Рубрика: Գրականություն 9

Ծովուն դիմաց․ Մատթեոս Զարիֆյան

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

1․ Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)։
Հոգիս այսօր մուգ-կապույտ է ծովի պես,
Եկել լռել իր ամայի ափերին․․․
Հոգիս այսօր երգ ունի ճիշտ ծովի պես,
Արի լսիր մինչև աչքերդ թրջվին․․․

Գիշեր է, մեծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ, չեմ կարող սիրել ես․
Իմ լուսընկան դու ես, ամպի մի կտոր,
Եղիր աստվածն իմ երկնքի տխրադեմ․․․

Հոգիս այսօր խենթացել է ծովի պես։

2․ Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև կազմված է տրտում և երես բառերից։ Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

տրտմաբար, տրտմական, երեսառած

Рубрика: Գրականություն 9

Ծեծենք աղքատներին

Ես զուգահեռներ անցկացրեցի հայաստանի առկա կարգավիճակի և այս ստեղծագործության հիմնական գաղափարի միջև։ Կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է պայքարի թե իր երազանքների, ձգտումների, պահանջների, երջանկության և թե ամենա կարևորը՝ ազատության համար։ Եթե դու չես պայքարում, հարմարվում ես եղածի հետ և հոգեբանորեն դառնում ես ստրուկ կամ մուրացիկ։ Իմ հայրենիքում հայ ժողովուրդը պետք է պայքարի իր ազատության համար։ Խելացի պայքարի միջոցով նա կարժանանա իր ազատությանը։ Մարդկային ոգին միշտ պետք է հաղթող ճանաչվի։

Рубрика: Գրականություն 9

Սայաթ Նովա հարցեր

  • Սայաթ-Նովայի իսկական անուն-ազգանունը Հարություն Կարապետի Սայադյան է։ Իսկ կեղծանունը՝ Սայաթ – Նովա, որը  թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ կամ Սայադենց-Սայադյանց։

  • Սայաթ-Նովայի անունը կրող ՀՀ տարբեր քաղաքներում կան փողոցներ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ։

  • 1914 թվականին Թբիլիսիում՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ առաջին անգամ տոնեցին սայաթնովյան «Վարդատոնը»։ Այն Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը։ Արդեն ավանդության համաձայն՝ ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։

  • Սայաթ Նոսվայի հայերէն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել երաժշտագէտ Մուշեղ Աղայեանն ու երգիչ Շարա Տալյանը: Ցավոք, խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել…
Рубрика: Գրականություն 9

 Նախագիծ՝ Համո Սահյան

  1. Բանաստեղծությունները կարդալուց հետո համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Համո Սահյանի մասին։

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

2. Ի՞նչ տեղ ունի վերհուշը  «Օրը մթնեց»  բանաստեղծության մեջ և  ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ։

Բանաստեղծի հուշերի մեջ կյանք են ռնում մանկության անցած-գնացած քաղցր օրերը, գերդաստանի կերպարները, նրանց ապրած մաքուր, պարզ ու բազմաչարչար կյանքը, ընտանիքի ավանդույթները, պատմությունը, սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ։Առավել խոսուն են պապի ու տատի կերպարները․ տատը հայկական օճախի պահապանն է, իսկ պապը՝ հենասյունը։ Նկարչի կտավի մնամ աչքերիդ առջև կյանք են առնում հայկական գյուղի տեսարանները, խորհրդավոր բնությունը, մարդիկ, կենդանիները, խոհանոցը, գյուղական կենցաղը։

3. Առաջին և վերջին քառատողի կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը։

Կրկնությունն արտահայտում է բանաստեղծի անհատական ոճը, աշխարհընկալումը, հուզական ներաշխարհը, տրամադրությունը։ Այն ավելիարտահայտիճ է դարձցնում տեքստի բովանդակության ընկալումը։

4. Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը, ինչպես ես վերաբերվում դրան:

Հայակական ընտանիքներում միշտ կարևոր ավանդույթ է եղել միասին սեղանի շուրջ նստելը։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ սեղանի շուրջ ունեցել է իր տեղը։

Ես մտածում եմ, որ միային ճաշելը կարևոր ու խորիմաստ արժեք ընտանիքի համար։ Միասին <<հաց կտրելով>> ամրապնդվում են կապերը միմյանց միջև։

Այսօր մարդիկ բազմազբաղ են, տուն են գալիս տարբեր ժամերի և երբեմն անհնարին է լինում միասինճաշելը։ Գոնե հանգստյան օրերին դա հնարավոր է դառնում։

