Рубрика: Հեքիաթներ

Ալբերտո Մորավիա Երբ մտքերը սառչում են օդում

Մաս 1-ին

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ցուրտ էր, քան այսօր։ Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը։ Բավական էր մեկը մտածեր․ «Ցուրտ է, գրո՛ղը տանի»։ Հենց այդ պատճառով էլ Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել։ Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը։ Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել։ Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ։ Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա․ Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը։ Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից։ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում։ Թե ի՞նչ էր ուզում ասել այս «Բա՜»-ով՝ պարզ չէ։ Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա․ Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց․

— Հե՜յ, Ծով Ա․ Ցուլ, լսի ի՛նչ եմ ասում։ — Ասա՛, լսում եմ, — փնթփնթաց Ծով Ա․ Ցուլը։ — Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ։ Ա՜յ թե շոգ էր այնտեղ։ Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում։ — Ի՞նչ ես ասում։ — Հավատա։ Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում․ «Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա․ Ցուլը, հա՜․․․», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի։ — Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ, նեղացած փնթփնթաց Ծով Ա․ Ցուլը։ — Օրինակի համար եմ ասում։ Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից։ Թե իմանաս, ի՜նչ հաճելի է․ մտածիր՝ ի՜նչ ուզում ես։ Այդ Արևադարձում ես մի կուշտ մտածեցի։ — Ի՞նչ էիր մտածում։ — Տարբեր բաներ։ — Օրինակ։ — Ինչ ուզես։ Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է։ Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի։ — Հա, բայց արևը կանաչ չէ։ Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի։ — Ճիշտ ես ասում։ Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա։

Օձ Ա․ Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա․ Ցուլն համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը։

Մաս 2-րդ Օձ Ա․ Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա․ Ցուլն հետևեց նրան։ Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության։ Աստված իմ, ի՜նչ շոգ էր։ Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում։

Ծով Ա․ Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում։ Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել․ հիմա կարծես քնած էր։ Լողալիս մեկ-մեկ հարցնում էր․

— Օձ Ա․ Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես։ — Իհարկե։ — Իսկ ի՞նչ ես մտածում։ — Հազար ու մի բան և բոլորը քո մասին։ — Ի՞նչ ես մտածում իմ մասին։ — Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս։

Ծով Ա․ Ցուլը տխրեց։ Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում։ Աստված գիտե, թե Օձ Ա․ Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում։ Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած։ Հանկարծ Ծով Ա․ Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա․ Ձկան մասին է վատ բաներ մտածում։

Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում․ «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն տեսք ունես, ի՜նչ բեղեր են․․․»։ Բայց Ծով Ա․ Ցուլը համոզված էր, որ եթե բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ․ «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի․ ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք․․․»։

Մաս 3-րդ

Մի օր Ծով Ա․ Ցուլը Ա․ Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ և երեխաների հետ նավակում նստած Օձ Ա․ Ձկան համար երգ էր երգում։ Աձ Ա․ Ձուկը բերանը բաց լսում էր․

Օձ Ա․ Ձուկ, Օձ Ա․ Ձուկ, Չկա քեզ պես Սիրուն ձուկ։

Օձ Ա․ Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոռացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում։ Նա մոտեցավ նավակին, իսկ Ա․ Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց խեղճ Օձ Ա․ Ձկանը։ Քիչ անց Օձ Ա․ Ձուկը արդեն տապակած էր ու խժռված։ Ծով Ա․ Ցուլը դա որ տեսավ, սարսափեց։ Նա հեռացավ, մտածելով․ «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»։ Բայց Ծով Ա․ Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ։ Գուցե՞ ծուլությունն էր պատճառը․ կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը։ Այսպես, Ծով Ա․ Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին։ Մտածելը անսպասելի պտուղներ տվեց։ Ծով Ա․ Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք, «Ո՞վ ենք մենք։ Որտեղի՞ց ենք գալիս։ ինչո՞ւ կանք։ Ո՞ւր ենք գնում»։

Ահա և պատասխանները․ «Մենք ծովացուլեր ենք։ Գալիս ենք բևեռից։ Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման։ Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ բևեռ»։ Ի վերջո Ծով Ա․ Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ։ «Այո՜, չմտածե՛լ, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի», — երազում էր նա։

Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել։ Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված։ Խեղճ Ծով Ա․ Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել։ Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին։ Այդ մտքերը վատ խոսքերով լցված սառցալուլաներ դարձան․․․

Շուտով Ծով Ա․ ցուլը մեն մենակ մնաց իր սառցակտորի վրա։ Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել։Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է։ Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի։ Բայց Ծով Ա․ Ցուլն դարձյալ մենակ է ապրում։ Ի՞նչ է մտածում։ Ի՞նչ իմանաս։

Անծանոթ բառերի բացատրություն Արևադարձ — Երկիր մոլորակի աշխարահագրական գոտիներից մեկը, որտեղ միշտ շոգ է: Բևեռ — Երկիր մոլորակի ծայրակետային գոտի՝ հյուսիսում և հարավում (Հյուսիսային բևեռ և Հարավային բևեռ)։ Երկու Բևեռներում էլ միշտ ցուրտ է: Ծովացուլ — նաև ծովափիղ, կարճ բրդով, երկար բեղերով ծովային մեծ կենդանի Օձաձուկ — օձանման ձուկ կիսախուփ — կիսափակ իմաստուն — շատ խելացի, մեծ կենսափորձ ունեցող

Рубрика: Հեքիաթներ

Եղեգնուհին

Ղ. Աղայան

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի էունեցել մինուճար։ Տղան որ հասել էհայրն ասել է.

