Рубрика: Գրականություն

Ճամփաբաժան

Մարդու կյանքը մի ճամփորդություն է իր կյանքի ճանապարհներով: Այդ ճանապարհները ընտրում ենք մենք ինքներս: Իսկ ինչպե՞ս ենք ընտրում: Ի՞նչ ենք փնտրում մենք մեր ընտրած ճանապարհին, ո՞րն է կարևորը մեզ համար այդ ճամփորդության մեջ: Ինձ թվում է, մենք գնում ենք ինքներս դեպի մեզ, դեպի ինքնաճանաչում, դեպի սեփական ես-ի բացահայտում: Մեր նպատակները թաքնված են մեր ինքնության, մեր բնության մեջ, իսկ դրանց հասնելը, այն ջանքն է, որի վրա խարսխվում է գրեթե ամեն ինչ:

 Եվ մենք ահա հասնում ենք այն ճամփաբաժանին, որտեղ դեպի ետ ենք նայում, փորձում անդրադարձ անել անցած ճանապարհին, տեսնել ձեռքբերումներն ու բացթողումները, խորհել դրանց շուրջ ու դարձյալ շարունակել ուղին՝ մինչև հաջորդ ճամփաբաժան…

Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

Առաջին համաշխարհային պատերազմ է խեղջ գյուղացիներից հավաքում են իրենց ապրուստի միջոցը՝ ձիերը ճակատ տանելու համար։ Յուրաքանչյուր ձի իր տիրոջ համար սիրելի է անհրաժեշտ, նեղ օրերի ընկեր, աջակից և ահա գյուղացիները ստիպված են բաժանվել նրանցից։ Գյուղացիները ճանապարհին խոսում են պատերազմի մասին, ձիերի հավաքի մասին օրվա չարիքների մասին, իրենց նեղության, և պատերազմի բերած չարիքների մասին և յուրաքանչյուրն իր սրտում հույս ունի, որ իր ձին ինչ որ թերության պատճառով չեն տանի։ Այս ամենի կողքին նրանք փորձում են կատակել ու միքիչ թեթևանալ։

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։

Ճիշտ է, Ցոլակը նրան ցավ պատճառեց, բայց նա ուղղակի փորձում էր փրկել իր ձիուն։

Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք

Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին ունենանլ շատ ու դժվար հաղթահարվող հոքսեր

Ծայրը ծայրին հասցնել- կարողանալ ապրուստը մի կերպ հոգալ։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Գրականություն․ տեղադրե՛ք առաջադրանքների հղումները․

Հայոց լեզու 

  • Անհատական նախագծով աշխատանքների հղումները
Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք

1.Ընտրե՛ք այն միտքը, որը ,ձեր կարծիքով, արտահայտում է ստեղծագործության գաղափարը:

Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,

իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,

այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,

իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

2. Ի՞նչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Փոքրիկ դրախտ,, :

Ըստ ինձ այդ դրախտը գտնվում էր աշխարհի մի փոքրիկ անկյունում, որպես լաբարատորիա։ Այդ պահին մեծ աշխարհը չէր մասնակցում այդ խաղին։

3.Ցույց տվե՛ք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Իրականում այն դրախտ չէր, այն հիմնված էր խաբեության վրա։ Այդ դրախտը միայն մարդկանց ուղեղներում էր։

4. Բացատրի՛ր միտքը՝ Եթե ավելի ուշադիր դիտենք, կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երեւակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման:

Ես չտեսա այն իրական երջանկությունը, որով կարող է ապրել բանական մարդը։ Իրական երևակայությունը օգնում է մարդուն իրականացնել իր երազանքները, իսկ այստեղ մարդիկ կարծես ցնորքների մեջ են։

5. Ո՞րն է հեղինակի ասելիքը, ձեր կարծիքը ասելիքի վերաբերյալ:

Հեղինակը ցանկանում է ասել, որ այն հիմքը որի վրա կառուցում է յուրաքանչյուր մարդ իր կյանքը չպետք է կտրված լինի իրական կյանքից, հյուսված լինի իրական ու երևակայական թելերով։ Հավատալով իրենց երջանկությանը մարդիկ հայտնվեցին խաբեության մեջ այնպես, որ նույնիսկ իրենք էլ չէին զգում, որ խաբված են։

Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք

1․ Մեկնաբանի՛ր միտքը. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:

Բարությունը չպետք է վերածվի թուլության իսկ չարությունը դաժանության։


2․ Խիղճ- խեղճություն. գրի՛ր կարծիքիդ, ի՞նչ են նշանակում բառերը, ինչո՞վ են տարբերվում:

Խիղճը արթուն է պահում մարդու հոգին, իսկ խեղջությունը՝ կործանում։

Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք

Բնութագրի՛ր հաստլիկին: 

Ըստ նիհարի կարծիքի հաստլիկը կոկիկ հագնված գեղեցիկ տղամարդ է։ Պարզվում է որ նա հասարակության մեջ ունի բարձր սոցիալական դիրք և կարևոր տեղ զբաղեցնող պաշտոնյա է։


Բնութագրի՛ր նիհարին: 

Նիհարը սոցիալական դիրք չունի, նյութապես այնքան էլ ապահով չէ և կարևոր պաշտոն չի զբաղեցնում։

Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Բանաստեղծության հեղինակը ցանկանում է ասել, որ մենք ինքներս ենք ստեղծում մեր սեփական աշխարհը։ Մեր երազանքները, մեր ցանկությունները, մեր զգտումներն ու պատկերացումներն են գծագրում մեր կյանքը։ Ստացվում է այնպես, որ յուրքանաչյուրիս կյանքը մեր իսկ հայելին է։

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Բանաստեղծը ցանկանում է ասել, որ միայն հենց ինքը դու կարող ես քեզ երջանկացնել և հաղթահարել քեզ համար բոլոր տհաճ իրավիճակները։

Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք


1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ: 

Ըստ բանաստեղծության Կարս քաղաքը իմ մտապատկերում գծագրվում է ինչպես մի հին հայկական քաղաք, որի միջով գետ է հոսում, տները կառուցված են անտաշ քարերից, քաղաքն ունի երկար ու ձիգ փողոցներ։ Կարսում ապրում են ջերմ, միմյանց նկատմամբ հոգատար մարդիկ, բոլորը ճանաչում են իրար ու հիշում միմյանց։


2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

Տապար-կացին

սեղմ-խիտ


3. Բացատրի՛ր այս քառատողը. 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Բանաստեղծը հայտնվել է իր համար անծանոթ, սառն ու անտարաբեր միջավայրում, նրան օտար են շրջապատի մարդիկ, նա անընդհատ հիշում է իր հայրենի եզերքն ու մարդկանց, նրա սրտում ձևավորվել են երազանքներ ու ձգտումներ վաղվա օրվա նկատմամբ։ Բանաստեղծը իր հոգում ստեղծել է իր ձգտումների աշխարհը ու ցանկանում է ապրել այնտեղ։


4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 

Բանաստեղծության սկզբում ես տեսնում եմ կարոտ, հուսալքություն, բողոք, ձգտում, պայքար։


5. Բացատրի՛ր վերնագիրը: 

Երգ, բանաստեղծություն իր կյանքի մասին։


Рубрика: Գրականություն

Տնային աշխատանք

  • Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
    Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
    Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
    Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

Բանաստեղծության հիմնական գաղափարը սովորեցնում է՝ կարողանալ ընկալել կյանքն այնպիսին ինչպիսին որ կա, հասկանալ անցյալը, կառուցել ներկան, կարողանալ պատկերացնել ապագան։