5. Պատկերավորման ի՞նչ միջոցներ է սիրում գործածել Հ. Սահյանը։

Բանաստեղծության մեջ Հ․ Սահյանը օգտագործել է մակդիրներ։ Օրինակ՝

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի։

Ինչում էին խոհուն, խոնարհ

Դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,

Մի ծերատ լուսին։

Օգտագործված են փոխաբերություններ։ Օրինակ՝

Թանապուրի տաք գոլորշին

Գերանին առնում

Եվ սյունն ի վար գլոր-գլոր

Ուլունք էր դառնում

․․․Պապը գալիս, սուփրի գլխին

Նստում էր շուքով,

Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշուկով․․․

6. Դուրս գրիր Սահյանի բանաստեղծություններից  5 անձնավորման երևույթ:

Անձնավորման օրինակներ՝

1․տխրություն կամաց-կամաց

Փոխվում է լացի։

2․ Իջնում էին խոհուն, խոնարհ

Դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,

Մի ծերատ լուսին։

3․ Դդալները բնազդաբար

Աղմկում էին։

4․ Վայելում էր տաք թանապուր

Լավաշ ու սամիթ

Աշխարավոր մի գերդաստան՝

Պարզ ու միամիտ․․․

5․ Մինչև բակում Ծաղիկ եզան Զանգը ծլնգար։

7. Շարադրիր մտքերդ «Բնությունն ու մարդը Սահյանի ստեղծագործությունում» վերնագրով։

Սահյանի ստեղծագործություններում մարդը և բնությունը միահյուսված են, բնությունը նրա զրուցակիցն է, սրտակիցը, հավատարմն ու ապրումակցողը։ Նա խառնվախ է բնության ջրերին, քափներին, կիճերին, հանդերին երկնքին, ծառերին, թփերին․․

Երևի դրանից է, որ լինելով Սյունքի բնության գրկում, ակամայից հոգուդ մեջ կենդանանում են Սահյանի տողերը։

8․ Գրիր շարադրություն Մարդն ու բնությունը թեմայով, վերնագրիր։

Ըստ Արարչագործության պատմության՝ սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկրը, հետո արարեց լուսյը, բուսական աշխարհը, լուսատուներին, կենդանական աշխարհը և վերջապես՝ մարդուն։ Աստված օրհնեց մարդուն ու ասաց․<<Աճեցե՝ք, բազմացե՝ք, լդրե՝ք երկրը, տիրեցե՝ք դրան, իշխեցե՝ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա>> ։

Պայմանն այսպես էր՝ <<Ինչպես մարդը մարդու մասին էր հոգ տանում, այնպես էլ պետք է բնության մասին հոգ տաներ և այն ամենի ինչի մեջ Աստծո շունչը կար >>

Ինչպես մարդը խնամում է բնությունըև հոգ է տանուկ նրա մասին, այնպես էլ բնությունը կպատասխանի նրան․․․ Բնությունն արարում է մարդուն, որպեզսի հենց մարդու միջոցով տեսնի իրեն և հիանա իրենով։ Մարդը բնություն է՝ բնությունը՝ մարդ, ուստի մահ գոյություն չունի․․․>>։

Իսկ ի՞նչ է արել մարդը բնության հետ, պատերազմներ, հանքեր, աղտոտված օդ, հող և ջու, արտադրության թափոններ,մ հատված անտառներ, պուրակներ, անհետացող կենդանիներ և բույսեր․․․

Մարդն արդեն սկսել է հասկանալ իր մեղքերը բնության նկատմամբ։Նա գիտի որ եթե այպես շարունակվի, կկանգնի անհեետացման եզրին՝ կորցնելով այս թանկարժեք մոլորակը․․․

Рубрика: Գրականություն 9

Դանիել Վարուժան կենսագրություն

Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը նրա վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։

Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։

Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։

Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։

Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրքերը աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում սպանեցին31-ամյա բանաստեղծին։

Рубрика: Գրականություն 9

Լուսնին

Ճերմա՞կ լուսին, ո՞ւր կերթաս:

-«Հյուղակներուն խավարին

Կտանիմ շողը լույսին:

Գնա՛, լուսին, դյուր կերթաս:

Գոհար լուսին, ո՞ւր կերթաս

-«Դույլերուն մեջ արծաթի

Կտանիմ կաթ հիվանդի»:

Գնա լուսին, դյուր կերթաս:

Լռիկ լուսին, ո՞ւր կերթաս․․․

-«Կերթամ բերել ես քեզի

Յարիդ խոստումը կույսի»:

Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս:

Առաջադրանքներ.

