Рубрика: Առցանց ուսուցում, Իմ օրագիրը

Իմ օրագիրը

Արդեն երեք շաբաթ է, ինչ ես գտնվում եմ Գորիսի մեր ամառանոցում։ Սովորաբար, Գորիսում ես լինում եմ Նոր տարվա տոներին և ամառային արձակուրդներին։ Ինձ համար անսովոր ու հետաքրքիր էր վաղ գարնանը լինել Գորիսում և տեսնել, թե աստիճանաբար ինչպես են բողբոջում այգու ծառերը, երգում թռչունները, բացվում գարնանային ծաղիկները։ Անսովոր էր նաև այն, որ համաճարակի պատճառով ես ունեի շփման սահմանափակ հնարավորություններ և չէի կարող դուրս գալ փողոց կամ խաղալ բակում։ Սակայն հեռավար դասերը չթողեցին, որ ես ձանձրանամ։ Ամեն առավոտ արթնանում եմ այն զգացումով, որ շուտով սկսելու է հեռավար ուսուցումը, և ես ժամանակին պետք է լինեմ համակարգչի առջև։ Սկսվում է հեռավար դասը, և ես կարոտած տեսնում եմ իմ ընկերնեին և ուսուցիչներին։ Ինձ համար շատ հետաքրքիր է ընտանեկան նախագիծը, որին մասնակցում են  իմ ընտանիքի բոլոր անդամները։ <<Իմ նախահայրերը>>, ըստ ընտրության մայրիկի հետ մայրենի լեզվից առաջադրանքների կատարումը` Վահան Տերյանի <<Երկու ուրվական>> բանաստեղծության կատարման ձայնագրումը, ռուսաց լեզվից Զատկի տոնին նվիրված առաջադրանքի կատարման ձայնագրումը և այլ առաջադրանքների իրականացումը հետաքրքիր էր նրանով, որ հավասարապես մասնակցում էին իմ ընտանիքի անդամները։ Ես կարևորում եմ նաև այն, որ այս ընթացքում ես ավելի խորացրի իմ համակարգչային հմտություններն, ինքնուրույն և ստեղծագործական կարողությունները։