորեցնում է լինել անկեղծ, ուրիշների մեջ թերություններ չփնտրել, ձգտել տեսնել մարդկանց արժանիքները, լինել հանդուրժող և հասկանալ դիմացինին։

Рубрика: Մարմնամարզություն, Առցանց ուսուցում

Մարմնամարզություն 19․05․2020

Ես կատարեցի նկարում արտացոլված լիցքային վարժությունները։ Այդ վարժություններն օգնեցին ինձ օրվա մեջ զգալ ավելի կայտառ և աշխատունակ։ Վարժություններն օգնեցին նաև ուսումնական նյութի հեշտ յուրացմանը, որովհետև դրանք թարմացնում են և ես հաճույքով եմ նստում պարապմունքի։

img_9160

Рубрика: Մարմնամարզություն, Առցանց ուսուցում

Մարմնամարզություն 12․05․2020

Գլխի վարժություններ

Ուսերի վարժություն

IMG_5173

Գոտկատեղի վարժություն

IMG_5177

Ոտքերի և ձեռքերի վարժություն

IMG_5176

Կքանստում

IMG_5175

Ձեռքերի վարժություն

Պլանկա

IMG_5174

Օղակի պպտում

IMG_5171

Վարժություններ գնդակով

IMG_5169

Рубрика: Մարմնամարզություն, Առցանց ուսուցում

Մարմնամարզությունը՝ որպես հետաքրքիր ժամանց

Համավարակի ընթացքում մենք ստիպված ենք քիչ շարժվել, քիչ քայլել, վազվզել։ Գրեթե ամբողջ օրն անցնում է համակարգչի առջև, որն էլ առաջեցնում է փոքր-ինչ ձանձրույթ։ Այդ վիճակից դուրս գալու համար ամենահետաքրքիր ելքը ես համարում եմ մարմնամարզությունը։ Մերթ ընդ մերթ զբաղվում եմ աերոբիկայով և անհամբեր սպասում մարմնամարզության դասաժամերին։ Այս շաբաթ մենք կատարել ենք հետևյալ վարժությունները՝

  • 7-rope-1

 

Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում

ՄԱՍՆ Բ ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ ԵՎ ՎԵՐՋԸ

1

Մեկ ժամանակ վրա անցավ,
Մհեր ասաց.— Հրողթեր,
Տ’էրթամ աշխարհ ման գալու,
Ես չեմ կարնա էստեղ նստի,
Ոչ ժառանգ կա ինձի, ոչ մահ ունիմ։

Էլավ, առավ Թուր Կեծակին,

 
Հեծավ Քուռկիկ Ջալալին, գնաց։
Շատ գնաց, քիչ գնաց,
Տեսավ ճամփեն ընկեր է անտառի մեջ.
Ծառներ չեն թողնի ինք էրթա։
Ջարդեց զծառներ, անցավ առաջ։
Գնաց, գնաց, չուր առավոտ.
Դեմ ընկավ մեկ մեծ քարափի։
Մհեր չէր ուզի ետ դառնա,
Ամա քարափ կտրեր էր էնոր ճամփան։
Մեկ էլ տեսավ աղվես մի էնտեղով փախավ,
Մհեր գնաց էնոր ետևեն,
Էլավ քարափի գլուխ։
Իրիշկեց, թագավորական քաղաք մի.
Ճամփան էտու առաջ ու գնաց…