1․ Տրված կապակցությունները դարձրու արևելահայերեն. – քեզի, կտանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերուն մեջ արծաթի:

քեզի-քեզ
կտանիմ-տանեմ
կերթաս-կարողես գնալ
հյուղակներուն խավարին-մութ խրճիթ
դույլերուն մեջ արծաթի-արծաթյա դույլերի մեջ

2․ Դուրս գրիր լուսնին բնորոշող բառերը: Այդ բառերը կարելի՞ է տեղափոխել մյուս քառատողեր, թե՞ յուրաքանչյուրն իր դերն ունի տվյալ քառատողում. հիմնավորիր պատասխանդ:

Ճերմակ, լռիկ, գոհար

3․ Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բառի մեջ է խտացած հերոսի տրամադրությունը:

Լռիկ լուսին, ո՞ւր կերթաս․․․

Рубрика: Գրականություն 9

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Առաջադրանքներ.

1․ Փոխաբերությունները բացատրիր.

ա/ Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Ցորենի արտը այնքան վառ է, որ նման է կրակի:

բ/ Երկինքն է կըրակ.

Արևը այնքան է տաքացրել երկինքը կարծես, թե երկինքը կրակ է բռնել;

գ/ Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

2․ Փորձիր պատճառաբանել «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը:
Հեղինակն ուրախ է, որ ունի ոսկե արտ, որը նման էր ոսկու։

3․ Բանաստեղծությունից մեջբերումներով ցույց տուր, թե ո՛ր գույնն է գերիշխում այնտեղ, ինչով է դա պայմանավորված:
Բանաստեղծության մեջ գերիշխում են դեղին և ոսկեգույն գույները, քանի որ արտը դեղին է և ոսկեգույն:

4․ Եվս մեկ անգամ կարդա բանաստեղծությունը. շարժում նկատեցի՞ր, ո՞ր բառն է օգնել շարժում ստեղծելուն:

Արտս ոսկուն է

Բոռ, մեղու, պիծակ

Քիստերուն մեջեն

Կանցնին զերդ փայլակ

5․ Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծությունում:
Բանաստեղծությունն արտահայտում է ուրախ և պայծառ տրամադրություն։

Рубрика: Գրականություն 9

 «Մի բաժակ թեյ»

  • Գտիր օրիորդ Սմիթին նկարագրող տողերը։

Դրսում անձրևում էր, սառը, դառը համ կար օդում և նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին։ Այդ պահին մի երիտասարդ, նիհար և թուխ աղջիկ հայտնվեց Ռոզմերիի կողքին և շշնջաց.

  • Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ռոզմերին վստահ չէր, որ տուփի համար արժե շատ վճարել։

«Քսանութ գինեա»։ Ռոզմերին ծպտուն չհանեց։ Նույնիսկ եթե դու հարուստ ես… Ռոզմերիի ձայնը երազկոտ էր, երբ նա պատասխանեց.

-Լավ, կպահե՞ս դա ինձ համար։ Ես կը…

Վաճառողը խոնարհվեց։ Նա իհարկե պատրաստակամորեն հավերժ դա կպահի տիկնոջ համար։

  • Գտիր այն հատվածները, որտեղ Ռոզմերին բարեգործություն անելով իրեն ինքնավստահ է զգում։

-Ուրեմն՝ ընդհանրապես գումար չունե՞ք,-հարցրեց Ռոզմերին։

-Ոչ, տիկի՛ն,-հնչեց պատասխանը։

-Ի՜նչ տարօրինակ է,-Ռոզմերին ավելի մոտիկից նայեց աղջկան։

Եվ հանկարած դա նրան ինչ-որ արկած թվաց։ Ենթադրենք, որ նա աղջկան տուն կտանի։ Ենթադրենք, որ նա կանի այնպիսի մի բան, որ տեսել է բեմում կամ կարդացել է գրքերում։ Ի՞նչ կլինի։ Ցնցող կլնի։ Եվ նա լսեց, թե ինչպես է հետո ինքն իր զարմացած ընկերներին ասում. «Ես ուղղակի նրան ինձ հետ տուն տարա»։

Նա մի քայլ արեց առաջ ու ասաց իր կողքին հայտնված աղջկան.