― Որդի՛ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ եսաչքադրելասա՛գնանք նրան ուզենքկամ թե չէ մեզկամք տուրմենք ինքներս կընտրենք քեզ հարմարմի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յրես միտք չունիմ աղջիկ ուզելուիսկ եթեուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմոր հոր ու մործնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկահա՛յրԱստուծո ձեռին ամենինչ հեշտ էնա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդունամուսնանալորդին միշտ այս է ասումթե՝ հոր ումոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդինև ասում է հավատալով և ոչթե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար,թագավորն էլ է հավատումոր կարելի բան է այդ,սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։Շատ է հարց ու փորձ անումշատերն ասում ենորլսել ենթե եղած է այդպես բանբայց իրանց աչքովըտեսած չեն և չգիտենթե որտե՛ղ կարոդ են մարդիկծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավաշխարհքեաշխարհք և չոլեչոլշատ տեղ ման եկավ,շատ տեղ հարց ու փորձ արավոչինչ չգտավ։Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան միծերունի․ նրան էլ հայտնեց թագավորըթե ինչի՛ էման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քոքաղաքի մոտ մի մեծ գետ կանրա ափին միեղեգնուտ կաուր մարդի ոտք ընկած չէ դեռևս,որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի էհամարվումիսկ շատերն էլ կարծում ենոր այնտեղաներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղկընտրեսեղեգներից ամենից գեղեցիկըկկտրես չբանեցրածդանակովկձգես ջուրըև նա իսկույն կդառնաաղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեցայնպես էլ արավ։Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,դուրս գալ ամաչեցորովհետև մերկ էր։ Թագավորնասաց.

― Սպասի՛ր այստեղես քեզ համար հագուստ ևաղախիններ կուղարկեմդու իմ հարսնացուն եսքեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասացթագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհիորկնշանակե եղեգն աղջիկ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը սովորել անգիր:

2. Ինչո՞ւ տղան չէր ամուսնանում և ի՞նչ էր նրա ուզածը:

3. Հայրն ընդունե՞ց տղայի պահանջը, ինչպես կապացուցես խոսքդ:

4. Գտիր այն հատվածը, որտեղ թագավորն իմանում է, թե ինչպես կարող է գտնել որդու ուզածը:

5. Բացատրիր, թե աղջկա անունն ինչու էր Եղագնուհի

Рубрика: English, Հեքիաթներ

The Children In The Forest

Two children, a brother and a sister go to school. There is a forest on their way to school. Suddenly the boy says to his sister: «We have much time, let’s go to the forest and play there».

The girl wants to go into the forest too. So they put their books on the grass and go into the forest. They see a squirrel. The boy says:

«Little squirrel, come and play with us”.

«I have no time”, says the squirrel. “I must get nuts. I must get ready for the winter. I cannot play with you.”

Then the children see a bee. The boy says:

“Little bee, come and play with us”.

“I have no time”, says the bee. “I must make honey. I cannot play with you.”

The dove says: “ I cannot play with you. I have no time. I must make a nest for my babies.”

Nobody wants to play with the children.

So they go to the river. They say to the river,”You don’t work. You come and play with us”.

But the river says: “I cannot play with you.  I work all day. I give water to the fields. I give water to the flowers. I give water to the squirrel, to the bee,  to the dove and to girls and boys like you. Go away. You go to school.”

The children go to school. On the way home, they go into the forest again.

The squirrel says to the children:

“Work is over. School is over. Let’s play now.”

The bee says,”Work is over. School is over. Come and play with me now.”

forest-անտառ

on the way to school-դպրոցի ճանապարհին

 

to put-դնել                      nest-բույն

squirrel-սկյուռ

must-պետք է

to get ready for the winter-պատրաստվել ձմռանը                            river-գետ

bee- մեղու                                   field-դաշտ

honey-մեղր

on the way home-տան ճանապարհին

Рубрика: Հեքիաթներ

Կախարդական ծիածանը

Մի օր Գայանեն իր շան հետ գնաց ման գալու և տեսավ մի շատ գեղեցիկ դուռ: Նա թակեց դուռը և այն բացվեց, ոչ ոք չկար այնտեղ: Նա  տեսավ բազմաթիվ գունավոր մարգարիտներ, կանաչ փայլուն զմրուխտներ, իսկ վերևում գեղեցիկ ծիածան իր ամպիկի հետ: Աղջիկը ծիածանով հիացավ, նա հանկարծ դիպչեց ծիածանին և հայտնվեց ծիածանների աշխարհում.  փայլուն ջուր դարձած գունավոր ծիածաններ, որոնք հոսում էին ծիածանների թագուհու մոտ: Նա ծիածանի գույնով կարողանում էր պատրաստել շատ գեղեցիկ հագուստներ, որպեսզի ծիածանի փերիները  դրանք հագնեն ու գնան «Ծիածանիկ» պարահանդեսին: Գայանեն մոտեցավ թագուհուն, դարձավ ամենագեղեցիկ փերին, որն արդեն գտնվում էր պարահանդեսում ու պարում էր գեղեցիկ արքայազնի հետ: Արքայազնը շատ երջանիկ էր, որ պարում էր Գայանեի հետ: Կախարդական ծիածանը տեսնելով նրանց ուրախությունն ու երջանկությունը` նրանց ուղեկցեց  գույների աշխարհ, որտեղ նրանք ամուսնացան ու ապրեցին երջանիկ և համերաշխ:

 

 

Հեղինակ` Գայանե Խաչատրյան