Մհերն էր, շատ գնաց, քիչ գնաց,
Մոտեցավ Պաճիկ թագավորի քաղաքին։
Ձիուց իջավ տակ, վրան զարկեց։
Խաբար տարան Պաճիկ թագավորին,
Թե՝ Սասունա Մհեր էկե,
Քո քաղաքի մոտ վրան զարկե։
Պաճիկ թագավորն էլ առավ իր վազիր, վաքիլ,
Առավ իր սինոդներ,
Էկավ Մհերի առաջ, ասաց.
— Էն ժամանակ, ինչ քո հեր
Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
Ես ու քո հեր ուխտ ենք արե։
Թե.— Ի՞նչ ուխտ եք արե։
Ասաց.— Ուխտ ենք արե քո հոր հետ,
Որ ինձի աղջիկ ըլնի, քեզի տղա,
Իմ աղջիկ տամ քո տղին.
Որ քեզի աղջիկ էղավ, ինձի տղա,
Քո աղջիկ տաս իմ տղին։
Հիմի աստված քեզ քո հորն է տվե,
Ինձի էլ աստված աղջիկ է տվե.
Տեսնենք՝ դու կառնե՞ս իմ աղջիկ։
Ասաց.— Որ աղջկան հավնա, կ’առնեմ.
Թե չը հավնա, չեմ առնի։
Էլան գնացին աղջկա մոտ.
Էնոր անունն էլ Գոհար խանում էր։
Մհեր որ տեսավ, հավնավ.
Աղջիկն էլ տղին հավնավ։

Լուս որ բացվավ, Գոհար հագավ սև շոր,
Զենքեր կապեց վեր իրեն,
Էլավ, էկավ դեհ Մհեր։
Էկավէ Էնոր վրանի դուռ կտրեց,
Ասաց.—Դավթի տղա Մհեր դո՞ւն ես։
Մհեր ասաց.— Հա՛, ես եմ։
— Իմ քուր Գոհար որ էկեր ես կ’առնես, դո՞ւն ես։
Մհեր ասաց.— Հա՛, ես եմ։
— Դ’էլի, արի քեզի պայման մի կտրեմ։
Թե դու տարար, ասաց,
Իմ քուր Գոհար կը տամ քեզի,
Առավոտուն կ’առնես, կ’էրթաս.
Թե ես տարա քեզի,
Ես քո գլուխ կը կտրեմ։
Ասաց.— Ի՞նչ է քո պայման։
Ասաց.— Քո մատնիք դնենք, զարկենք,
Նետ-աղեղ միջեն անցունք։
Ով որ չը կարցավ, էն տարված է։—
Մհերի մատնիք պստիկ մատնիք չէր, որ չ’անցներ։
Բերին, դրին մեջտեղ։
Առաջ Գոհար զարկեց։
Նետ էնպես անցուց,
Մատնիք իսկի չը խըլվլաց։
Էս անգամ հերթ էկավ Մհերին։
Մհեր որ զարկելու արեց,
Գոհար էկավ, կայնավ էնոր առաջ։
Մհեր աչքեց Գոհարի էրես,
Գոհար էնպես խորոտ էր,
Աչք մնաց էնոր էրես.
Նետ էզար, մատնիք թռուց.
Չը կարցավ միջեն անցուցեր։
Գոհար գուրզ քաշեց, ասաց.
— Խոսք խոսք է, ըզքո գլուխ տի զարկեմ։
Մհեր վերուց, ասաց.
— Չէ՛, դու իմ աչք խաբիր.
Դու կայնար իմ առաջ,
Որ աչքեցի քո էրես,
Իմ նետ դիպավ մատնիքին։
Բերեց, մեկ էլ էդիր, ասաց.
— Մհե՛ր, էս անգամ անցուցիր,

Իմ խոսք խոսք է,
Իմ քուր Գոհար կը տամ քեզի.
Չանցուցիր, քո գլուխ տի զարկեմ։
Դրեցին. Մհեր նշնեց, զարկեց,
Մատնիքի միջեն անցուց իր նետ։
Գոհար էդտեղ ասաց.
— Դու արժան ես՝ Գոհարի մարդն ըլնիս,
Համա էլի կ’ասեմ՝ տե՜ս, արև չը զարնի։
Գնաց մեկ վրան էլ ղրկեց, ասաց.
— Զարկեք Մհերի ոտներին։
Մհեր գլխի ընկավ,
Որ էն թագավորի տղան չէր,
Աղջիկն էր, ինք Գոհարն էր։
Մնաց քանի մի օր՝
Բերին Գոհարին ու Մհերին պսակեցին.
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին,
Կերան, խմեցին, ուրախացան։