-Արի գնանք իմ տուն՝ միասին թեյելու։

Рубрика: Գրականություն 9

Քեթրին Մենսֆիլդ

Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփը ծնվել է 1888 թվականին Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում։ Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի Էլիզաբեթ ֆոն Արնիմի զարմուհին էր։ Նա ուներ երկու ավագ քույր, մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին։ Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը, շուտով դառնում է Նոր Զելանդիայի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում։ Նրա պապը՝ Արթուր Բյուչեմփը, Նոր Զելանդիայի պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված պատգամավոր էր։ 1893 թվականին Մենսֆիլդ ընտանիքը Թորնդոնից տեղափոխվում է Կառորի, որտեղ Քեթրինն իր մանկության լավագույն տարիներն է անցկացնում։ Այս ժամանակահատվածին վերաբերվող որոշ հիշողություններ նա հետագայում օգտագործում է իր «Նախերգանք» պատմվածքում։

Նրա առաջին պատմվածքները հրատարակվում են Բարձրագույն դպրոցի զեկույցում (1898թ.) և Վելինգտոնի օրիորդաց բարձրագույն դպրոցի ամսագրում (1899թ.), երբ ընտանիքը վերադարձել էր Վելինգտոն 1898 թվականին։ 1902 թվականին Քեթրինը սիրահարվում է թավջութակահար Առնոլդ Թրոուելին, սակայն նրա զգացմունքը փոխադարձ չէր։ Քեթրինն ինքը կայացած թավջութակահարուհի էր. նա դասեր էր վերցրել Թրոուելի հորից։ Իր օրագրերում Քեթրինը գրում էր, որ իրեն օտար է զգում Նոր Զելանդիայում և հիասթափված է Մաորիների ճնշումից։ Իր հետագա պատմվածքներում, սակայն, նա հաճախ է նկարագրում մաորիական բնավորությունը դրական լույսի ներքո, ինչպես, օրինակ, «Թե ինչպես գողացան մարգարտե կոճակը» պատմվածքում։ 1903 թվականին նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ քույրերի հետ հաճախում է Լոնդոնի «Թագուհու քոլեջ»։ Քեթրինը վերսկսում է թավջութակ նվագելը՝ հավատալով, որ դա մի զբաղմունք է, որին պիտի մասնագիտորեն տիրապետել, բայց նաև սկսում է թղթակցել քոլեջի լրագրին այնպիսի նվիրումով, որ ի վերջո դառնում է դրա խմբագիրը։ Նա հատկապես հետաքրքրվում էր ֆրանսիացի խորհրդապաշտների ստեղծագործություններով և Օսկար Ուայլդով։ Միևնույն ժամանակ նա իր ժամանակակիցների շրջանում գնահատանքի էր արժանանում կյանքի նկատմամբ իր կենսուրախ ու խարիզմատիկ մոտեցման համար։ Նա քոլեջում հանդիպում է երիտասարդ գրող, հարավաֆրիկուհի Իդա Բեյքերին (նաև հայտնի է Լեսլի Մուր անվամբ), և նրանք ամբողջ կյանքում ընկերներ են մնում։ Լոնդոնում ապրելու ժամանակ Քեթրինը բնավ չէր հետաքրքրվում քաղաքականությամբ։ Օրինակ, նա այդքան էլ ակտիվորեն չէր աջակցում Միացյալ Թագավորությունում կանանց ընտրական իրավունքի հաստատմանը. Նոր Զելանդիայում կանայք ընտրական իրավունք ձեռք էին բերել 1893 թվականին։ 1903-1906 թվականներին Քեթրինը ճանապարհորդում է մայրցամաքային Եվրոպայում՝ հիմնականում մնալով Բելգիայում և Գերմանիայում։ 1906 թվականին Անգլիայում կրթությունը ավարտելուց հետո նա վերադառնում է Նոր Զելանդիա և միայն այդ ժամանակ է, որ սկսում է պատմվածքներ գրել։ Մի քանի ստեղծագործություններ հրատարակության է հանձնում Ավստրալիայի «Native Companion» հրատարակչությանը. սրանք նրա առաջին շահույթ բերած գործերն էին, և այդ ժամանակից ի վեր նվիրվում է պրոֆեսիոնալ գրող դառնալու գործին։ Հենց այդ ժամանակ էր, որ նա առաջին անգամ օգտագործեց Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանունը։ Սակայն շատ շուտով նա հոգնում է թե՛ գավառական Նոր Զելանդիայից և թե՛ իր ընտանիքից և երկու տարի անց նորից մեկնում է Լոնդոն։ Մնացած ողջ կյանքում հայրը տարեկան 100 ֆունտ ապրուստավճար էր ուղարկում Քեթրինին։ Քեթրինը ռոմանտիկ հարաբերություններ է հաստատել երկու կանանց հետ, որոնց մասին հատկանշական է հիշատակել։ Նա շարունակում էր հանդիպել նաև տղամարդկանց հետ՝ փորձելով իր մեջ ճնշել իր իսկական զգացմունքները։ Նրա առաջին համասեռամոլ հարաբերությունը Մաաթա Մահուպուկուի հետ էր (հայտնի է նաև Մարթա Գրեյս անվամբ), ով մի հարուստ, երիտասարդ մաորի կին էր, որին առաջին անգամ հանդիպել էր Վելինգտոնում՝ Միս Սվեյնսոնի դպրոցում, ապա՝ Լոնդոնում 1906 թվականին։ 1907 թվականին նա գրում է. «Ես ցանկանում եմ Մաաթային, ես սարսափելի ցանկանում եմ նրան։ Դա կեղտոտություն է, գիտեմ, սակայն ճշմարտություն է»։ Նա հաճախ էր Մաաթայի մասին հիշատակում որպես Կարլոտա։ Մաաթայի մասին նա մի քանի պատմվածք է գրել։ 1907 թվականին Մաաթան ամուսնանում է, սակայն պնդում են, որ նա գումար էր ուղարկում Քեթրինին՝ Լոնդոն։ Երկրորդ ռոմանտիկ կապը Էդիտ Քեթլին Բենդոլի հետ 1906-1908 թվականներին էր։ Իր երկրպագությունը Էդիտի նկատմամբ նա դարձյալ արտահայտում էր իր օրագրերում։

