Рубрика: Պատմություն 9

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են 17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել վարդապետ Բոպիկ (Բոկոտն) Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Ոսկան վարդապետ Երևանցուն, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպոլդ I կայսրի և այլոց հետ։ 1677 թվականի սկզբին կաթողիկոսը Ս. Էջմիածնում գումարել է գաղտնի ժողով, երկայացուցչությամբ՝ բարձրաստիճան հոգևորականության, Արևելյան Հայաստանի մելիքների և մեծատունների (թվով՝ 12) կամ, ինչպես նշված է Հովհան Վիլհելմին ուղղված գրության մեջ՝ «Մեծ Հայաստանի գլխավոր և ղեկավար իշխանների» (6 եկեղեցական և 6 աշխարհիկ գործիչներ)։ Վերջիններից հանվանե հայտնի են Սիսիանի մելիք Իսրայելը, Կոստան բեյը և Յավրուորդի Աղաջանը։ Ժողովը որոշել է օգնության հայցով դիմել Հռոմի պապին և, հնազանդություն հայտնելով, նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։ Քննարկվել է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Որոշվել է պատվիրակություն ուղարկել նախ Վրաստան, ապա՝ Եվրոպա։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է 6 հոգի, որոնցից հայտնի են կաթողիկոսը, Առաքել վարդապետ Շոռոթեցին, Սիսիանի մելիք Իսրայելը։ Վերջինս, օգտվելով առիթից, իր հետ է վերցրել որդուն՝ Իսրայել Օրուն՝ Եվրոպայում կրթության տալու նպատակով։ 1677 թվականի հունիսին պատվիրակությունը Թիֆլիսում բանակցություններ է վարել Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ՝ պայմանավորվելով, որ հայերը դիմեն Արևմուտքին, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանին։ Հանգանակություն կազմակերպելու պատրվակով պատվիրակությունը անցել է Արևմտյան Հայաստան, եղել Տրապիզոնում, Կարինում, Երզնկայում, Սեբաստիայում, Թոքատում, Դիարբեքիրում և այլն, 1678 թվականի վերջին ժամանել Կ.Պոլիս։ Այստեղ հանդիպումներ է ունեցել արևմտահայ նշանավոր ազգ-կրոնական գործիչների, Կ.Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքների, ինչպես նաև արևմտաեվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և պապական նվիրակ Ֆրանցիսկո Ջիլիի հետ։ Վատիկանի հետ բանակցություններ նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից Առաքել վարդապետ Բոպիկին 1679 թվականին ուղարկել է Հռոմ, իսկ ինքը գրական գործիչ ու պատմագիր Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցել Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ՝ ակնկալելով նաև նրա օգնությունը։ Սակայն պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվել է Հակոբ Դ Ջուղայեցու կանխահաս վախճանի պատճառով (1680 թվականի օգոստոսի 1)։ Պատվիրակության անդամները ստիպված վերադարձել են Հայաստան (բացառությամբ՝ Իսրայել Օրու)։ Հայ-արևմտաեվրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվել են։

Պատմագրության մեջ արտահայտված այն տեսակետը, թե իբր է. ժ. մշակել են Հռոմի հանդեպ դավանական մերձեցման և զույգ եկեղեցիների միավորման սկզբունքներ, զուրկ է պատմական հիմքից։ Հռոմի հանդեպ դավանական մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ հայ կաթողիկոսների հայտարարությունները և հռոմեանպաստ արտահայտությունները արվել են ազգ-քաղաքական նկատառումներով և սոսկ կաթոլիկ Եվրոպայի համակրանքը շահելու նպատակ են հետապնդել։


բ/ Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-

Рубрика: Պատմություն 9

Հայաստանի Բագրատունյաց Թագավորությունը.Ա/ Հայաստանի Անկախության Վերականգնումը: Աշոտ 1-Ին /Բանավոր, Էջ 84-88, Նաև Այլ Աղբյուրներ/.

ա/ Հայաստանի անկախության վերականգնումը:

Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։

Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից։

  1. ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։
  2. Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։
  3. Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
  5. Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։
  6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։
  7. Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։
  8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
  9. Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։
  10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։
  11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։
  12. Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։
Рубрика: Պատմություն 9

Հայկական Մշակույթը 5-9-Րդ Դարերում.

ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար: Մահացել է 440 թվականի  փետրվարի 17-ին Վաղարշապատում, թաղված է Օշականում։

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից: Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:  
Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։
Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

բ) Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

ատմագրության V դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը:
Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունն>> է: Այդ ընդգրկվում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ.: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը: Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող, Պատմահայր անուններով:
Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից: Առաջին գրքում շարադրված է հայոց նախնի Հայկ նահապետից մինչև Ք. ա. VIդ. հայոց մեծերի հերոսությունների պատմությունը: Երկրորդ գրքում մեր նախնիների միջին պատմության շարադրանքն ամփոփված է Ք. ա. VIդ. վերջին քառորդից մինչև IVդ. առաջին քառորդն ընդգրկող պատմությունը: Երրորդ գիրքը կոչվում է <<Մեր հայրենի պատմության ավարտը>>:
Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> երկը գրված է հայրենաշունչ ոգով:
Պատմահայրը գրել է նաև <<Աշխարհացոյց>> երկը, որը VII դարում շարունակել է Անանիա Շիրակացին:
Կորյուն վարդապետը <<Վարք մաշտոցի>> երկը նվիրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու լուսավորչական գործոնեությանը:
Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությունը>> նվիրված է Ս. Գրիգորի ու Տրդատ մեծ թագավորի կյանքին ու գործոնեությանը, Հայաստանում քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու պատմությանը:
Փավստոս Բոզանդի <<Հայոց պատմությունը>> ընդգրկում է՝ Հայոց աշխարհի՝ IV դարի սկզբից մինչև 385-387թթ. ընդգրկող պատմությունը:

Рубрика: Պատմություն 9

Հայ Ժողովրդի Ազատագրական Պայքարը 5-Րդ Դարում՝Ա/ Վարդանանց Պատերազմը

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյանարքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին: Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։

Рубрика: Պատմություն 9

Պայքար Թագավորական Իշխանության Պահպանման Համար․

1. Արշակ 2-րդի քաղաքականությունը

359 թ. պատերազմ է սկսվում Հռոմի և Պարսկաստանի միջև: Պարսկական զորքը պաշարում է Ամիդ քաղաքը: Այսպատերազմի ընթացքում շատ կարևոր էր Հայաստանի դիրքորոշումը: Շապուհն օգնության խնդրանքով դիմում է Արշակին: Վերջինս հայոց զորքով պարսիկներից շուտ հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթանակ տանում հռոմեացիների հանդեպ: Շապուհի դստեր հետ ամուսնանալու առաջարկը Արշակը կտրականապես մերժում է: Անդովկ Սյունուն հայտնի է դառնում, որ Շապուհը մտադիր է սպանել Արշակին: Այդ մասին իմանալով՝ Արշակը անմիջապես վերադառնում է հայրենիք: Հայ-պարսկական կարճատև ռազմական դաշինքը խախտվում է: Ռազմական գործողություններն անձամբ գլխավորելու նպատակով Արևելք եկած Կոստանդիոս II-ի հրավերով Արշակ II-ը մեկնում է Մաժակ քաղաքը, որտեղ նրանք ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի և Օլիմպիայի՝ կայսեր մահացած եղբոր նշանածի ամուսնությամբ: Փառանձեմը չէր կարող հաշտվել այդ իրավիճակի հետ: Նրա ծառաներից մեկը թունավորում է Օլիմպիային:

 Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է Տիզբոնի մոտ Հուլիանոս Ուրացող կայսերպարտությամբ և մահով: Պարսից արքայի և հռոմեական նոր կայսեր՝ Հովիանոսի միջև 363 թ.կնքված պայմանագրով կայսրը պարտավորվում էր չօգնել հայոց արքային: Ըստ Փավստոս Բուզանդի՝ կայսրը Շապուհին վստահեցրել էր.

 <<…եթե կարողանաս հաղթել նրանց և պարտադրես ծառայելու, ես նրանց թիկունքը չեմպաշտպանի>>: Հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը (IV դ.) այդ պայմանագիրն անվանել է <<ամոթալի>>:

 Հայ-պարսկական պատերազմը: Մեծ Հայքի թագավորության հարավային սահմանագլխին `Գանձակ (Շահաստան) քաղաքում տեղակայված հայոց սահմանապահ գնդի հրամանատարներն Արշակ թագավորին տեղեկացնում են Շապուհ II-ի զորքերի ներխուժման վտանգի մասին: Արշակի հրամանով Վասակ սպարապետի զորքը դուրս է գալիս թշնամու դեմ և 363 թ. պարտությանմատնում նրան:

 Հաջորդ տարի Սասանյանների զորքերը Հայաստան են ներխուժում երեք ուղղությամբ: Արշակը, Վասակը և նրա եղբայրը տեղի ունեցած մի քանի ճակատամարտերում ջախջախում են թշնամուն:

 Այդ ժամանակ Մերուժան Արծրունին ներկայանում է Շապուհին, իր հպատակությունը հայտնում նրան և, ուրանալով քրիստոնեությունը, ընդունում մազդեզականություն: Շապուհը նրանխոստացել էր օգնել տիրանալու հայոց գահին՝ երկիրը պարսկական տիրապետությանը և կրոնին ենթարկելու պայմանով:

 Պարսից զորքերի ներխուժումները Հայոց աշխարհին ավերածություններ էին պատճառում: Վասակ Մամիկոնյանը կարողանում է թշնամուն դուրս մղել երկրից: Հաջորդ անգամ Շապուհի մեծաքանակ զորքը հասնում է Անգեղ ամուր բերդը, որտեղ Արշակունի թագավորների գերեզմաններն ու գանձերն էին: Պարսիկները, չկարողանալով տիրել այս բերդին, գնում ուգրավում են Անի բերդը Դարանաղիում: Նրանք չեն կարողանում քանդել միայն Սանատրուկթագավորի շիրիմը, արքայական մյուս գերեզմանները բացում են և թագավորների ոսկորները գերեվարում՝ ասելով. <<Նրա համար ենք մենք հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն>>: Վասակ սպարապետի գլխավորած հայոց 60000–անոց զորքը ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորները և վերաթաղում Արագած լեռան լանջին՝ Աղձք գյուղում:

 Հայաստան ներխուժած պարսից զորքերը նոր պարտություններ են կրում: Երկարատև պատերազմները հյուծում էին թե´ պարսիկների և թե´ հայերի ուժերը: Վիճակն ավելի է ծանրանում, երբ Մերուժանի դավաճանական օրինակին հետևում է Վահան Մամիկոնյանը:

Рубрика: Պատմություն 9

Պետական Կառավարման Համակարգը.

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։

  • Ք․ ա․ 94 թ․-ին Տիգրանը նվաճում է Ծոփքը և միացնում Մեծ Հայքին։ Ծոփքի թաքավորը սպանվում է։
  • Ք․ ա 94 թ․-ին Տիգրանը պայմանագիր է կնքում Միհրդատ Պոնտացու հետ, որը Պոնտոսի թագավորն էր։ Այդ ժամանակ Փոքր Հայքը Պոնտոսի թագավորության մաս էր կազմում, ուստի Փոքր Հայքին տիրանալու համար Տիգևանին աանհրաժեշտ էր պայմանավորվել Միհրդատի հետ։ Պայմանագիրը ամրապնդելու համար Տիգրանը ամուսնանում է Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի հետ։
  • Ք․ ա․ 93 թ․-ին Հայկական զորքերը ներխուժում են Կապադովկիա։ Այնուհետև Հռոմը բանակ է ուղարկում և Հյակական զորքերը ստիպված են լինում հեռանալ Կապադովկիայից, սակայն հեռանում են տանելով իրենց հետ հսկայան ավար և գերիներ։
  • Երբ մահանում է Պարթևստանի թագավոր Միհրդատ II-ը, Պարթևաստանում իշխանությունը թուլանում է։ Օգտվելով առիթից՝ Տիգրանը Մեծը արշավում է Պարթևստանի վրա և վերադարջնում «70 հովիտները»։
  • Այնուհետև Հայկական զորքերը մտնում են Պարթևստանին ենթակա Ատրպատական թագավորություն և գրավում են այն։
  • Հայկական զորքերը պաշարում են պարթևական թագավորների ամառային նստավայրը՝ Էկբատանը։ Ստիպված Պարթևական թագավոր Գոդերձ II-ը հաշտություն է խնրդում Տիգրանից և հրաժարվում Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից հօգուտ Հայաստանի։
  • Պարթևաց արքան հրաժարվում է «Արքայից-արքա» տիտղոսից։ Այդուհետև այդ տիտղոսը կրելու է Տիգրանն ու նրա հաջորդները, ինչը նշանակում է Հայոց Թագավորության գերիշխանությունը Պարթևաստանի վրա։
  • Հայոց զորքերը գրավում են Հյուսիսային Միջագետքի երկրները մեկը մյուսի հետևից՝ Կորդուքը, Արդիաբենեն, Միգդոնիան, Օսրոենեն։ Այսպիսով Հայոց Թագավորությունը ընդլայնվում է մինչը Սելևկյան թագավորության սահմանները։
  • Ք․ ա․ 84 թ․-ին Տիգարնին հրավիրում են դառնալու Սելևկյան թագավորության արքա, որտեղ նա իշխում է խաղաղությամբ 20 տարի։
  • Տիգրան Մեծը գրավում է Կոմմագենեն, Կիլիյան, Փյունիկիան
  • Ք․ ա․ 71 թ․-ին Միջերկրականի Ծովափնյա քաղաքներից վերջինը հանձնվում է Տիգրանին՝ Պտղոմայիսը։
  • Այսպիսով Տիգրան Մեծի թագավորության սահմանները հասնում են մինչև Եգիպտոս։


2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:


Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու:
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Рубрика: Պատմություն 9

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Հին Հայաստանի մշակույթը.

1. Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:

Մեծ Հայքի նվաճման համար Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև մրցությունը, որը սկսվել էր 1-ին դարում, շարունակվում է նաև 2-3-րդ դարերում։

Սկզբնական շրջանում հռոմեական և պարսկական բանակների միջև պատերազմն ընթացնում էր հռոմեացիների համար անհաջողությամբ, սակայն երբ հռոմեական բանակը սկսում համալրվել նոր ուժերով, և ընդդեմ Պարսկաստանի բռնկվում են Փոքր Ասիայի ժողովուրդների նոր շարժումները, ռազմական գործողությունների ընթացքը սկսում են փոխվել հօգուտ Հռոմի։ 297 թվականին հռոմեա-հայկական համատեղ ուժերը պարտության են մատնում պարսիկներին։ Կռվի ժամանակ վիրավորվում է Ներսեհ թագավորը, ինչպես նաև գերի են ընկնում բարձրաստիճան զինվորականներ։ Սասանյան Պարսկաստանը ստեղծված իրավիճակում հարկադրված էր հրաժարվել իր ծրագրերից և հաշտություն կնքել։ 298 թվականին Մծբինում Մեծ Հայքի և Սասանյանների կնքվում է հաշտության պայմանագիր։

Рубрика: Պատմություն 9

Տիգրան Մեծի տերության անկումը. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

  1. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը

Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն։ Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրդատի և Տիգրանի դեմ պատերազմին։ Պոմպեսը կարճ ժամանակահատվածում խոշոր բանակ է ստեղծում, և, Միջագետքում Տիգրանի գրաված երկրները պարթևներին վերադարձնելու խոստումով, իր կողմն է գրավում Հրահատ III-ին՝ նրան դարձնելով Հայաստանի վտանգավոր հակառակորդ։ Հայաստանի և Պոնտոսի դեմ ուղղված հռոմեա-պարթեական դաշինքի կնքման գործում դեր է կատարում նաև Տիգրան Կրտսերը։

Մ.թ.ա 66 թվականի գարնանը Մեծ Հայքի վրա են հարձակվում պարթևական զորքերը` իրենց կորցրած հողերը վերագրավելու և Տիգրան Կրտսերին հայկական գահի վրա բարձրացնելու նպատակով։ Հայաստան մտնելուն պես Պոմպեոսը պաշարում է Արտաշատը, սակայն հայկական զորքերի կողմից երկար դիմադրությունից հետո Պոմպեսը վերադառնում է հայրենիք՝ պաշարումը հանձնարարելով Տիգրան Կրտսերին։ Հռոմեական զորքերի հրամանատարի հեռացումից հետո, Տիգրան Մեծը հարձակվում է և հաղթում որդուն, որին հաջողվում է փախչել։ Պոմպեոսը, Միհրադտին պարտության ենթարկելուց հետո, աշնանը հարձակվում է Մեծ Հայքի վրա և շարժվում դեպի Արտաշատ։

Տիգրան Մեծի համար ստեղծվում է բարդ իրավիճակ։ Նա միայն իր բանակով, առանց դաշնակից ուժերի չէր կարող դիմակայել Հին Հռոմին և Պարթևական թագավորությանը։ Մեծ Հայքի այդ ժամանակ կայուն չէր նաև ներքին դրությունը։ Այս ծանր պայմաններում մ.թ.ա 66 թվականի աշնանն Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքում Հայաստանի և Հռոմի միջև։

    Рубрика: Պատմություն 9

    Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

    1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները:

    Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները հասնում են՝ հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք։


    2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը:

    Արտաշես 1-ինի գլխավոր խնդիրներից էր ետ բերել Մեծ Հայքից անջատված տարածքները:Նա վերագրավեց Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից մի փոքր ուշ Սելևկյան տերությունից և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները:Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը:Իսկ Ծոփքի թագավոր Զարեհի մահվանից հետո Արտաշեսը փորձում է գրավել նաև Ծոփքի թագավորությունը, սակայն նրան դա չի հաջողվում նրա թոռ Տիգրան II Մեծը իրականացնում է այդ ծրագիրը:


    Рубрика: Պատմություն 9

    Տոհմածառ

    Իմ տատիկներն ու պապիկները ծնվել են Գորիսում, որը գտնվում է Վարարակն  գետի հովտում և կառուցվել է 19-րդ դարում: Գորիսն ունի ճարտարապետական  յուրատիպ ոճ ՝ շախմատի խաղատախտակին նմանվող գեղեցիկ քառակուսի կառուցվածքով, որոնց մեջ ուրվագծվում են բազալտե երկհարկ, թիթեղյա կարմիր տանիքներով շենքերը` տնամերձ այգիներով: Գորիսի բարբառը նման է Ղարաբաղի բարբառին: Իմ՝ Խաչատրյան ազգանունը, խաչ և տուր բառերից է և նշանակում է “խաչի տված”:

    54A0A57A-B19D-469D-95F6-7C641419909F.jpeg