Առաջադրանք։

Ընտանիքիդ անդամների հետ ձայնագրիր  կամ պատրաստիր տեսանյութ՝ կարդալով քեզ ամենից դուր եկած հատվածը։ (մոտավորապես 2-3 րոպե)։


2

Հոր գերեզմանեն ձեն էկավ, ասաց.

«Ո՛րդի, վի՞նչըխ անեմ*,
Ո՛րդի, վի՞նչըխ անեմ,
Գույն, կերպ թափե էրեսես,
Լուս կտրվե աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վերաս։
Բոլ է ման գաս վեր աշխրքին,
Բոլ է ման գաս…
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարք քոնն է»։

Էնքան էլաց, էլ ձեն չէլավ հոր գերեզմանեն,
Էդ մեկ խոսք էլավ։
Մհեր գնաց, հասավ Ոստանա կապան.
Որ հասավ Ոստանա կապան,

Էնտեղեն,— մեկ իշխան կար,
Կապ էթալ, զՄհեր կապեց։
Մհեր ձիով ընկավ կապ, ասաց.
«Հիշա իմ հացն ու գինին, տեր կենդանին,
Մարութա բարձր Աստվածածին»։
Ասաց, էզար, կտրեց ըզկապ,
Ազատեց Քուռկիկ Ջալալին։

Դարձավ աստծուց խնդրեց՝
Որ կամ կռիվ մի տա իրեն,
Կամ իրեն ամանաթ առնի։

Աստված յոթ ձիավոր հրեշտակ ճամփեց
Հետ Մհերին կռվելու։
Կես օրվնե չուր իրիկուն կռվան,
Մհեր Թուր Կեծակին կը թալեր,
Հրեշտակներուն չէր բռնի.
Ձիու ոտ չէր դադրի վեր հողին,
Որ զոտքեր կը թալեր՝ կ’էրթար մեջ հողին.
Հող առջև թուլացեր էր,
Չէր դադրի առջև Մհերին։
Մհեր ասաց. «Հա՜յ-հո՜յ, զո՛ւր է,
Գետինն էլ հալևորցեր է,
Իմ ձիու ոտաց տակ չի դիմանա»։
Օր կեսօր էր, քանի քշեց,
Ձին թաղվավ չուր իրիկուն։
Զձին առավ, քաշեց էկավ,
Հասավ Վանա մոտ սարի մի տակ։
Մեկ քար մի պատահավ էդոր։
Էդ քարին Վանա քար կ’ասեն։
Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
Թուր որ էզար քարին,
Քար էրկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ։
Քեռի Թորոս կսկծուց մեռավ,
Որ իմացավ Մհերի փակվել։

ՎԵՐՋԵՐԳ

Կ’ասեն` տարին էրկու անգամ
Էդ քար իրարուց կը բացվի.
Մեկ անգամ Վարդևորին,
Մեկ անգամ՝ Համբարձման։
Որ քար կը բացվի, Մհեր՝
Քառսուն ավուր ճամփա մեկ ժամվա կ’էրթա.
Քառսուն օր վեր քարերին կ’էրթա,
Ինչ հողի վերան ընկնի՝ ձին կը խանդկի,
Չը կարնա քելի, ետ կը դառնա։
Կ’ասեն՝ մեկ Համբարձման գիշեր
Հովիվ կ’էրթա էդ քարի առաջ,
Մհերի քար իրարուց կը բացվի,
Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝
Հսկա մարդ մի էդտեղ նստած.
Հովիվ կը հարցու.
— Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։
Մհեր կը դառնա՝ կ’ասի.
— Ես որ էլնեմ էստեղեն,
Հողն ինձ չի պահի։
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխրքին ես չեմ մնա։
— Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։
Հովիվ որ դուրս կ’էլնի,
Քար կը գա, կը հասնի իրարու։