Մոդեռն գրականություն։

Մոդեռն գրականություն կամ գրական մոդեռնիզմը ծագել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուղղությունը առանձնանում է իր ոճով՝ հակադրվելով ավանդական գրելաոճին թե՛ պոեզիայում , թե՛ արձակ գրականության մեջ։ Մոդեռնիստները փորձարկումներ են կատարել գրական կառույցների և արտահայտման ձևերի հետ, որը փաստարկվում է Էզրա Փաունդի՝ «Նորացրե՛ք դա» լոզունգով։ Այս շարժումը բխում էր ավանդական արտահայտչաձևերի փոփոխման և ժամանակի նոր զգացողությունները արտահայտելու ձգտումից։ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափները խթան դարձան՝ վերանայելու հասարակական արժեքները։

Рубрика: Գրականություն 9

Չարենցյան օրեր նախագիծ

Հայ մեծանուն գրող, հանճարեղ մտածող Եղիշե Չարենցը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը, ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում։ Մանուկ հասակից գրել և տպագրել է բանաստեղծություններ։ Մշտապես տարբերվել է թե՛ տաղանդով, թե՛ արտասովոր պահվածքով։ Իր անվան հետ են կապված բազմաթիվ հետաքրքիր դեպքեր։

Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

Ընկերը

Հենց որբանոցում է Չարենցը ծանոթանում հայ գրականության ականավոր գործիչներից շատերի հետ։ Նրանց թվում էր Գուրգեն Մահարին։ Մահարին դառնում է գրողի գրական ընկերը, տառապանքների ականատեսն ու աջակիցը։ Մինչև կյանքի վերջ նրանց ընկերությունը պահպանվեց, թեև Մահարին գտնվում էր աքսորում։

Հավիտենական սերը

Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն Արփենիկը մնաց նրա հավերժական սերը, որին չկարողացան խամրեցնել ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ այլ կանայք։

1926թ․-ի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում Չարենցը: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։

Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր՝ հավանաբար նվիրված Արփենիկին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցը տան բակում՝ խարույկի մեջ, այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները։

Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

Խենթը

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց։ Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձում է նրա հետ զրուցել, սակայն մերժում է ստանում։ Մերժումը խոցում է գրողի ինքնասիրությունը և, մի անգամ, քաղաքային այգում հանդիպելով աղջկան, ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Գրողին բանտից ազատում են Արփենիկի թաղմանը մասնակցելու համար։

Գրականության նվիրյալը

Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հյուգոյի, Պուշկինի, Մայակովսկու և ուրիշների գործերից, կազմել է դասագրքեր, հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ։

Վերջին ճանապարհը

1934թ․-ին տպագրվում է Չարենցի վերջին գիրքը՝ «Գիրք ճանապարհի»-ն։ Սա նրա ստեղծագործական կյանքի ամփոփումն էր, ինչ-որ չափով նաև՝ ապաշխարությունը, որը, սակայն, չի ընդունվում տեղի իշխանության կողմից, և դառնում է գրողի դատավճիռը։

Եղիշե Չարենցը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ Երևանի բանտում։