Рубрика: Հայոց լեզու 9, Նախագծեր, Գրականություն 9

Նախագիծ՝ «Մխիթարյաններ և Սեբաստացիներ»

Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» էլ. գրքի ընթերցում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, դասարանում.

2․ «Ուխտագնացություն Մխիթարյան միաբանություն,» ֆիլմի դիտում-քննարկում.

  • Որտե՞ղ է գտնվում Վենետիկը, Սուրբ Ղազար կղզին։

Սուրբ Ղազար կղզի փոքր կղզի է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիա, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։

  • Ինչո՞ւ ենք կարևորում այս երկու վայրերը։

Քանի որ Պատկանում են Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին։

Մխիթար Սեբաստացին  հայ կաթոլիկ է եկեղեցական գործիչ, հայագետ և Մխիթարյան միաբանության հիմնադիրն է։

  • Տնային առաջադրանք՝ ֆիլմը դիտելուց հետո կազմել հինգ ամենակարևոր տեղեկատվության ցանկ՝ յուրաքանչյուրի կողքին գրելով հիմնավորում, թե ինչու է հենց դա քեզ համար ամենակարևորը։
  • Հոդված՝

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

  • Ըստ Սեբաստացու՝ ինչպե՞ս պետք է ընթերցել։
  • Ի՞նչ է ընթերցանությունը։
  • Ինչի՞ համար է ընթերցանությունը։
  • Դուրս ենք գրում հինգ ամենակարևոր բաները, որոնք քեզ համար կարևոր էին:

Ըստ Սեբաստացու՝ ինչպե՞ս պետք է ընթերցել

Մխիթար Սեբաստացու ժամանակակիցը այնքան բարձր է գնահատել նրա տոկուն ընթերցանության ոճը, որ ցանկացել է այն՝ որպես ուսումնառության հրաշալի եղանակ, փոխանցել սերունդներին:

Ծանոթանալով Սեբաստացու ընթերցանության ոճին, ես կարևորեցի այն, որ՝

  • երբ Մխիթար Սեբաստացին սկսում էր կարդալ որևէ գիրք, այն անպայման հասցնում էր ավարտին: Նա կարդում էր ձգտելով հասկանալ հեղինակի յուրաքանչյուր բառը, ձևակերպած միտքը, ասելիքը։
  • Եթե Սեբաստացու հասակակիցները գիրքը ընթերցում էին իրենց ձանձրույթը փարատելու համար, ապա նա ընտրում էր գրքի բարդ, ուսումնասիրության արժանի բառերը, դուրս գրում առանձին տետրում, ստուգում, յուրացնում իմաստները և առաջ գնում:
  • Նա կարդում էր ամենուրեք. սենյակում, պարտեզում, ճամփորդության ժամանակ: Ոչ ոք և ոչինչ չէին կարող շեղել նրա ուշադրությունը գրքից: Տարված ընթերցանությամբ, նա կարող էր անգամ մոռանալ սնվել:
  • Նա ուներ հրաշալի հիշողություն, գրքերից դուրս էր գրում հոգևոր, գեղեցիկ, կարևոր և իմաստուն մտքերը և անհրաժեշտության դեպքում մեջբերումներ անում:
  • Նման մարդու անունով է կոչվում մեր դպրոցը:

Ի՞նչ է ընթերցանությունը

Ընթերցանությունը մի գործընթաց է, որի ժամանակ մարդը մտքով տեղափոխվում է տարբեր աշխարհներ, հաղորդակից դառնում ողջ մարդկության փորձին, հարուստ մշակույթին, մարդկային կյանքին ու հարաբերություններին: Ընթերցողը երկխոսության մեջ է մտնում հեղինակի հետ, ապրումներ ունենում, հակառակվում նրան կամ համաձայնում նրա հետ, կասկածում կամ հիանում, ապրումակցում, փորձ ձեռք բերում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անգամ ավարտելով լավ հեղինակի գիրքը, երկար ժամանակ մտքերով կապված ես մնում նրան:

Հարստանում է ընթերցողի բառապաշարը, լեզուն, երևակայությունը, մտածողությունը, և նա հայտնվում է մեկ այլ հարթության մեջ, որը միայն իրենն է:

Իսկական ընթերցողը հասկանում է հեղինակի տրամադրությունը, անհանգստացնող մտքերը, յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ նրա առաջարկած լուծումները:

Այս ամենի հիմքում ձևավորվում է խոհուն ընթերցողը:

Առաջադրանքներ

  1. Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)
  2. Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս,  ինչո՞ւ է պատրաստել  այս  բառարանը, ի՞նչ  բովանդակությամբ:

Մխիթար Սեբաստացին ձեռքի տակ չուներ հայերեն բառարաններ։ Միակ բառարանը, որն ուներ դա հայերենե լատիներեն բառարանն էր, որը բոլորովին նրան չէր օգնում, քանի որ նա հայերեն բառարան էր ստեղծում։ Ձեռարգերում կաին բառարաններ, սակայն Սեբաստացու համար բացատրություններն անհասկանալի էին։ Այդ պատճառով նա հանդիպեց շատ դժվարությունների բառարանը ստեղծելիս։

  1. Գրի՛ր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.:Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

01_48