Ուրբաթե ուրբաթ,— կ’ասեն,—
Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
Կ’ասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
Կը լսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։

Առաջադրանքներ․

  1. Ընտանիքիդ անդամների հետ ձայնագրիր  կամ պատրաստիր տեսանյութ՝ կարդալով քեզ ամենից դուր եկած հատվածը։ (մոտավորապես 2-3 րոպե)։
  1. Ըստ քեզ՝ Մհերը ե՞րբ դուրս կգա Ագռավաքարից։ Ի՞նչ կլինի, երբ նա դուրս գա (մտքերդ բարձրաձայն արտահայտիր ձայնագրության կամ տեսագրության մեջ)։
Рубрика: English, Առցանց ուսուցում

Talented

1.Whom do you consider a talented person from your classmates?

For me talented almost all my friends are talented, depending on who in which direction: Monica can make beautiful hairstyles, Korun, Gurgen and Aren talented mathematicians, Astghic, Marie and Hasti draw well, Hike and Mher strong cyclists, Mane likes to learn Russian language and so on.
2.Do you have any talents in music?

I love music very much. Everyone says I have a good ear and voice. I love singing, dancing, playing the piano, composing music.
3.Which is more important for you, a talented or beautiful person?

For me, the most important thing that a person has is a kind soul.
4.How will these talents help you in the future?

I will develop art and use art to know the world.
5.What talent do you have that you want to teach to others?

I would like to teach others to play the piano, paint beautifully and sing.

Рубрика: Մարմնամարզություն, Առցանց ուսուցում

Մարմնամարզություն 05․05․2020

Այսօր մենք ունեինք մարմնամարզության դաս։ Մարզվելուց հետո իմ մոտ առաջացավ մի փոքր հոգնածություն։ Չնայած փոքր-ինչ հոգնածությանը՝  մարզումների շնորհիվ ես զգում եմ, թե որքան է մարմնամարզությունն օգնում իմ ճիշտ կեցվածքին, լավ ինքնազգացողությանը։ Այսօր մենք կատարեցինք այս վարժությունները՝

 

1-ին վարժություն.

 

3239715-8373110-0-0-1504037622-1504037711-2000-1-1504037711-650-0c369e17e2-1504586659Ինչպես կատարել վարժությունը.

·        Նստել աթոռին, մեջքն ուղղել, սակայն չհենվել հենակին:

·        Ոտքերը դնել հատակին ու բացել կոնքի լայնությամբ:

·        Մեջքն ուղիղ պահել, այնուհետև աջ ծունկը բարձրացնել և մոտեցնել կրծքին՝ որովայնն այդ ընթացքում հնարավորինս ետ տանելով:

·        Մկաններն էլ ավելի լավ մարզելու համար հարկավոր է ձեռքը դնել սրունքին:

·        Կրկնել վարժությունը 20-30 անգամ՝ պարբերաբար փոխելով ծունկը:

 

2-րդ վարժություն.

 

3239665-8059160-1-0-1503949063-1503949109-2000-1-1503949109-650-0c369e17e2-1504586659

Ինչպես կատարել վարժությունը.

·        Ոտքերը միացնել և ձեռքերով հենվել աթոռին:

·        Մեջքն ուղիղ պահել, ծնկները բարձրացնել ու մոտեցնել կրծքին՝ ձգելով ու լարելով որովայնի մկանները:

·        Ոտքերն իջեցնել, սակայն չհպել

·        Կրկնել վարժությունը 10-20 անգամ:

 

 

 

3-րդ վարժություն.

 

3239565-8373310-2-0-1504037753-1504037781-2000-1-1504037781-650-0c369e17e2-1504586659

Ինչպես կատարել վարժությունը.

·        Նստել աթոռի եզրին, մեջքն ուղղել և ձեռքերով հենվել առոռին:

·        Հենվելով նստատեղի միայն մի կողմին՝ իրանը մի փոքր թեքել:

·        Ոտքերը միացնել և ծնկները մոտեցնել կրծքին, ինչպես նախորդ վարժության ժամանակ:

·        Վերադառնալ նախնական դիրքին և կրկնել վարժությունը մյուս ուղղությամբ:

·        Կրկնել վարժությունը 10-20 անգամ յուրաքանչյուր կողմի համար:

 

4-րդ վարժություն.

 

3239465-8578460-3-0-1504125935-1504125946-2000-1-1504125946-650-0c369e17e2-1504586659

Ինչպես կատարել վարժությունը.

·        Ոտքերը դնել հատակին, իսկ ձեռքերն ուղղել, լայն բացել ու պահել ուսերին հավասար:

·        Իրանի վերին հատվածը թեքել և խոնարհվել՝ աջ ձեռքի մատներով դիպչելով ձախ ոտքի մատներին:

·        Մնալ այս դիրքով որոշ ժամանակ, այնուհետև ուղղվել և կրկնել վարժությունը հակառակ ուղղությամբ:

·        Կրկնել վարժությունը 20-30 անգամ՝ ամեն անգամ փոխելով ուղղությունը:

 

 

5-րդ վարժություն.

 

3239365-8578660-4-0-1504125983-1504126004-2000-1-1504126004-650-0c369e17e2-1504586659

Ինչպես կատարել վարժությունը.

·        Նստել աթոռին և ձեռքերով հենվել արմնկակալներին:

·        Վեր բարձրացնել իրանն այնպես, որ ոտքերն ու ազդրերը չդիպչեն հատակին ու աթոռին: Միևնույն ժամանակ լարել որովայնի մկանները և ծնկները մոտեցնել կրծքին:

·        Մնալ այս դիրքով առնվազն 15-20 վայրկյան, այնուհետև դանդաղ իջեցնել իրանն ու հանգստանալ:

·        Կրկնել վարժությունը 4 անգամ:

 

 

 

6-րդ վարժություն.

 

3239265-8776410-5-0-1504192935-1504192957-2000-1-1504192957-650-0c369e17e2-1504586659

Ինչպես կատարել վարժությունը.

·        Նստել աթոռին և մեջքն ուղղել՝ առանց հենակին հենվելու: Ձեռքերը հարկավոր է պահել գլխի ետևում:

·        Աջ ծունկը բարձրացնել և մոտեցնել կրծքին՝ միևնույն ժամանակ մի փոքր թեքելով ձախ արմունկն այդ ուղղությամբ, որպեսզի դրանք դիպչեն միմյանց:

·        Վերադառնալ նախնական դիրքին, այնուհետև կրկնել վարժությունը՝ փոխելով դրա ուղղությունը:

·        Կրկնել վարժությունը 4 անգամ, յուրաքանչյուր անգամ 15 մոտեցմամբ:

 

7-րդ վարժություն.

 

3239115-8776510-6-0-1504192998-1504193022-2000-1-1504193022-650-0c369e17e2-1504586659

Ինչպես կատարել վարժությունը.

·        Կանգնել աթոռի ետևում և ձախ ձեռքով հենվել դրա հենակին կամ արմնկակալին:

·        Աջ ձեռքը բարձրացնել գլխից վեր, այնուհետև բարձրացրած ձեռքը դանդաղ իջեցնել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով աջ ոտքն այնպես, որ ձեռքը դիպչի կրունկին:

·        Վերադառնալ նախնական դիրքին և կրկնել 10-15 անգամ:

·        Կատարել վարժությունը ևս 10-15 անգամ, սակայն մյուս ձեռքով ու ոտքով:

·        Կատարել վարժությունը 4 մոտեցմամբ: